Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 25.11.2021 - 10.12.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 5-ի N 449-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագիծը նպատակ ունի ընդլայնել գործատուի համար նախատեսված տուգանքներ և տույժեր չկիրառելու դեպքերի շրջանակը, դրանում ներառելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածով (հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելը), Վարչական իրավախախտումերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1691-րդ (հաշվապահական հաշվառումը (գրանցումը) խախտումով վարելը, երբ դա կարող է առաջացնել (առաջացրել է) հարկի նվազեցում, կամ հայտարարագիրը, հաշվարկը սահմանված ժամկետում չներկայացնելը), 1692-րդ (Պաշտոնական վիճակագրական դիտարկումների իրականացման համար անհրաժեշտ տվյալներ ներկայացնելու կարգը խախտելը կամ տվյալներն աղավաղելը), 1698-րդ (գործատուի կողմից աշխատավարձ չհաշվարկելը և (կամ) չվճարելը),  1703-րդ (Հարկերը, տուրքերը և օրենքով սահմանված պարտադիր այլ վճարումները ժամանակին չվճարելը) հոդվածներով նախատեսված դեպքերը, հանել գանձապետական ենթահաշվին փոխանցելու գործող կարգավորումները՝ փոխարենը հնարավորություն տալով միջազգային կազմակերպությունների կատարած կենսաթոշակային և սոցիալական վճարները փոխանցել գանձապետարանում բացված միասնական հաշվին՝ սահմանելով նաև դրա հետ առնչվող գործընթացները:
0 4265

Քննարկվել է 07.11.2019 - 23.11.2019

«Գնուն 69» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Վարդանանց 69 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի բնակարաններն իրական արժեքից ցածր արժեքով հատուցմամբ օտարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Գնուն 69» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Վարդանանց 69 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի բնակարաններն իրական արժեքից ցածր արժեքով հատուցմամբ օտարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է սահմանել «Գնուն 69» ՍՊԸ-ին սեփականության իրա­­վունքով պատկանող՝ Երևան քաղաքի Վարդանանց 69 հասցեում գտնվող բազ­մա­բնա­կա­րան շենքի բնա­կա­րան­ներն այդ բնակարանների նկատմամբ պահանջներ ունեցող անձանց օտարելու դեպքում ԱԱՀ-ով հարկման բազան:
0 8373

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 14.01.2019 - 29.01.2019

«ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի N 1467-Ն որոշ­ման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագԻծ Նախա­գծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է սահմանել հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գյու­ղա­տնտեսական թռչունների պահման, փոխադրման և հարկադիր սպանդի ժամա­­­նակ առա­ջացող բնական կորուստների չափերը:  
0 7626

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Քննարկվել է 28.09.2018 - 13.10.2018

«ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 8-ի N 711-Ն որոշ­ման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 8-ի N 711-Ն որոշ­ման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է Հայաս­տանի Հան­րա­պետության կառա­վարու­թյան 2017 թվականի հունիսի 8-ի թիվ 711-Ն որոշ­ումից հանել համախառն եկամտից նվազ­­եց­վող օրապահիկի չափերին վերա­բերող դրույթները:
0 7542

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 21.03.2018 - 05.04.2018

«Համայնքին նվիրատվության ձևով ապրանքների մատակարարման գործարքների` ավելացված արժեքի հարկով հարկման բազայի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախա­գծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է հստակեցնել համայնքին նվիրա­տվու­թյան ձևով ապրանքների մատակարարման գործարքների համար ԱԱՀ-ով հարկ­ման բազայի որոշման հետ կապված հարա­բերությունները:  
0 8148

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 20.02.2018 - 26.03.2018

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի թիվ 47-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ  Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի թիվ 47-Ն որո­շումը համապատասխանեցնել ՀՀ հար­կային օրենսգրքով սահ­ման­ված կարգա­վո­­րում­ներին:
0 8103

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 07.02.2018 - 20.03.2018

«Հայաս­տանի Հան­րա­պետության կառավարության 2015 թվականի հունվարի 15-ի թիվ 30-Ն որո­շման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է Հայաս­տանի Հան­րա­պետության կառավարության 2015 թվականի հունվարի 15-ի թիվ 30-Ն որո­շումը համապատասխանեցնել «Սահ­մանամերձ բնակավայրերում իրականացվող գործու­նեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրեն­քով և ՀՀ հարկային օրենսգրքով սահ­ման­ված կարգավո­րում­ներին:
0 8035

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 12.01.2018 - 20.02.2018

«Ավելացված արժեքի հարկով հարկման նպատակով տարան որպես շրջանառելի՝ բազմակի օգտագործման տարա որակելու չափանիշները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդ­­յուն­քում ակնկալվում է սահ­մա­նել շրջանառելի՝ բազմակի օգտագործման տարայի չափանիշները:
0 8977

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 11.09.2017 - 26.09.2017

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագիծը ենթարկվել է լրամշակման և դրվել հանրային քննարկման հետևյալ հղմամբ՝ https://www.e-draft.am/projects/429/about:   Հաստատվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 21 դեկտեմբերի 2017 թվականի ՀՕ-266-Ն ՀՀ օրենքով:       Նախագծի նպատակը ՀՀ հարկային օրենսգրքի ընդունումից հետո ՀՀ հարկային հարաբերությունները կարգավորող օրենքներում, ինչպես նաև այլ օրենքներում կատարված փոփոխություններով պայմանավորված, ՀՀ հարկային օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կատարելն է:
2 11667