Լրամշակման փուլում է Քննարկվել է 31.10.2024 - 15.11.2024 «ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագծի ընդունումը նպատակ ունի ապահովել Միասնական սոցիալական ծառայության կողմից մայրության նպաստի նշանակումը և վճարումը էլեկտրոնային առողջապահության համակարգի տվյալների հիման վրա։ 2 2 0 432
Քննարկվել է 20.03.2024 - 04.04.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 898-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ Որոշման դրույթները կտարածվեն Ծառայության զինծառայողների վրա: 0 5 0 1582
Քննարկվել է 01.02.2024 - 16.02.2024 «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծային կարգավորումներով շտկվում են Օրենքի բազմաթիվ փոփոխությունների արդյունքում որոշ դրույթներում առաջացած եզրութաբանական, շարահյուսական բնույթի սխալները, Օրենքի 9-րդ և 16-րդ հոդվածների բովանդակությունը համապատասխանեցվում է այդ հոդվածների վերնագրերին։ Նախագծով պետական ծառայողների համար սահմանվում է երաշխիք պետական ծառայությունում աշխատած տարիների համար բնականոն աճի միջոցով գործակցի մակարդակը պահպանել նաև այն դեպքերում, երբ պետական ծառայողը պաշտոնից ազատվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում զբաղեցնում է պետական պաշտոն (պաշտոններ)։ Լրացուցիչ արձակուրդային վճարը (գործող օրենքով՝ միանվագ արձակուրդային վճարը) արձակուրդի օրերին համամասնորեն վճարելու կարգավորմամբ գործատուի համար աշխատանքից ազատվող պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձից հետգանձումներ կատարելու, սոցիալական վճարի վերահաշվարկ կատարելու և դրանով պայմանավորված վերահաշվարկի արդյունքում առաջացած տարբերության չափով գործատուի համար սոցիալական վճարի լրացուցիչ պարտավորություն առաջանալու դեպքերը կբացառվեն: Օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասը համապատասխանեցվում է«Հանրային ծառայության մասին» օրենքին, իսկ Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանեցվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքին։ 6 16 1 2543
Քննարկվել է 29.01.2024 - 13.02.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 138-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄ Նախագծի ընդունման արդյունքում Որոշման մեջ կսահմանվեն համապատասխան իրավական դրույթներ, որը հնարավորություն կընձեռնի կարգավորել կազմակերպության տնօրենի արձակուրդի և գործուղման տրամադրման, դրանք նախապես համաձայնացնելու իրավական հիմքերը։ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է լիազորված պետական մարմնի ղեկավարի և կազմակերպության տնօրենի առավել թափանցիկ գործելաոճի ապահովում, որն ուղղակիորեն կապված է կազմակերպության բնականոն գործառույթների իրականացման արդյունավետության բարձրացման հետ։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել բարենպաստ պայմաններ տնտեսավարողների շրջանում՝ անասնապահության զարգացման համար, որն էլ իր հերթին կբարելավվի համախառն ներքին արտադրանքի տնտեսական ակտիվության ցուցանիշը։ Միաժամանակ նախագծի ընդունման արդյունքում կապահովվի միջազգային համագործակցության պարտավորությունների կատարումը։ 4 6 0 2230
Լրամշակման փուլում է Քննարկվել է 28.09.2023 - 13.10.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի N 1287-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է հստակեցնել քաղաքացիական ծառայողի ամենամյա արձակուրդի տրամադրումն այն դեպքերի համար, երբ քաղաքացիական ծառայողը երկուսուկես աշխատանքային տարի անընդմեջ խուսափում է կամ հրաժարվում է իրեն հասանելիք ամենամյա արձակուրդի կամ դրա մի մասի (չօգտագործված մասի) օգտագործումից՝ չներկայացնելով ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին դիմում։ Այս պարագայում, նախատեսվում է, որ քաղաքացիական ծառայողին ամենամյա արձակուրդի տրամադրման ժամանակահատվածը կարող է որոշվել համապատասխան պաշտոնատար անձի կողմից, իսկ ամենամյա արձակուրդը կամ դրա մի մասը տրամադրելու մասին անհատական իրավական ակտն` ընդունվել առանց քաղաքացիական ծառայողի համապատասխան դիմումի: Կոնվենցիային համապատասխան նախատեսվում է, որ ամենամյա արձակուրդը մասերով տրամադրելու դեպքում առնվազն 10 աշխատանքային օրը պետք է տրամադրվի տվյալ աշխատանքային տարում: Առաջարկվում է սահմանել նաև մինչև համապատասխան աշխատանքային տարվա ավարտը ծառայողին պաշտոնից ազատելու կամ լիազորությունների հնարավոր դադարեցման դեպքում արձակուրդը տրամադրելու կամ տրամադրված արձակուրդի համար վճարված գումարները հետ գանձելուն վերաբերող կարգավորումներ: Սահմանվում է նաև աշխատանքային տարվա հասկացությունը, ինչպես նաև աշխատանքային տարում ամենամյա արձակուրդի իրավունք տվող ժամանակահատվածները սահմանող դրույթներ: 0 0 0 2736
Քննարկվել է 17.08.2023 - 02.09.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2023 թվականի մայիսի 3-ին ընդունվել և նույն թվականի հուլիսի 31-ին ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը, որով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 164-րդ հոդվածում նախատեսվել է փոփոխություն, որի համաձայն գործատուի և աշխատողի համաձայնությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել նաև մինչև աշխատողի՝ տվյալ գործատուի մոտ անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալը: 2004 թվականին ընդունված «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ նաև Օրենք) ՀՀ աշխատանքային օրենսգրքին համապատասխանեցնելու և Ծառայությունում աշխատանքային հարաբերություններում գտնվող անձանց իրավունքների պաշտպանության նկատառումներով անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխության ենթարկել Օրենքի 32-րդ հոդվածը: Ծառայությունում աշխատանքի անցնելուց հետո գործող Օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Ծառայության առաջին տարվա համար ամենամյա արձակուրդի տրամադրման հնարավորությունը ծագում է անընդհատ ծառայության վեց ամիսը լրանալուց հետո, մինչդեռ ՀՀ աշխատանքային օրենսգրքի ուժի մեջ մտած փոփոխությունների արդյունքում նման հնարավորություն տրվել է նաև մինչև այդ ժամկետի լրանալը, եթե առկա է կողմերի համաձայնությունը: Ուստիև, իրարամերժ մեկնաբանությունների և տարակարծությունների բացառման նպատակով, ինչպես նաև իրավական որոշակիության սկզբունքի պահպանման և վերանայված եվրոպական սոցիալական խարտիայով և Աշխատանքի միջազգային կազմակերպության հիմնարար կոնվենցիաներով սահմանված պահանջներին համապատասխանեցման անհրաժեշտությունից ելնելով՝ նախատեսվում է Օրենքում կատարել համանման փոփոխություն։ 7 2 0 2241
Լրամշակման փուլում է Քննարկվել է 06.12.2022 - 22.12.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1566-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագծով առաջարկվում է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակել՝ երեխան մինչև 2023 թվականի հունվարի 1-ը ծնված լինելու դեպքում՝ 31600 դրամ, երեխան 2023 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված լինելու դեպքում, եթե՝ ա․ ծնողը չի գտնվում խնամքի արձակուրդում՝ 31600 դրամ, բ․ ծնողը գտնվում է խնամքի արձակուրդում՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի 50 տոկոսի չափով: 2 7 1 2807
Քննարկվել է 08.12.2021 - 23.12.2021 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի N 1514-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով նախատեսվում է կանոնակարգել պատվաստված զինծառայողների արձակումների և արձակուրդների գործընթացը: 0 1 0 4651
Քննարկվել է 05.03.2021 - 26.03.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի N 1287-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվող կարգավորումները նպատակաուղղված են քաղաքացիական ծառայողների ամենամյա արձակուրդի այլ ժամանակ՝ հաջորդ աշխատանքային տարի տեղափոխման հնարավորությանը։ 2 0 0 6294