Քննարկվել է 04.01.2024 - 24.01.2024 Գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներում ոռոգման արդյունավետ համակարգերի ներդրման համար ենթակառուցվածքների ստեղծման փորձնական ծրագիրը հաստատելու մասին Ծրագրի իրականացման նպատակը գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներով երկու համայնքի չորս բնակավայրում մակերեսային ոռոգումից արդիական համակարգերով ոռոգմանն անցումն է։ Ծրագրով նախատեսվում է խիստ ընդգծված գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներով երկու համայնքում ստեղծել ոռոգման արդիական համակարգերի ներդրման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ՝ ճնշումային փակ ցանցով կաթիլային ոռոգման և անձրևացման համակարգերի համար պիտանի՝ մաքուր ջուրը մոտեցնելով հողակտորներին: 9 0 0 2781