Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 12.01.2018 - 01.02.2018 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ 1321-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ 1321-Ն որոշումը համապատասխանեցնել 2017 թվականի դեկտեմբերի 21-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքով սահմանված կարգավորումներին: 1 0 0 9096
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 12.01.2018 - 05.02.2018 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի թիվ 595-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի թիվ 595-Ն որոշման մեջ նշված օֆշորային գոտի եզրույթը համապատասխանեցնել ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված` հարկման տեսանկյունից ՀՀ հարկային համակարգի համեմատ «ոչ խելամիտ» հարկման դրույքաչափեր կամ ազատական համակարգեր ունեցող երկրների բնութագրման համար օրենսգրքով կիրառվող նոր եզրույթին և ընդլայնել որոշմամբ սահմանված երկրների աշխարհագրական տարածքների ցանկը: 1 0 0 8591
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 12.05.2017 - 02.06.2017 «Անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող փաստաթղթերը և դրանց ներկայացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագիծն ուղղված է անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող փաստաթղթերը և դրանց ներկայացման կարգի սահմանմանը: 0 0 0 9896
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 27.04.2017 - 22.05.2017 «Օֆշորային գոտիների (երկրների) ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագիծն ուղղված է այն օֆշորային գոտիների երկրների ցանկը սահմանելուն, որտեղ գրանցված (հաշվառված) կազմակերպություններից ապրանքների ձեռքբերման համար այդ գոտիներում (երկրներում) գրանցված (հաշվառված) կազմակերպությանը կատարված կանխավճարների դիմաց արդյունքը կանխավճարի կատարման օրվան հաջորդող 365 օրվա ընթացքում չստացվելու դեպքում կատարված կանխավճարը դրա կատարման օրվան հաջորդող 366-րդ օրը այդ կազմակերպության համար համարվում է ՀՀ աղբյուրներից ստացվող այլ եկամուտ: 1 0 0 9717