Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 05.09.2024 - 20.09.2024

««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», ««Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծեր «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի հավելվածի 15-րդ կետի համաձայն՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակում և իրականացնում է (...) պետություն-մասնավոր գործընկերության զարգացման (...) ոլորտներում Կառավարության քաղաքականությունը: Նույն հավելվածի 17-րդ կետի համաձայն՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը մշակում և իրականացնում է (...) խաղային գործի (...) ոլորտներում Կառավարության քաղաքականությունը: Ներկայումս խաղային ոլորտի կարգավորման ապահովումը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության մշակումը և կատարելագործումը, լիցենզավորման գործընթացի քաղաքականության մշակումը և կատարելագործումը, լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող անձանց լիցենզավորումը, լիցենզիայի պահանջների կատարման մասով վարչարարության իրականացումը, ինչպես նաև օրենսդրական ակտերով սահմանված այլ լիազորություններ իրականացվում են «Խաղային գործունեության կարգավորման մասին», «Վիճակախաղերի մասին», «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքներով լիազոր մարմին հանդիսացող Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից: ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» թիվ 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության հնգամյա ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) 6.2-րդ կետի համաձայն՝ Կառավարությունն արմատապես բարեփոխելու է պետության կողմից հանրությանը մատուցվող ծառայությունների որակը՝ դրանք դարձնելով քաղաքացիակենտրոն և արդիական, առաջադեմ տեխնոլոգիական հիմքով՝ նպատակ ունենալով թեթևացնել պետության հետ հարաբերություններում քաղաքացիների և գործարար հատվածի անհարկի բեռն ու քաշքշուկը: Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով, որ խաղային ոլորտն առավելապես առնչվում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի հավելվածի 15-րդ կետով ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը վերապահված գործունեության հիմնական ոլորտներին, նպատակահարմար է այդ մասով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում որպես քաղաքականություն մշակող մարմին և «Խաղային գործունեության կարգավորման մասին», «Վիճակախաղերի մասին», «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքների իմաստով լիազոր մարմին սահմանել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, իսկ ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը վերապահված գործունեության հիմնական ոլորտներից պետություն-մասնավոր գործընկերության զարգացման ոլորտը տեղափոխել ՀՀ ֆինանսների նախարարություն: Այս կապակցությամբ համապատասխան փոփոխություններ են իրականացվել նաև «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքում:
0 815