Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 19.02.2021 - 06.03.2021

ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ, ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2021-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈւ ՄԱՍԻՆ  «Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինչների և դրանց օգտագործման դեմ պայքարի 2021-2025 թվականի» ռազմավարությունը   ուղղված է ոչ վարակիչ հիվանդություններով պայմանավորված հիվանդացության և մահացության ցուցանիշների նվազեցման միջոցով հանրային առողջության պահպանմանը և ամրապնդմանը: Ռազմավարության հիմքում ընկած է ոլորտի տեսլականը և ռազմավարական նպատակներին հասնելու ուղղությունները և միջոցառումները։ Ռազմավարությամբ  նախատեսված է  բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացում` ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների օգտագործման և ծխախոտի երկրորդային ծխի ազդեցության հետևանքով առողջությանը հասցվող վնասի վերաբերյալ, ինչպես նաև ծխելու դեմ պայքարի իրականացման հարցում  հասարակության, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, մասնավոր ոլորտի և մյուս շահագրգիռ կողմերի ուղղակի և անուղղակի կերպով ներգրավում։  Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման դեմ պայքարի 2021-2025 թվականների ռազմավարության հիմնական նպատակներից է ներկա և ապագա սերունդներին պաշտպանել մարդկանց առողջության համար ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության քայքայիչ հետևանքներից, ինչպես նաև սոցիալական, բնապահպանական և տնտեսական հետևանքներից, որպեսզի մշտապես և էականորեն կրճատվի ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության տարածվածությունը, պաշտպանելով ծխախոտի ծխի երկրորդային ազդեցությունից և նվազեցնել ոչ վարակիչ հիվանդությունների հիվանդացության ցուցանիշները` կրճատելով ծխախոտի օգտագործումը։
0 7670

Քննարկվել է 24.09.2020 - 09.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 219-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագիծը միտված է գործող կարգավորումները համապատասխանեցնելու Հայաստանի Հանրապետության կողմից 2004 թվականին վավերացված Առողջապահության Համաշխարհային կազմակերպության «Ծխելու դեմ պայքարի» Շրջանակային կոնվենցիայի պահանջներին և «Ծխախոտային արտադրա­տեսակների և դրանց փոխա­րինիչների օգտա­գործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի դրույթներին: Բացի այդ, նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կանոնակարգել Հայաստանի Հանրապետության շուկայում առկա և ներկայումս չկանոնակարգված «տաքացվող ծխախոտ» ծխախոտային արտադրատեսակի հետ կապված հարաբերությունները:
0 8393