Քննարկվել է 17.07.2018 - 01.08.2018 «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և ՀՀ արդարադատության նախարարության կողմից համատեղ մշակված նախագծերի ընդունմամբ՝ 1) կապահովվի կալանավորված անձանց և դատապարտյալների մասնավոր և ընտանեկան կյանքի իրավունքի պատշաճ իրացումը. 2) ձերբակալված և կալանավորված ՀՀ քաղաքացիները իրավունք կունենան ազատազրկման վայրում գտնվելիս ստանալ ժամանակավոր վկայական, որը թույլ կտա նրանց իրացնել քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելու իրենց իրավունքը. 3) ստացիոնար բուժման մեջ գտնվող և կարգապահական խախտում թույլ տված ազատությունից զրկված անձի նկատմամբ պատժախուց տեղափոխելու ձևով տույժի միջոցի կիրառումը կհետաձգվի մինչև բուժման ավարտը: 5 0 0 7719
Քննարկվել է 25.05.2018 - 09.06.2018 «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծեր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը և ՀՀ արդարադատության նախարարությունը համատեղ մշակել են «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերը, որոնց ընդունման դեպքում կբացառվի քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից կալանավորված անձին մերձավոր ազգականի և օրինական ներկայացուցչի հետ առանց հիմնավոր պատճառաբանության (կամ կամայական կերպով) տեսակցությունն արգելելու պրակտիկան: 9 2 6 11428