Լրամշակման փուլում է Քննարկվել է 19.03.2021 - 11.04.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 1096-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ ՀՀ հավաքական թիմերի մարզիկներին և նրանց մարզիչներին անվանական թոշակ հատկացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի N 1096-Ն որոշմամբ: Հաշվի առնելով, որ Որոշման հավելվածի 1-ին և 2-րդ մասերով հատկացվող թոշակի չափերը չեն ներառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկերը և պարտադիր այլ վճարները՝ անհրաժեշտություն է առաջացել ստեղծելու «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի N 1096-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: 21 2 0 6044