Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 03.07.2023 - 18.07.2023

ՄԵԾ ՉԱՓԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԿԱՄ ԲԵՌՆՄԱՆ, ԲԵՌՆԱԹԱՓՄԱՆ ԿԱՄ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՊԱՀԱՆՋՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՎԱՅՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ    Նախագծով նախատեսվում է սահմանել մեծ եզրաչափեր և պահպանման հատուկ պայմաններ պահանջող ապրանքների՝ մաքսային պահեստներից տարբերվող վայրերում պահպանելու թույլտվության տրամադրման կարգը և այդպիսի վայրերին ներկայացվող պահանջները, մասնավորապես նախատեսվում է սահմանել՝   1) մաքսային մարմին թույլտվության ստացման նպատակով փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացման կարգը.   2) մաքսային մարմնի կողմից համապատասխան տեղեկությունների և փաստաթղթերի ուսումնասիրության կարգը.   3) մաքսային պահեստներից տարբերվող վայրերին ներկայացվող պահանջները:   Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կանոնակարգել մեծ եզրափչափեր ունեցող և պահպանման հատուկ պայմաններ պահանջող ապրանքների՝ մաքսային պահեստներից տարբերվող այլ վայրերում պահպանության համար մաքսային մարմինների կողմից թույլտվությունների տրամադրման գործընթացը։
0 2096

Քննարկվել է 02.12.2019 - 17.12.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 20-ի N 1106-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռների նոր չափորոշիչների համապատասխանեցում միջազգային չափանիշներին:
0 7029