Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

30.03.2026 14.04.2026
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 1308-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերության ոլորտում իրականացված ինստիտուցիոնալ փոփոխությունների արդյունքում ռազմարդյունաբերության քաղաքականության մշակման և իրականացման, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռազմական նշանակության արտադրանքի արտադրության և զարգացման հետ կապված մի շարք գործառույթներ իրականացվում են Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից։ Այդ հանգամանքով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի N 1308-Ն որոշմամբ հաստատված կարգերում և փաստաթղթերի ձևերում կատարել համապատասխան փոփոխություններ։
Մնաց {days} օր
0 287

26.03.2026 10.04.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 29-Ի N 295-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծի նպատակն է ապահովել լիցենզավորման համակարգի համաչափությունը, ռիսկահեն մոտեցումը և պետական պատվերի արդյունավետ իրականացումը՝ առանց անվտանգության պահանջների թուլացման։  
Մնաց {days} օր
0 275

Քննարկվել է 04.03.2026 - 22.03.2026

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հուլիսի 3-ի № 904-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Նախագծի ընդունմամբ նախատեսվում է միասնական մոտեցում ձևավորել Հայաստանի Հանրապետության կառավարության առանձին որոշումներով ապրանքների ներմուծման հանդեպ ներմուծման թույլատրելի ծավալի բաշխումը իրականացնելու ժամանակ։
Մնաց {days} օր
0 573

Քննարկվել է 03.03.2026 - 18.03.2026

Հայաստանի Հանրապետություն ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և հիմնական լիցենզիայի ձևը սահմանելու մասին Նպատակ ունենալով շարունակական դարձնել պետության կողմից տեղական արտադրությունների զարգացումը խթանող միջոցառումները՝ նախատեսվում է երրորդ երկրներից ներմուծման գործունեությունը սահմանել որպես լիցենզավորվող գործունեություն 6 ամիս ժամկետով։    
Մնաց {days} օր
0 383

Քննարկվել է 19.02.2026 - 06.03.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՐԿԱԹԻ ԵՎ ՉԼԵԳԻՐՎԱԾ ՊՈՂՊԱՏԻ, ԵՐԿԱԹԻՑ ԿԱՄ ՉԼԵԳԻՐՎԱԾ ՊՈՂՊԱՏԻՑ ԿԻՍԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ, ԼԵԳԻՐՎԱԾ ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐՈՎ ԿԱՄ ԱՅԼ ՍԿԶԲՆԱԿԱՆ ՁԵՎԵՐՈՎ ՊՈՂՊԱՏԻ, ԶՏՎԱԾ ՊՂԻՆՁԻ ԵՎ ՉՄՇԱԿՎԱԾ ՊՂՆՁԱՅԻՆ ՀԱՄԱՁՈՒԼՎԱԾՔՆԵՐԻ, ՉՄՇԱԿՎԱԾ ԱԼՅՈՒՄԻՆԻ, ԱԼՅՈՒՄԻՆԻ ՓՈՇԻՆԵՐԻ ԵՎ ԹԵՓՈՒԿՆԵՐԻ՝ ԴԵՊԻ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է երկաթի և չլեգիրված պողպատի, երկաթից կամ չլեգիրված պողպատից կիսապատրաստուկների, լեգիրված ձուլակտորներով կամ այլ սկզբնական ձևերով պողպատի, զտված պղնձի և չմշակված պղնձային համաձուլվածքների, չմշակված ալյումինի, ալյումինի փոշիների և թեփուկների) դեպի երրորդ երկրներ արտահանման գործընթացը սահմանել որպես լիցենզավորովող՝ հիմք ընդունելով «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 9.6-րդ հոդվածի 7-11 մասերը ։  
Մնաց {days} օր
0 324

Քննարկվել է 05.12.2025 - 25.12.2025

«Հայաստանի Հանրապետություն պողպատե ամրանների ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և հիմնական լիցենզիայի ձևը սահմանելու մասին» «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքով ամրագրվող դրույթների կիրարկման ապահովման նպատակով պողպատե ամրանների ներմուծման լիցենզավորման ընթացակարգի և հիմնական լիցենզիայի ձևի հաստատումը, ինչն էլ, իր հերթին ուղղված է ոլորտային արտադրատեսակների շուկայում հավասար մրցակցության, արտադրական ավելի երկար շղթաների կիրարկման, առավել բարձր ավելացված արժեքով տեղական ապրանքների արտադրության զարգացման խթանման, տեղական մետաղագործական ձեռնարկությունների արտադրանքի բնականոն գործունեության ապահովմանը։
Մնաց {days} օր
0 1413

Քննարկվել է 11.11.2025 - 26.11.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայումս Առողջապահության նախարարության կողմից փուլ առ փուլ ուաումնասիրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշմամբ բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները: Ուսումնասիրության նպատակն է վեր հանել այն խնդիրները, որոնք խոչընդոտում են լիցենզավորման գործընթացին, հանել արդեն իսկ ոչ արդիական պահանջները և ներառել նորագույն և արդյունավետ սարքավորումներ, ինչպես նաև վերանայել կադրային պահանջները` ներկայիս կրթական ծրագրերին համապատասխան:
Մնաց {days} օր
0 1652

Քննարկվել է 31.10.2025 - 15.11.2025

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը     Գործող կարգով նախատեսված է սովորողների տեղափոխման ընդհանուր ընթացակարգ, որը սահմանում է տեղափոխության հիմքերը և կարգը՝ հաշվի առնելով ուսումնական հաստատության լիցենզավորված սահմանային տեղերը։ Սակայն գործնականում նկատվել է, որ այդ կարգավորումները լիարժեքորեն չեն արտացոլում ընտանիքի միասնական կրթական միջավայրի ապահովման հարցերը, մասնավորապես, երբ նույն ընտանիքի մի քանի երեխա ցանկանում են սովորել նույն դպրոցում, բայց տեղերի սահմանափակման պատճառով որոշ երեխաների ընդունելությունը մերժվում է, կամ երբ երկյակների, եռյակների և քառյակների դեպքում տեղափոխությունը չի ապահովում մյուս երեխաների միաժամանակյա ընդունելությունը նույն հաստատություն։ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ նույն ընտանիքի սովորողներից մեկը տվյալ ուսումնական հաստատությունում սովորելու դեպքում, այդ հաստատությունում սովորելու նախապատվություն ունենան նրա եղբայրներն ու քույրերը (19.1-րդ կետ), և ամրագրել, որ երկյակների, եռյակների կամ ավելի սովորողների դեպքում առնվազն մեկի տեղափոխությունը հաստատություն ավտոմատ կերպով ապահովում է մյուսների ընդունելությունը նույն հաստատությունում՝ անկախ լիցենզավորված սահմանային տեղերի առկայությունից (19.2-րդ կետ)։
Մնաց {days} օր
31 10456
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: