Քննարկվել է 12.09.2024 - 27.09.2024 «ԿԵՆՍԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԵՆՍԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Սույն օրենքը ընդունվում է հիմք ընդունելով «Մանրէաբանական (կենսաբանական) և թունավորող նյութեր պարունակող զենքի մշակման, արտադրության և կուտակման արգելման և դրա ոչնչացման մասին» կոնվենցիայի (ԿԶԿ) 4-րդ հոդվածի, ինչպես նաև ԿԶԿ Չորրորդ Վերանայման կոնֆերանսի Եզրափակիչ հռչակագրի դրույթները: Օրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում կենսանվտանգության և կենսապահովության ոլորտի կառավարման իրավական հիմքերը և կարգավորում է կենսաբանական սպառնալիքների (վտանգների), ռիսկերի հայտնաբերման, կանխարգելման և արձագանքման հետ կապված հարաբերությունները: Միաժամանակ, օրենքի փաթեթով նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը լրացնել նոր կարգավորումներով՝ կենսանվտանգության և կենսապահովության ոլորտում սահմանված կանոնները խախտելու և կենսանվտանգության և կենսապահովության ոլորտում սահմանված կանոնները խախտելու վերաբերյալ վարչական իրավախախտման գործի ենթակայությանը վերաբերյալ: 0 2 0 1316
Քննարկվել է 21.01.2020 - 05.02.2020 «Կենսաբանական ծագման նմուշներում հայտնաբերված և նույնականացված ԴՆԹ (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) բնութագրերի հաշվառում իրականացնելու, ինչպես նաև դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում հայտնաբերված ԴՆԹ բնութագրերը փորձագիտական հիմնարկների կողմից Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագիծը նպատակ ունի կարգավորել ԴՆԹ բնութագրերի հաշվառում իրականացնելու, ինչպես նաև դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում հայտնաբերված ԴՆԹ բնութագրերը փորձագիտական հիմնարկների կողմից ՀՀ ոստիկանությանը տրամադրելու հետ կապված իրավահարաբերությունները: 3 0 1 7112