Լրամշակման փուլում է Քննարկվել է 21.12.2020 - 06.01.2021 «ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔ «Մաքսային ծառայության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է մաքսային մարմինների հանրային ծառայողների կողմից, ի թիվս այլ հատուկ միջոցների, ծառայողական շների կիրառման հնարավորությունը, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի 4 կետերով սահմանված են այն նպատակները, որոնց դեպքում մաքսային մարմինների հանրային ծառայողների կողմից կարող են կիրառվել այդ հատուկ միջոցները: Ընդ որում, տվյալ կետերով սահմանված չէ մաքսային մարմինների հանրային ծառայողների կողմից ծառայողական շների կիրառումը մաքսային հսկողության շրջանակներում: Հարկ է նշել, որ ներկայումս ՀՀ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Շնագիտական բաժնի (կենտրոնի) կինոլոգները և ծառայողական շները մշտապես հերթապահություն են իրականացնում «Ագարակ» պետական սահմանի անցման կետում, ինչպես նաև նախատեսվում է Շնագիտական կենտրոնի կինոլոգներ և ծառայողական շներ տեղակայել նաև ՀՀ պետական սահմանի մյուս անցման կետերում: ՀՀ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն են դիմում նաև ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներ՝ վերջիններիս կողմից իրականացվող քննչական գործողություններին Շնագիտական կենտրոնի կինոլոգներին և ծառայողական շներին մասնակից դարձնելու նպատակով: Հետևաբար, վերոնշյալ գործընթացներին իրավական կարգավորում տալու նպատակով էլ անհրաժեշտություն է առաջացել մշակել Նախագիծը: 0 0 0 4533