Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 20.01.2023 - 04.02.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 25-ի թիվ 1359-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը Նախագծով առաջարկվում է ինկասացիոն կազմակերպությունների աշխատողների կողմից օգտագործվող զենքի տեսակներից հանել «ազդանշանային զենքը» և «գազային՝ ատրճանակ և ռևոլվեր» և վերջիններիս կողմից օգտագործվող զենքի տեսակները լրացնել «մարտական՝ ձեռքի մարտական հրաձգային» զենքով, ինչպես նաև որոշման նախաբանում կատարել փոփոխություններ նոր իրավական հիմքը ունենալու կապակցությամբ։
0 3841

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 20.01.2023 - 04.02.2023

«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի հուլիսի 7-ի թիվ 435-Ն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 7-ի «Հայաստանի հանրապետության վարչապետի կողմից զենքով պարգևատրման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի N 861 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 435-Ն որոշումըուժը կորցրածճանաչել։Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածը հստակ կանոնակարգված է ՀՀ վարչապետի կողմից զենքով պարգևատրման հետ կապված իրավահարաբերությունները, ուստի նույն հարաբերությունները կարգավորող կառավարության որոշման անհրաժեշտությունը բացակայում է։
0 3049

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 03.11.2022 - 18.11.2022

«Հայաստանի Հանրապետության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերը Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ծառայողական քննություն իրականացնող անձին լիազորել կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողից վերցնել արյան, մազերի, մարմնի արտաթորությունների նմուշներ և վերապահել դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին որոշում կայացնելու իրավասություն։
0 3739

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 12.10.2022 - 27.10.2022

«Տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդի նկարագրությունը և գնահատման չափանիշները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը: Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդ ունեցող անձանց «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքով պարզեցված կարգով քաղաքացիություն շնորհելը:
33 20837

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 12.10.2022 - 27.10.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը Որոշման նախագծի ընդունման արդյունքում ակնկալում ենք նպաստել տ/մ-ների ներմուծման ոլորտի զարգացմանը և այդ գործունեությամբ զբաղվողների արդարացված դժգոհությունների փարատմանը։
0 3439

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 14.09.2022 - 29.09.2022

«Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2023 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ծրագրի դրույթների իրականացումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության հետագա զարգացման նվազեցմանը, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների նախականխմանն ու հայտնաբերմանը, հիշյալ ոլորտի հանցատեսակների դեմ պայքար իրականացնող ծառայողների տեսագործնական և մասնագիտական գիտելիքների բարձրացմանը, ինչպես նաև թմրամոլության և թմրամիջոցներից հասցված վնասի վերաբերյալ բնակչության իրազեկմանը:
1 3273

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 18.08.2022 - 02.09.2022

«ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի N 1008-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և ՀՀ կառավարության 2000 թվականի մարտի 31-ի N 136-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում կդադարեցվի Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի այրու ծառայողական ավտոմեքենայի տրամադրումը և վերջինիս բնակարանի պահպանությունը։
1 4414

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 18.08.2022 - 02.09.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 1301-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում իրավաբանական և ֆիզիկական անձանց համար «մեկ կանգառ մեկ պատուհան սկզբունքով կհեշտացվի ծառայողական և քաղաքացիական զենքի, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերի ու փամփուշտների երրորդ երկրներից Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման, Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից երրորդ երկրներ արտահանման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տարանցիկ փոխադրման դեպքում եզրակացության (թույլատրող փաստաթղթի) տրամադրման գործընթացը։
0 3832

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 12.08.2022 - 27.08.2022

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր Օրենքների նախագծերի ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել երթևեկության անվտանգության մակարդակը՝ լրացնելով խնդրի վերաբերյալ առկա օրենսդրական բացը։
3 5528