Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

02.04.2026 17.04.2026
6 ԵՎ ԱՎԵԼԻ ԱՆՉԱՓԱՀԱՍ ԵՐԵԽԱ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը և ծրագրի իրականացման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի հիմնական նպատակը բնակարանային հասանելիության ապահովումն է բազմազավակ ընտանիքներին։ Ծրագիրը հնարավորություն կտա բարելավել այդ ընտանիքների բնակարանային պայմանները՝ բարձրացնելով նրանց կյանքի որակը, նվազեցնել աղքատության և սոցիալական խոցելիության մակարդակը, խրախուսել ունենալ ավելի շատ երեխաներ, իսկ բարելավված կենցաղային պայմանները կնպաստեն երեխաների առողջ աճին ու կրթությանը։ Առաջարկվող ծրագիրը կնպաստի շուրջ 643 ընտանիքների կենսապայմանների բարելավմանը, շուրջ 4267 երեխաների բարեկեցիկ զարգացմանը, հասարակության սոցիալական կայունությանը, և որպես վերջնարդյունք՝ երկրում ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը:
Մնաց {days} օր
0 149

01.04.2026 16.04.2026
««Սնանկության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Հանրային շահի տեսանկյունից կառուցապատումը հանդիսանում է ռիսկային գործունեություն, քանի որ հազարավոր գնորդներից հավաքագրվում են դրամական միջոցներ և մասնակի կամ ամբողջությամբ տնօրինվում են շինարարության փուլում՝ նախքան բնակարանների կառուցման ավարտը, իսկ հնարավոր ռիսկերի դեպքում մեծամասամբ չկան դրանց զսպման մեխանիզմներ (բանկային երաշխիք, ապահովագրություն, սնանկության հատուկ կարգավորումներ և այլն), ինչի անմիջական հետևանքները հաճախ կրում են գնորդները (ապագա բնակիչները) և պետությունը: Կառուցապատման շուկայում ներկայիս տեսանելի ռիսկերով պայմանավորված՝ անհրաժեշտ է սահմանել հատուկ կարգավորումներ՝ զսպելով կառուցապատողների սնանկության վարույթում հազարավոր գնորդների բնակարաններն ստանալու խնդիրները և միաժամանակ ապահովելով պետության ու համայնքի շահերի պաշտպանությունը։
Մնաց {days} օր
0 263

31.03.2026 15.04.2026
«Գնելու իրավունքով ծանրաբեռնված կառուցապատման մասին» ՀՀ օրենքի նախագիծ «Գնելու իրավունքով ծանրաբեռնված կառուցապատման մասին» օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է կառուցապատման գործունեության ոլորտում առկա խնդիրների լուծման ուղիների, գնման իրավունքով ծանրաբեռնված կառուցապատման գործունեության համակարգման և վերահսկողական գործիքակազմի ամրապնդման, կառուցապատողներից անշարժ գույք ձեռքբերողների իրավունքների և կառուցապատողների շահերի պաշտպանության, ինչպես նաև վեճերի արդյունավետ լուծման համար անհրաժեշտ կառուցակարգերի մշակմամբ։
Մնաց {days} օր
0 268

Քննարկվել է 25.02.2026 - 13.03.2026

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 842-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1562-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ 2022 թվականի հունիսի 9-ի թիվ N 842-Լ որոշմամբ ՀՀ կառավարությունը հաստատել է «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թվականների ծրագիրը», որի նպատակն է աջակցել ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը՝ համապատասխան պայմաններ ապահովելով սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների (տնային տնտեսությունների) կայուն զարգացման համար։ Սույն նախագծով առաջարկվում է ծրագիրը վերաբացել 01.05.2025 թ. դրությամբ շինարարության թույլտվություն ստացած կամ հողամաս ձեռք բերած շահառուների համար (ընդհանուր 400 քվոտա), ինչպես նաև այն բնակավայրերում, որտեղ բնակչության և շահառուների թվի հարաբերակցությունը փոքր է 10 տոկոսից։ Ընդ որում, այդ բնակավայրերում առաջարկվում է սահմանել շահառուների այնպիսի սահմանաչափ, որը լրացնելու դեպքում բնակչության և շահառուների թվի հարաբերակցությունը կհասնի 10 տոկոսի (ընդհանուր 774 քվոտա)։ Միաժամանակ առաջարկվում է Ծրագիրը վերաբացել այն բնակավայրերում, որտեղ կառուցվող/կառուցված դպրոցներում ազատ տեղերը գերազանցում են 50%-ը՝ ապահովելով ազատ տեղերի 20%-ի չափով համալրվածություն։ Ընդ որում, յուրաքանչյուր բնակավայրի համար նախատեսված  քվոտաների նվազագույն թիվը 10 է (ընդհանուր 243 քվոտա)։
Մնաց {days} օր
42 7439

Քննարկվել է 26.12.2025 - 10.01.2026

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերի ընդունումն ուղղված է ապագայում կառուցվող անշարժ գույքի գնորդների իրավունքների լիարժեք և արդյունավետ պաշտպանությանը՝ ստեղծելով հստակ, կանխատեսելի և կայուն գործիքակազմեր։ Արդյունքում ակնկալվում է. 1)   նախատեսել կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի` որպես Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված սեփականության իրավունքի պաշտպանության արդյունավետ երաշխիքներ, 2)  վերացնել գնորդների իրավունքների իրականացման խոչընդոտները` ապահովելով մինչ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցի հիման վրա հարուցված դատական վեճի լուծումը հողամասի և ընդհանուր օգտագործման տարածքների համապատասխան բաժնային մասից անխոչընդոտ օգտվելու նրանց իրավունքը, 3)  պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցվելու դեպքերում երաշխավորել գործընթացի շարունակականությունը և գնորդների` պաշտոնապես ճանաչված կարգավիճակի անփոփոխելիությունը, 4)  պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցի հիման վրա հարուցված դատական վեճի լուծման արդյունքներով կարգավորել շենքի տակ գտնվող և այն սպասարկող հողամասի իրավական ճակատագիրը` ձևավորելով կանխատեսելի և հստակ իրավական համակարգ, 5)  սահմանել համահավասար պայմաններում գնորդների` շենքի ընդհանուր բաժնային սեփականության գույքի կառավարմանը մասնակցելու իրավունքը, 6)  նախատեսել հողամասի և ընդհանուր օգտագործման տարածքների համապատասխան բաժնային մասի նկատմամբ գնորդների օգտագործման, ապա սեփականության իրավունքների պետական գրանցման պարզ և մատչելի ընթացակարգեր, 7)  բարձրացնել անշարժ գույքի շուկայի կանխատեսելիությունը և որոշակիությունը, ինչպես նաև նպաստել ներդրումային միջավայրի կայունությանը։
Մնաց {days} օր
0 1610

Քննարկվել է 05.08.2025 - 26.08.2025

«ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ «Բնակելի կառուցապատման գործունեության մասին» օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է բնակելի կառուցապատման գործունեության ոլորտում առկա խնդիրների լուծման ուղիների, բնակելի կառուցապատման գործունեության համակարգման և վերահսկողական գործիքակազմի ամրապնդման, կառուցապատողներից անշարժ գույք ձեռքբերողների իրավունքների և կառուցապատողների շահերի պաշտպանության համար անհրաժեշտ կառուցակարգերի մշակմամբ։
Մնաց {days} օր
0 2300

Քննարկվել է 11.06.2025 - 26.06.2025

«Ներդրումային անշարժ գույքի եվ դրա իրավական կարգավորումների հայեցակարգը հաստատելու մասին» Տնտեսության կայուն և հավասարակշռված զարգացման ապահովման, ներդրումային միջավայրի բարելավման, ինչպես նաև բնակարանային շուկայի դիվերսիֆիկացման նպատակով անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությունում խթանել ներդրումային անշարժ գույքի զարգացման գործընթացը, որի կարևոր բաղադրիչներից է ներդրումային անշարժ գույքի  ներդրումն ու զարգացումը:
Մնաց {days} օր
0 2068

Քննարկվել է 18.04.2025 - 03.05.2025

««Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ   ««Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)  մշակումը պայմանավորված է կառուցապատման ոլորտում գործունեություն իրականացնող բազմաթիվ ընկերությունների կողմից գործնականում առաջացած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ, մասնավորապես՝ կառուցվող շենքի նկատմամբ անշարժ գույքի հարկով հարկման մեխանիզմը հաշվարկելու և կիրառելու մասով: Նախագծով առաջարկվում է կարգավորել դեռևս կառուցման փուլում գտնվող (անավարտ) շենքերի նկատմամբ անշարժ գույքի հարկի հաշվարկման մետեցումները։
Մնաց {days} օր
0 2961

Քննարկվել է 25.03.2025 - 10.04.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 710-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 898-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի թիվ 710-Լ որոշմամբ հաստատվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը, որի նպատակն է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական և տնտեսական ներառումը՝ Հայաստանի Հանրապետությունում երկարաժամկետ բնակության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու միջոցով։ ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի թիվ 898-Լ որոշմամբ հաստատվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը։ 2024 թվականի հունիսի 15-ից մեկնարկել է բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրերի տրամադրման գործընթացը, հուլիսի 15-ից մեկնարկել է անհատական բնակելի տան կառուցման հավաստագրերի տրամադրման գործընթացը, օգոստոսի 1-ից՝ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության հավաստագրերի տրամադրման գործընթացը։ Սույն նախագծով սահմանվում են դրական մնացորդի իրացման և  Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության հետ տեղեկատվության փոխանակության, ինչպես նաև անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում հողամասի ձեռքբերման ընթացակարգերը։
Մնաց {days} օր
0 2768
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: