Քննարկվել է 05.09.2024 - 21.09.2024 «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №516-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ Որոշման նախագծի ընդունման արդյունքում հաշվեկշռման ծառայություն մատուցողի (ՀԾՄ) և երաշխավորված մատակարարի միջև հանձնաժողովի սահմանած ամսական չափաքանակով էլեկտրական էներգիայի առևտուրը կիրականացվի ուղիղ պայմանագրերի շուկայի չկարգավորվող (ՉՈՒՊ) բաղադրիչում՝ ապահովելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի պահանջարկի ամբողջությամբ բավարարում, միաժամանակ պահպանելով «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին առաքման ենթակա հանձնաժողովի կողմից սահմանված էլեկտրական էներգիայի ամսական չափաքանակները։ Կապահովվի ԷՄՇ մասնակիցների կողմից հաշվեկշռման և հաճախականության կարգավորման նպատակով երկրորդային և երրորդային պահուստի ապահովման ծառայության վճարի վճարման հասցեականություն, ինչը թույլ կտա հզորության վճար չվճարել այն ԷՄՇ մասնակիցներին, որոնք տվյալ ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի սպառման համար անհրաժեշտ պահուստային հզորությունների կարիք չեն ունեցել։ Երաշխավորված մատակարարից գնված էլեկտրական էներգիայի դիմաց երաշխավորված մատակարարին վճարումները ՀԾՄ-ի կողմից կիրականացվեն մինչև յուրաքանչյուր ամսվա 25-ը՝ համապատասխանեցնելով երաշխավորված մատակարարի և ՀԾՄ-ի միջև իրականացվող փոխադարձ վճարումների ժամկետները։ Միաժամանակ, էլեկտրական էներգիայի ճշգրիտ հաշվառում կիրականացվի ենթասպառողի հաշվառման համալիրների պարագայում։ 0 2 0 876
Լրամշակման փուլում է Քննարկվել է 07.06.2024 - 28.06.2024 «Հայաստանի Հանրապետությունում էլեկտրական շարժունակության զարգացման ռազմավարությունը հաստատելու մասին» Կառավարության որոշման և «Հայաստանի Հանրապետությունում էլեկտրական շարժունակության զարգացման քաղաքականության» նախագծեր Հայաստանի Հանրապետության վրա կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը վերջին երկու տասնամյակների ընթացքում հիմնականում արտահայտվում է ջերմաստիճանի բարձրացմամբ և տեղումների նվազմամբ: Հաշվարկները1 ցույց են տալիս, որ Հայաստանում 2100 թվականին օդի միջին ջերմաստիճանը կբարձրանա 1,7օC-ով, իսկ տեղումները կկրճատվեն մոտ 10-ով։ Չնայած այն հանգամանքին, որ երկիրն արդեն իսկ գտնվում է տարածաշրջանի առավել խոցելի պետությունների շարքում՝ ջերմաստիճանի աճի տենդենցի պահպանմամբ պայմանավորված վերջինիս էկոհամակարգերի, տնտեսության և բնակչության խոցելիությունը շարունակելու է վատթարանալ: Հետևաբար, կլիմայի հարմարվողականության քաղաքականությունն ու միջոցառումները առանձնահատուկ նշանակություն ունեն ՀՀ կողմից սոցիալական և տնտեսական զարգացման նպատակներին հասնելու տեսանկյունից և, միաժամանակ, որպես զարգացող անդամ երկիր ՀՀ-ն իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների ենթատեքստում ՋԳ արտանետումների նվազեցումների ապահովման նպատակով պետք է շարունակի ընդլայնել մեղմման ջանքերը: Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիան (ՄԱԿ ԿՓՇԿ) 1993թ-ին, Կիոտոյի արձանագրությունը՝ 2002թ-ին և Փարիզյան համաձայնագիրը՝ 2017թ-ին (որպես Հավելված 1-ում չընդգրկված կողմ): Երկրի դիրքորոշումները Կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի ներքո արտացոլված են «Նախատեսված ազգային մակարդակով սահմանված գործողություններ» փաստաթղթում (ՆԱՍԳ), որը ներկայացվել է ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարությանը 2015 թվականի սեպտեմբերի 22-ին: Փարիզյան համաձայնագրի վավերացմամբ ՆԱՍԳ փաստաթուղթը դարձավ 2015-2050 թվականների համար ԱՍԳ: 2022 թվականի ապրիլի 22-ին ՀՀ կառավարությունը հաստատեց և մայիսի 5-ին ներկայացրեց 2021-2030 թվականների համար երկրի լրամշակված ԱՍԳ փաստաթուղթը: Դրանով սահմանված ՀՀ նորացված ազգային կլիմայական հանձնառությունը նախատեսում է 2030 թվականի համար ՋԳ արտանետումների 40% նվազեցում՝ 1990 թվականի համեմատությամբ, ինչի ապահովման նպատակով նախատեսված են համապատասխան ազգային և ոլորտային ռազմավարություններ: Այնուամենայնիվ, կարևոր մարտահրավեր է նորացված ԱՍԳ փոխակերպումը շոշափելի գործողությունների, որոնք երկարաժամկետ հեռանկարում հանգեցնում են ՋԳ ցածր արտանետումների և կլիմայի փոփոխության նկատմամբ հարմարվողական զարգացման: Հաշվի առնելով, որ ԱՍԳ փաստաթղթով սահմանված թիրախները հանդիսանում են երկրի կողմից ստանձնած պարտավորություններ, և որ երկիրը պետք է հաշվետվություն ներկայացնի իր ԱՍԳ-ների համար յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ, ՀՀ-ն հետամուտ է եղել ԱՍԳ իրականացման պլանի (ԱՍԳ ԻՊ) և ԱՍԳ ֆինանսավորման ռազմավարության և ներդրումային ծրագրի (ԱՍԳ ՖՌևՆԾ) մշակմանը: Միաժամանակ, ՀՀ կառավարությունը նախաձեռնել է Հայաստանի Հանրապետության ջերմոցային գազերի ցածր արտանետումներով զարգացման երկարաժամկետ ռազմավարության մշակումը (ՋԳ-ՑԱԶԵՌ), որը սահմանելու է մինչև 2050 թվական կլիմայի քաղաքականության նպատակների տեսլականը, որոնց իրականացումը կհանգեցնի ածխածնային չեզոքության՝ դարի երկրորդ կեսի ընթացքում: ՋԳ-ՑԱԶԵՌ իրականացումը դրական ազդեցություն կունենա խոցելի ոլորտներում (այդ թվում էներգետիկայի) երկարաժամկետ պլանավորման և համայնքների հարմարվողականության մակարդակի բարձրացման վրա՝ տնտեսական աճի, սոցիալա- կան բարեկեցության, շրջակա միջավայրի պահպանման և անվտանգության բարելավման տեսանկյունից: Այս գործողությունները կնվազեցնեն նաև առողջապահության համակար- գի ծանրաբեռնվածությունը՝ կրճատելով քրոնիկ հիվանդությունների թիվը, ինչպես նաև մահացությունն օդի, ջրի աղբյուրների աղտոտվածության և այլ պատճառներով: «Սույն ռազմավարությունը մշակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից՝ հաշվի առնելով միջազգային լավագույն փորձի վերլուծությունները»։ Սույն ռազմավարության մաս է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում էլեկտրական շարժունակության զարգացման քաղաքականությունը՝ համաձայն հավելված 1-ի։ Սույն ռազմավարության իրականացման նպատակով մշակվելու են գնումների գործընթացի փոփոխություններ՝ միտված հանրային կանաչ գնումների ընթացակարգի ներդրմանը և դյուրինացմանը, ինչը կնպաստի էլեկտրական շարժունակությանն առնչվող գնումների ընթացակարգերի արդյունավետ և մատչելի իրականացմանը։ 46 2 0 1995
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 14.05.2024 - 31.05.2024 «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №522-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №523-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի №374-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» որոշումների նախագծերը Նախագծերի ընդունման դեպքում կկանոնակարգվեն առանց էլեկտրական էներգիայի գնման երաշխիքի կայանում (մասնավորապես՝ արևային կայանում) էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաների տրամադրման, հաղորդման և բաշխման ցանցերին միացման տեղեկանքների տրամադրման գործընթացները, որի արդյունքում էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կողմից կարգավարմամբ կչեզոքացվի նշված կայանների աճի հնարավոր բացասական ազդեցությունը էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշների վրա։ 2 5 0 1390
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 22.02.2024 - 09.03.2024 «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 29-ի №520-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվի օրենքով նախատեսված դեպքերում՝ Սևանա լճից բաց թողնվող ջրի 170 մլն խորանարդ մետրը գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրաէներգիայի վաճառքից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» և «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ներում առաջացող լրացուցիչ գումարները ընկերությունների անհրաժեշտ հասույթից նվազեցնելու կարգը։ 2 4 1 1490
Քննարկվել է 10.01.2024 - 26.01.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի №103-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձանց կողմից ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ֆինանսական հաշվետվությունների ներկայացմանն առնչվող իրավակարգավորումները բովանդակային առումով համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման քաղաքականությանը, իսկ ջերմային էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձանց կողմից հանձնաժողով ֆինանսական հաշվետվությունների ներկայացմանն առնչվող իրավակարգավորումները՝ «Էներգետիկայի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին։ Միաժամանակ, նախագծի ընդունման արդյունքում մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորությամբ էլեկտրական էներգիայի արտադրության և մինչև 5.8 ՄՎտ դրվածքային հզորությամբ ջերմային էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող ընկերությունները կազատվեն Հանձնաժողով ֆինանսական հաշվետվությունների ներկայացման պահանջից, ինչը հնարավորություն կտա վերջիններիս կրճատել վարչական ծախսերը և ազատվել անհարկի վարչարարությունից: 3 3 0 1767
Քննարկվել է 23.09.2023 - 08.10.2023 «ՀԾԿՀ 25.12.2019թ. №516-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «ՀԾԿՀ 25.12.2019թ. №522-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №516-Ն և №522-Ն որոշումներով հաստատված՝ ՀՀ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոններում և հաղորդման ցանցային կանոններում կհստակեցվեն ԷՄՇ մասնակիցների գործունեության պայմանները, ՀԷԱ կայանների գործունեությանն առնչվող իրավակարգավորումները և առանձնահատկությունները, ԷՄՇ մասնակիցների կողմից էլեկտրաէներգետիկական շուկայի ՕԱՇ և ՉՈՒՊ բաղադրիչներում էլեկտրական էներգիայի առևտրի իրականացման ժամային միջակայքերը, արտահանման գործարքի դեպքում ԷՄՇ տվյալ կողմից հաղորդողի նկատմամբ հաշվարկվող պարտավորությունների հետ կապված հարաբերությունները։ 2 2 0 2625
Քննարկվել է 25.03.2022 - 14.04.2022 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N516-Ն, N517-Ն, N518-Ն, N522-Ն, N523-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումների կատարելու մասին և Էլեկտրական էներգիայի փոխհոսքերի (ինքնավար էներգաարտադրող – երաշխավորված մատակարար) պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու և հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի հոկտեմբերի 5-ի №273-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշման նախագծե «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №516-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №517-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №518-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №522-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №523-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Էլեկտրական էներգիայի փոխհոսքերի (ինքնավար էներգաարտադրող–երաշխավորված մատակարար) պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու և հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի հոկտեմբերի 5-ի №273-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումների նախագծերի նպատակը ՀՀ էլեկտրաէներգետիկական մանրածախ և մեծածախ շուկայի առևտրային կանոնները «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի հունիսի 4-ի ՀՕ-261-Ն օրենքով սահմանված կարգավորումներին համապատասխանեցնելն է և անհրաժեշտ իրավական ակտերի մշակումը ու լրամշակումը։ 2 0 0 4347
Քննարկվել է 02.08.2021 - 19.08.2021 «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №516Ն, №518Ն և 2017 թվականի օգոստոսի 9-ի №344Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագիծ Որոշման նախագծի նպատակը ՀՀ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ազատականացման և մրցակցային բաղադրիչների ներդրման համար համապատասխան իրավական և տնտեսական նախադրյալների ստեղծումն է, և դրանք կանոնակարգող իրավական ակտերի հետևողական կատարելագործումը։ Այդ նպատակով որոշման նախագծում հստակեցվել են էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի նոր մոդելի գործարկման գործընթացները և դրա իրականացման ժամկետները։ 3 0 0 4825
Քննարկվել է 08.07.2021 - 25.07.2021 «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 9-ի №344Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 9-ի N344Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագծով նախատեսվում է հաշվեկշիռը փակող էլեկտրական էներգիա դիտարկել նաև սպառողների (բացառությամբ որակավորված սպառողների) պահանջարկի բավարարման համար հաշվարկային ժամանակահատվածում ներկրվող էլեկտրական էներգիան, քանի որ այն փոխարինում է ամենաթանկ էլեկտրական էներգիային։ 0 0 0 4990