Քննարկվել է 22.03.2022 - 06.04.2022 «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծի նպատակը ԱՏԳ ԱԱ 2404 12 000 0 և 2404 19 000 ծածկագրերին դասվող՝ էլեկտրոնային ծխախոտի արտադրանքի՝ ակցիզային հարկով հարկումը, ինչպես նաև այն դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանք սահմանելն ու IQOS տեխնոլոգիայով ծխախոտի արտադրանքի ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացումն է: Միաժամանակ, ԵՏՀ խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի «Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկը և միասնական մաքսային սակագինը հաստատելու, ինչպես նաև ԵՏՀ խորհրդի որոշ որոշումները փոփոխելու և ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ» թիվ 80 որոշմամբ հաստատվել է ապրանքային նոր անվանացանկը՝ հիմնված ապրանքների նկարագրման և ծածկագրման Ներդաշնակ Համակարգի 7-րդ հրատարակության վրա, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել ՀՀ հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) ԱՏԳ ԱԱ ծածկագրերը ներդաշնակեցնել ԵՏՀ խորհրդի որոշմամբ սահմանված նոր անվանացանկի հետ: 1 1 0 5441