Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ
15.11.2024 01.12.2024
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի ԹԻՎ 209-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023  ԹՎԱԿԱՆԻ  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի  ԹԻՎ  209-Ն  ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ   ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ  ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
0 191
14.11.2024 29.11.2024
«Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին, 84-րդ հոդվածի 2-րդ մասին և Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N 45-Ն որոշմանը համապատասխան`«Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հրավիրվել են հանրային քննարկումներ: Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են նոյեմբերի 14-ից մինչև նոյեմբերի 29-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկվել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքով (www.yerevan.am) «Մեկ պատուհան» բաժնում նախատեսված տարբերակներով, համապատասխան էլեկտրոնային հասցեով (fin.budget@yerevan.am), Իրավական ակտերի նախագծերի միասնական հրապարակման կայքով (www.e-draft.am),  ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան: Հանրային քննարկումների ընթացքում՝ նոյեմբերի 26-ին, ժամը 15:00-ին Արգիշտիի փողոց 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ: Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 25-ը ներառյալ Երևանի քաղաքապետարան ներկայացնել դիմում (հնարավոր է նաև դիմումն ուղարկել առցանց տարբերակով՝ օգտվելով Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի (www.yerevan.am) «Մեկ պատուհան» բաժնում առցանց դիմում ներկայացնելու տարբերակից): Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011 514-192 հեռախոսահամարով:  
0 308

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 08.11.2024 - 23.11.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի N 1485-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի N 1485-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակում ապահովագրավճարի սուբսիդավորման մասով  ծրագրին մասնակից ապահովագրական ընկերության հանդեպ պարտավորությունը կատարելու անհրաժեշտությամբ։
0 828

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 07.11.2024 - 22.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն իրավական ակտի ընդունմամբ նախատեսվում է Մեղրի համայնքի 2024 թվականի վարչական բյուջեում պահուստային ֆոնդից հատկացումների հաշվին իրականացնել վերաձևակերպումներ չկանխատեսված ելքերի կամ նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման համար։
0 268

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 01.11.2024 - 17.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 137-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի բյուջեում կատարել փոփոխություններ և լրացումներ:
0 404

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 21.10.2024 - 05.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի՝ «ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 4-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Անհրաժեշտություն է առաջացել կատարելու ֆինանսական նշված հատկացումները, որը համայնքի առաջնահերթությունները և ընթացիկ խնդիրները կարգավորելու միտում ունի: Համայնքային բյուջեում փոփոխություններ կատարելու գործընթացն ապահովվում է  «Տեղական ինքնակառավարման մասին», «Հայաստանի Հանրապետություն բյուջետային համակարգի մասին» օրենքներով: Համայնքում ծրագրերի իրականացման, կայուն զարգացման ապահովման համար ակնկալվում են տեսանելի արդյունքներ, իրականացվող աշխատանքների բնականոն ընթացք:
0 419

Գտնվում է ՀՀ ԱԺ ֊ ում

Քննարկվել է 02.10.2024 - 22.10.2024

Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ 2025 թվականի պետական բյուջեն հիմնվում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ն որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի դրույթների վրա և ուղղված է այդ ծրագրով և ՀՀ կառավարության կողմից հաստատված ոլորտային ռազմավարություններով, ինչպես նաև ՀՀ կառավարության 2024 թվականի հուլիսի 4-ի N 1064-Ն որոշմամբ հաստատված ՀՀ 2025-2027թթ. ՄԺԾԾ-ով սահմանված ՀՀ կառավարության նպատակների, առաջնահերթությունների և թիրախների ապահովմանը:
27 1339