Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

12.05.2026 27.05.2026
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԵՎ ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Սահմանադրության 153-րդ հոդվածի 3-րդ մասը ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1.    Հաստատել հանրային ծառայությունների ցանկի բարելավման և թվայնացման մեթոդաբանությունը՝ համաձայն հավելվածի․ 2․ Հանրային ծառայությունների թվայնացման գործընթացի պատշաճ համակարգման, մատուցվող ծառայությունների ավելորդ վարչարարական պահանջներն ու ընթացակարգերը նվազեցնելու, միասնական թվային քաղաքականության ու ճարտարապետության սկզբունքներին հակասող թվային լուծումների ու հարթակների ստեղծումը բացառելու և փոխարենը ծառայությունները քաղաքացու փորձառության տեսանկյունից դիտարկելու և համակարգային փոփոխություններ ապահովելու նպատակով.
Մնաց {days} օր
5 389

Քննարկվել է 12.02.2026 - 27.02.2026

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹՎԱՅԻՆ ՓՈԽԱԿԵՐՊՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԿՅԱՆՔԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հանրային կառավարման բարեփոխումների շրջանակներում շարունակվում են հանրային ծառայությունների արդիականացման աշխատանքները: Այս համատեքստում սույն նախագիծը միտված է կանոնակարգելու հանրային ծառայությունների թվային վերափոխման գործընթացները` միասնական մեթոդաբանության ու ճանապարհային քարտեզի սահմանման միջոցով: Մասնավորապես` առաջարկվում է հաստատել հանրային ծառայությունների թվայնացման մեթոդաբական ուղեցույցը, որը հիմնված է «մեկ բիզնես գործընթաց՝ մեկ ծառայություն» սկզբունքի վրա և նպատակ ունի ծառայությունները դիտարկելու բացառապես քաղաքացու ստացած վերջնարդյունքի տեսանկյունից: Այն սահմանում է ծառայությունների օպտիմալացման համար պատասխանատու մարմինները, որոնք պարտավորվում են առաջնահերթությունների հիման վրա կազմել թվային վերափոխման ճանապարհային քարտեզ և առաջնորդել իրենց վերապահված կյանքի իրադարձության թվայնացումը: Առաջարկվում է վերոնշյալ ճանապարհային քարտեզով նախատեսված ծառայության թվայնացումը մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը չմեկնարկելու դեպքում տվյալ հանրային ծառայությունը նախատեսող ու դրա մատուցման ընթացակարգերը կանոնակարգող իրավական ակտերը կամ դրանց համապատասխան դրույթները համարել ուժը կորցրած։
Մնաց {days} օր
0 1015
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: