Քննարկվել է 14.06.2024 - 30.06.2024 «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում կկարգավորվեն պետական երիտասարդական քաղաքականության սուբյեկտների միջև իրավահարաբերությունները, կհստակեցվի պետական լիազոր մարմնի, տեղական ինքնակառավարման մարմինների և երիտասարդության ոլորտում գործող խորհրդատվական մարմինների միջև հարաբերություննեը, լիազորություններն ու պարտականությունները: Կստեղծվի պետական երիտասարդական քաղաքականության սահմանման և նպատակների իրականացման համար անհրաժեշտ իրավական հենքը: Օրենքի ընդունմամբ նաև կբարձրանա երիտասարդության շրջանում պետական քաղաքականության դերակատարությունը, հնարավորություն կստեղծվի իրականացնել ավելի արդյունավետ վարչարարություն, որի շնորհիվ երիտասարդության շրջանում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերը օրենսդրորեն ամրագրված կարգավորումների շրջանակում մասնակցություն կունենան վարվող քաղաքականությանը: 10 0 8 2532
Լրամշակման փուլում է Քննարկվել է 22.10.2018 - 07.11.2018 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 1 29 4 8767
Լրամշակման փուլում է Քննարկվել է 19.10.2017 - 03.11.2017 «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ 2018-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ռազմավարությունը մշակվել է՝ հիմնվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի նիստի №54 արձանագրային որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության երիտասարդական պետական քաղաքականության հայեցակարգի հիմնական դրույթների վրա: Ռազմավարությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության՝ երիտասարդությանն առնչվող խնդիրների լուծմանը միտված գործունեության գերակա ուղղությունները` առաջարկելով առավել փաստարկված և իրատեսական լուծումներ: Երիտասարդական պետական քաղաքականության նպատակը երիտասարդ մարդու ազգային դիմագծի, ժողովրդավարական, քաղաքացիական գիտակցության ձևավորման, երիտասարդ մարդու սոցիալական կայացման, նրա ստեղծագործ ներուժն ի շահ հասարակության առավել լիարժեք օգտագործելու սոցիալական, տնտեսական, իրավական, քաղաքական, կրթական, հոգևոր, մշակութային, կազմակերպական, մասնակցային պայմաններ և երաշխիքներ ստեղծելն է։ Այն ուղղված է երիտասարդների անհատական, սոցիալական և կրթական աճին նպաստելուն, նրանց ներուժը զարգացնելուն և երիտասարդներին հասարակության մեջ լիարժեք հաստատվելուն օգնելուն: 4 1 4 11249