Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 07.10.2024 - 22.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի N 727-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանափակումների կիրառման ընթացքում ի հայտ են գալիս խնդիրներ՝ կապված ԱՏԳ ԱԱ 84 և 85 ծածկագրին դասվող որոշ օգտագործված ապրանքների մասով, ինչն իր հերթին, առաջացնում է որոշակի բարդություններ տնտեսավարող սուբյեկտների և ֆիզիկական անձանց կողմից  արտահանման դեպքում։ Նշված բարդությունները բացառելու նպատակով առաջարկում ենք արտահանման արգելք կիրառված օգտագործված սարքավրումների ցանկից հանել ԱՏԳ ԱԱ 8453 ծածկագրերին դասվող (սարքավորումներ՝ մորթի կամ կաշի նախապատրաստելու, դաբաղելու կամ մշակելու համար, կաշվե կոշիկներ կամ մորթուց կամ կաշվից այլ իրեր պատրաստելու կամ նորոգելու համար) սարքավորումները։  Միևնույն ժամանակ, նպատալկ ունենալով ապահովել օդանավերի և երկաթուղային տրանսպորտի անխափան ու կայուն գործունեությունը՝ առաջարկվում է արտահանման արգելքի ցանկից հանել օդանավերի և երկաթուղային տրանսպորտին վերաբերող պահեստամասերը։
0 631

Քննարկվել է 17.09.2024 - 03.10.2024

ՀՀՇՆ «ԿԱՄՈՒՐՋՆԵՐ ԵՎ ԽՈՂՈՎԱԿՆԵՐ. ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ Սույն նորմերը տարածվում են շարժական ժամանակավոր բեռնվածքների տակ նախագծված և երկաթուղիների, մետրոյի ու տրամվայի գծերի, ավտոմոբիլային ճանապարհների (ներառյալ արդյունաբերական ձեռնարկությունների ճանապարհները), քաղաքների և բնակավայրերի փողոցների ու ճանապարհների վրա տեղակայված կամրջային կառուցվածքների՝ այսուհետ կամուրջների (կամուրջներ, ուղեանցեր, վիադուկներ, էստակադներ և այլն), և ջրթող խողովակների, ինչպես նաև հատուկ տեսակի բեռնվածքների համար նախատեսված կամուրջների (խողովակաշարեր, ջրանցքներ և այլն) ստատիկ և դինամիկական փորձարկումների և կառուցվածքի վրայով երթևեկությամբ գործարկումների վրա։
0 584

Քննարկվել է 15.07.2024 - 30.07.2024

ՀՀՇՆ «ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐ. ՆԱԽԱԳԾՄԱՆ ՆՈՐՄԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ Սույն շինարարական նորմերը տարածվում են 1520 մմ ռելսամիջի ընդհանուր օգտագործման քառասռնի վագոնի սռնից ռելսի վրա ոչ ավել, քան 245 կՆ (25 տուժ) բեռնվածքի, ութասռնի վագոնի 103 կՆ (10.5 տուժ) գծային բեռնվածքի տակ և գնացքների՝ մարդատար - մինչև 200 կմ/ժ (ներառյալ), բեռնատար – 120 կմ/ժ (ներառյալ), բեռնատար արագընթաց և սառնարանային – մինչև 160 կմ/ժ (ներառյալ) երթևեկության արագություններով նոր երկաթուղիների, լրացուցիչ (երկրոդ և հաջորդ) գլխավոր ուղիների նախագծման և կառուցման, գոյություն ունեցող ընդհանուր օգտագործման ուղիների, 750մմ ռելսամիջի նոր և գոյություն ունեցող վերգետնյա արտաքին և ներքին երկաթուղիների նախագծման, վերակառուցման և հիմնանորոգման վրա: Սույն շիանարարական նորմերը կարող են կիրառվել ընդհանուր օգտագործման ներքին երկաթուղային մատույցային ուղիների նախագծման, կառուցման ու վերակառուման համար: Սույն շինարարական նորմերի պահանջները չեն տարածվում արտակարգ իրավիճակների հետևանքով քանդված գծերի վերականգնման և արգելագոտիների ժամանակավոր շրջանցումների կառուցման, ինչպես նաև հանքարդյունաբերության ստորգետնյա ուղիների, արտադրության տեխնոլոգիական գործընթացի հետ անմիջականորեն կապված աշխատանքային ուղիների, շահագործման ժամանակ հատակագծում և երկայնական պրոֆիլում տեղափոխվող ուղիների (հանքերում հանքախորշի ուղիներ, թափոնային ուղիներ, շահագործվող տորֆային հողերի վրա տեղաշարժվող ուղիներ) նախագծման վրա:
0 898

Քննարկվել է 18.03.2024 - 03.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԲՆՈՒԹԱԳԻՐ «ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ    «Երկաթուղային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ոլորտում առկա օրենսդրական բացերը լրացնելու և Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով։ Գործող իրավական կարգավորումներում նախագծով ներկայացված դրույթները իրենց ոչ ամբղջական ամրագրումն ունեն ենթաօրենսդրական և ներքին ակտերի մակարդակում, իսկ ոլորտի արդիականացման հանձնառության շրջանակներում արդիական է դառնում դրանց օրենսդրորեն ամրագրման անհրաժեշտությունը։ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (ՀԸԳՀ) նախատեսված դրույթների արդյունավետ կիրարկման նպատակով՝ համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախաձեռնությամբ մշակվել և ՀՀ վարչապետի 2021թ. հունիսի 1-ի որոշմամբ հաստատվել է ճանապարհային քարտեզը՝ բաղկացած 300-ից ավելի միջոցառումներից։ Դրանք, ի թիվս հասարակական կենսագործունեության տարբեր ոլորտների, վերաբերվում են նաև ենթակառուցվածքների ոլորտին և միտված են արդիականացման նոր շրջափուլ սկսել Եվրոպական միության նորմատիվային չափանիշներին մոտարկելու միջոցով։ Հայաստանի Հանրապետության նշված հանձնառությանը համապատասխան ձեռնարկված բարեփոխումների շրջանակում մշակվել է սույն օրենքի նախագծը, որը նախատեսում է մի շարք կարգավորումներ երկաթուղային տրանսպորտում աշխատանքների իրականացման, անձնակազմի պատրաստման, վերապատրաստման, որակավորման և ուղևորափոխադրումների, բեռնափոխադրումների կազմակերպման բնագավառում։ Նախագծով առաջարկվում է երկաթուղային տրանսպորտին վերաբերող օրենսդրությունում ներառել նոր հասկացություններ, կանոնակարգել և նոր մակարդակի բարձրացնել մի կողմից ծառայություններից օգտվող անձանց, կազմակերպությունների և մյուս կողմից՝ երկաթուղու փոխհարաբերությունները, երկաթուղային տրանսպորտով միջազգային փոխադրման ծառայություններին ներկայացվող որակի չափորոշիչները, փոխադրման ընթացքում պատճառված վնասի և մահվան դեպքում պատասխանատվության հետ կապված հարաբերությունները։ Օրենքի նախագիծը նախատեսում է նաև դրույթներ ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտում գնացքների անվտանգ երթևեկության և ուղևորների սպասարկման կազմակերպմանն անմիջականորեն մասնակցող աշխատակիցներին ներկայացվող պահանջներին և նրանց որակավորման ընթացակարգերի վերաբերյալ։ Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ներդաշնակեցնել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության երկաթուղու ոլորտի օրենսդրությունները:
0 1449

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 13.10.2023 - 28.10.2023

ՀՀՇՆ «ԹՈՒՆԵԼՆԵՐ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԵՎ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ» ՀՀ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ Սույն շինարարական նորմերը տարածվում են 1520 մմ ռելսամիջով ընդհանուր ցանցի երկաթուղիների և ընդհանուր օգտագործման բոլոր կարգերի ավտոմաբիլային ճանապարհների նոր թունելների նախագծման ու կառուցման և գործող թունելների վերակառուցման վրա:
0 1999

Քննարկվել է 29.10.2018 - 14.11.2018

ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատվում է երկաթուղային ենթակառուցվածքի զարգացման ռազմավարությունը և երկաթուղային ենթակառուցվածքի զարգացման ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիրը
0 7488

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 30.08.2018 - 16.09.2018

Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի եկամուտներն ու ծախսերն ավելացնելու, Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Կոնցեսոին պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարում
0 7654