Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 30.05.2024 - 15.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի №95-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծի ընդունումը, որպես շարունակական գործընթաց, պայմանավորված է բնական գազի մատակարարման և օգտագործման կանոներով սահմանված մատակարար-բաժանորդ իրավահարաբերությունների բարելավման և արդիականացման անհրաժեշտությամբ՝ առկա կարգավորումների լրամշակման և նոր կարգավորումների սահմանման միջոցով դրանց հստակեցման, կատարելագործման և բաժանորդների համար առավել ընկալելի դարձնելու, հանձնաժողով ստացվող դիմումների և տեղեկատվությունների վերլուծության արդյունքում ի հայտ եկած թերությունների վերացման և խնդիրների լուծման նպատակով: Մասնավորապես, բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների լրամշակման արդյունքում հստակեցվել է կենցաղային սպառում ունեցող բաժանորդների սահմանումը, սպասարկման որակի բարելավման նպատակով նախատեսվել է տեխնիկական սպասարկման աշխատանքների չիրականացման կամ թերի իրականացնելու համար «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին տույժի վճարում, պատշաճ ծանուցման իրականացման ձևերը առավել օպերատիվ դարձնելու նպատակով նախատեսվել է ներդնել էլեկտրոնային տեղեկատվական միջոցներ, հստակեցվել է գազասպառման համակարգերի նախագծման, կառուցման և կարգաբերման աշխատանքների իրականացման գործընացը՝ նախատեսելով աշխատանքներն իրականացնել մատակարարի կողմից տրամադրված տեխնիկական պայմանների հիման վրա, ինչպես նաև բնական գազի մատակարարման անվտանգության բարձրացման նպատակով նախատեսվել է գազամատակարարման պարտադիր դադարեցում այն դեպքում, երբ բաժանորդների գազասպառման համակարգում տեղի է ունեցել նախագծերի և գազասարքերի ինքնակամ փոփոխություններ և գազամատակարարումը կարող է վերականգնվել, միայն նշված թերությունները վերացնելուց հետո:
0 1228