Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 30.05.2024 - 15.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի №95-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծի ընդունումը, որպես շարունակական գործընթաց, պայմանավորված է բնական գազի մատակարարման և օգտագործման կանոներով սահմանված մատակարար-բաժանորդ իրավահարաբերությունների բարելավման և արդիականացման անհրաժեշտությամբ՝ առկա կարգավորումների լրամշակման և նոր կարգավորումների սահմանման միջոցով դրանց հստակեցման, կատարելագործման և բաժանորդների համար առավել ընկալելի դարձնելու, հանձնաժողով ստացվող դիմումների և տեղեկատվությունների վերլուծության արդյունքում ի հայտ եկած թերությունների վերացման և խնդիրների լուծման նպատակով: Մասնավորապես, բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների լրամշակման արդյունքում հստակեցվել է կենցաղային սպառում ունեցող բաժանորդների սահմանումը, սպասարկման որակի բարելավման նպատակով նախատեսվել է տեխնիկական սպասարկման աշխատանքների չիրականացման կամ թերի իրականացնելու համար «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին տույժի վճարում, պատշաճ ծանուցման իրականացման ձևերը առավել օպերատիվ դարձնելու նպատակով նախատեսվել է ներդնել էլեկտրոնային տեղեկատվական միջոցներ, հստակեցվել է գազասպառման համակարգերի նախագծման, կառուցման և կարգաբերման աշխատանքների իրականացման գործընացը՝ նախատեսելով աշխատանքներն իրականացնել մատակարարի կողմից տրամադրված տեխնիկական պայմանների հիման վրա, ինչպես նաև բնական գազի մատակարարման անվտանգության բարձրացման նպատակով նախատեսվել է գազամատակարարման պարտադիր դադարեցում այն դեպքում, երբ բաժանորդների գազասպառման համակարգում տեղի է ունեցել նախագծերի և գազասարքերի ինքնակամ փոփոխություններ և գազամատակարարումը կարող է վերականգնվել, միայն նշված թերությունները վերացնելուց հետո:
0 1228

Քննարկվել է 01.12.2023 - 17.12.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի N1467-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով համա­խառն եկա­մտից նվա­զեցվող ընկուզավորների պահպանման ժամանակ առա­ջացող բնական կորուստ­ների չափեր
0 2702

Քննարկվել է 12.10.2022 - 28.10.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի №95-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-Ի N176-Ն ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N383-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի №95-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» և «Բնական գազի մատակարարման պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հունիսի 5-ի №176-Ն և 2014 թվականի հոկտեմբերի 15-ի №383-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումների նախագծերի ընդունումը պայմանավորված է բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների հստակեցմամբ, կատարելագործմամբ և բաժանորդների համար այն ավելի ընկալելի, բնական գազի մատակարարման պայմանագրի կնքման, վերակնքման, փոփոխման գործընթացներն առավել դյուրին դարձնելու, ինչպես նաև պայմանագրի կնքման, փոփոխման, դադարեցման ընթացակարգերը հստակեցնելու նպատակով: Մասնավորապես, բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների լրամշակման և պայմանագրի նոր օրինակելի ձևի մշակման արդյունքում՝ ա. կենցաղային սպառում ունեցող կազմակերպությունների առևտրային հաշվառքի սարքերը բոլոր դեպքերում ձեռք կբերվեն և կփոխարինվեն մատակարարի հաշվին, բ. սպասարկման որակի բարելավման նպատակով սահմանվել է նաև առևտրային հաշվառքի փոխարինման դեպքում բաժանորդների գազամատակարարման դադարեցման տևողություն՝ կենցաղային սպառում ունեցող բաժանորդների դեպքում 2 ժամ, իսկ ոչ կենցաղային սպառում ունեցող բաժանորդների դեպքում 6 ժամ, գ. գործող ԳՄՕԿ-ով նախատեսված էին կետեր, որտեղ առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում բնական գազի թերի հաշվառման գնահատումը կատարում էր մատակարարը, մինչդեռ նոր ԳՄՕԿ-ով այն կվերապահվի չափագիտական մարմնին, դ. հստակեցվել են, թե որ դեպքերում գազամատակարարումը պարտադիր պետք է դադարեցվի և որ դեպքերում գազամատակարարումը կարող է դադարեցվել։ Ինչպես նաև հստակեցվել են գազամատակարարման դադարեցման և վերականգնման պայմանները, ե. բնական գազի անվտանգության բարձրացման նպատակով ամրագրվել են գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության մատուցման մատակարարի և բաժանորդի պարտականությունները և աշխատանքի ծավալները,  զ. հստակեցվել են գազամատակարարման ցանցին միանալու համար դիմած անձի և մատակարարի պարտականությունները՝ հստակ տարանջատելով յուրաքանչյուրի կողմից իրականացվող քայլերի հաջորդականությունը, է. հստակ սահմանվել են պայմանագրի կնքման, փոփոխման, դադարեցման ընթացակարգերը, որոնք նախկինում բացակայում էին, ը. պայմանագրի թղթային տարբերակով վերակնքման աշխատանքներից խուսափելու նպատակով ներդրվել է հրապարակային պայմանագրերի կնքման մեխանիզմը, թ. սպասարկման որակի բարելավման նպատակով սահմանվել են մատակարարի, գազամատակարարման ցանցին միանալու համար դիմած անձանց և բաժանորդների կողմից ԳՄՕԿ-ով սահմանված պայմանների խախտման դեպքերում նախատեսված տույժերի վճարման կարգավորումներ, ժ. նախատեսվել են կարգավորումներ գազամատակարարման ցանցին միանալու համար դիմող անձանց և բաժանորդների դիմումները էլեկտրոնային եղանակով  ներկայացնելու համար, ժա. նախատեսվել են կարգավորումներ գազասպառման համակարգերի նախագծման, կառուցման և կարգաբերման աշխատանքները մրցակցային հիմունքներով իրականացնելու համար։ Նշված աշխատանքները կիրականացվեն համապատասխան լիցենզիա ունեցող անձանց կողմից՝ գազամատակարարման ցանցին միանալու համար դիմող անձի ընտրությամբ,  ժբ. մի շարք խմբագրային բնույթի լրամշակումների շնորհիվ հստակեցվել են մատակարար-բաժանորդ հարաբերությունները։
0 3021

Քննարկվել է 12.08.2022 - 31.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԱՎԹԱՄԹԵՐՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Դեռևս, 2016 թվականի հոկտեմբերի 4-ին ընդունված՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 122-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գույքի բնական կորուստը համախառն եկամտից նվազեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափերը չգերազանցող չափով՝ այդ կորուստը տեղի ունենալու կամ այդ կորուստը հայտնա­բերելու հարկային տարվա ընթացքում: Միաժամանակ նշենք, որ համապատասխան ոլորտում հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի բնական կորստի չափերը սահմանվել են ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 1467-Ն որոշմամբ, որի  մշակման համար հիմք են հանդիսացել ԵԱՏՄ անդամ պետությունների համապատասխան ոլորտը կարգավորող իրավական նորմերը, մասնավորապես՝ Приказ Минэнерго РФ N1035, Минтранса РФ N412 от 15.11.2018 Oб утверждении норм естественной убыли нефти и нефтепродуктов при перевозке железнодорожным, автомобильным, водным видами транспорта и в смешанном железнодорожно - водном сообщении, Приказ Минэнерго России от 16.04.2018 N 281 Об утверждении норм естественной убыли нефтепродуктов при хранении, Ղազախստանի Հանրապետության ПСТ РК 46-2015 «Нормы естественной убыли нефти и нефтепродуктов при перевозках, приемке, хранении, отпуске, а также транспортировании по магистральным нефтепродуктопроводам на территории Республики Казахстан», Постановление Министерства торговли Республики Беларусь от 09.12.2011 № 43 Об установлении норм естественной убыли нефти и нефтепродуктов при поставках на экспорт и внутренний рынок, ինչպես նաև Постановление Госснаба СССР от 26.03.1986 N 40 (с изм. от 11.08.2011) Об утверждении норм естественной убыли нефтепродуктов при приеме, хранении, отпуске и транспортировании (բեռնաբարձման և բեռնաթափման բնական կորստի չափերի հաշվարկման և կորստի չափերի սահմանման համար) փաստաթղթերի հիման վրա: Նշված կորուստները նույնական են Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի N 615-Ն՝ «Պետական պահուստի նյութական արժեքների պահպանման ընթացքում առաջացող բնական կորուստների հաշվարկման կարգը և նորմատիվները սահմանելու մասին»  սահմանված կորուստների հետ։ Նշված կորուստների չափերը որոշակի դժգոհություն են առաջացնում հատկապես ՀՀ պաշտպանության նախարարության և որոշ տնտեսվարողների շրջանում, ինչը բացառելու համար վերը նշված երկու իրավական ակտերը վերանայելու նպատակով նախատեսվում է փաստացի չափումների արդյունքում սահմանել ցուցանիշների նորմեր։
0 2798

Քննարկվել է 07.09.2021 - 22.09.2021

<<Հայաստանի Հանրապետության զինված ուժերում նավթամթերքի ընդունման, պահպանման, տեղափոխման և բացթղման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը հաստատելու մասին>> Կառավարության որոշման նախագիծ։ Որոշման նախագծով կարգավորվում է ՀՀ զինված ուժերում նավթամթերքների բնական կորուստների հաշվարկման և դուրսգրման գործընթացը։
0 4469

Քննարկվել է 14.05.2021 - 30.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի № 1467-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակը ՀՀ հարկային օրենսգրքի լիարժեք կիրառման ապահովումն է: Որոշման նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի «Հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի բնական կորուստների չափերը սահմանելու մասին» № 1467-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել փոփոխություն՝ սահմանելով հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող նավթամթերքի պահպանման, ընդունման, բեռնաթափման և բեռնաբարձման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը:
0 7074

Քննարկվել է 18.11.2020 - 03.12.2020

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը պայմանավորված է «Նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի կատարմամբ։ Որոշման նախագծի նպատակն է սահմանել նավթամթերքի դասերի և հացահատիկի բնական կորուստների չափերը դրանց պահպանման դեպքում՝ ըստ վերգետնյա, ստորգետնյա, պահեստային և էլևատորային պահպանման եղանակի:
0 5718

Քննարկվել է 05.11.2020 - 21.11.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի №95Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է կարգավորման մեխանիզմների միջոցով առավել հստակեցնել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի №95Ն որոշմամբ հաստատված՝ բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններում մատակարար-բաժանորդ հարաբերությունները կանոնակարգող կարգավորումները: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է հնարավորություն տալ ինչպես նոր բաժանորդ դարձած կազմակերպություններին, այնպես էլ բնակիչ-բաժանորդներին իրենց հաշվին առևտրային հաշվառքի սարքերը համալրել բնական գազի ճնշման և ջերմաստիճանի էլեկտրոնային ճշտիչով, որը հնարավորություն կտա կախված տվյալ տարածքի մթնոլորտային ճնշումից և ջերմաստիճանից՝ ճշգրտել առևտրային հաշվառքի սարքերի ցուցմունքները: Բացի այդ, մատակարար-բաժանորդ հարաբերությունների հստակեցման նպատակով, նախագծով առաջարկվում է բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններում կատարել նաև մի շարք խմբագրական և այլ բնույթի փոփոխություններ:
0 1909

Քննարկվել է 04.09.2019 - 25.09.2019

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի № 1467-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի «Հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի բնական կորուստների չափերը սահմանելու մասին» № 1467-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումը. 1) Որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11-րդ ենթակետով. «11) հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող նավթամթերքի տեղափոխման և պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը` համաձայն № 11 հավելվածի»:
0 6950