Լրամշակման փուլում է Քննարկվել է 08.08.2024 - 29.08.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 634-Լ որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել Կառավարության 2009 թվականի ապրիլի 2-ի «Էլեկտրակայան ցանցերի անվտանգության գոտիների վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 363-Ն որոշումը։ Միաժամանակ ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.1-ին հոդվածի 2-րդ մասի «բ» ենթակետով հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի «Էլեկտրահաղորդման գծերի անվտանգության գոտիների կանոնները հաստատելու մասին» N 523-Ն որոշումը։ Կառավարության 2009 թվականի ապրիլի 2-ի N 363-L որոշման 41.1. կետով սահմանված է եղել, որ «Սույն կանոնակարգի 41-րդ կետի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված միջոցառումներն իրականացվում են գծերը տնօրինողի կողմից տրամադրված ֆինանսական միջոցների հաշվին», սակայն N 523-Ն որոշման մեջ տվյալ նորմը բացակայում է և առաջ են գալիս մի շարք խնդիրներ կապված վերոնշյալ աշխատանքների կատարման ծախսերի նկատմամբ։ Կառավարության համապատասխան որոշման մեջ տնօրինող կազմակերպության կողմից տրամադրվող ֆինանսական միջոցների վերաբերյալ դրույթի բացակայությունը խոչընդոտ է հանդիսանում վերոնշյալ գործընթացների սահուն կազմակերպման համար։ 2 3 0 1084