Քննարկվել է 22.10.2024 - 06.11.2024 է «Հայաստանի Հանրապետության դատախազությանը սպասարկող գործառնական և հատուկ նշանակության ավտոմեքենաների սահմանաքանակը հաստատելու մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն սպասարկող գործառնական և հատուկ նշանակության ավտոմեքենաների սահմանաքանակը հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեին սպասարկող գործառնական և հատուկ նշանակության ավտոմեքենաների սահմանաքանակը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծեր Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության «Հանրային իշխանության մարմինների (բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների) և պետական ոչ առևտրային կազմակերպությունների պաշտոնատար անձանց ծառայողական և այդ մարմիններին սպասարկող ավտոմեքենաների հատկացման ու շահագործման, պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրանսպորտային ծախսերի փոխհատուցման կարգը, առանձին մարմիններին հատկացվող ծառայողական և սպասարկող ավտոմեքենաների սահմանաքանակները, ավտոմեքենաների վառելիքի, յուղերի ու քսուքների ծախսի, ավտոդողերի վազքի, կուտակչային մարտկոցների ծառայության ժամկետների նորմաները, պաշտոնատար անձանց ծառայողական և այդ մարմիններին սպասարկելու նպատակով ձեռք բերվող ավտոմեքենաների առանձին չափորոշիչները հաստատելու մասին» 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1666-Ն որոշման 5-րդ կետի պահանջներն ապահովելու անհրաժեշտությամբ, որի համաձայն՝ գործառնական և հատուկ նշանակության ավտոմեքենաների սահմանաքանակը համապատասխան պետական մարմինների կողմից ներկայացված հայտերի հիման վրա հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: 0 0 0 359
Նախագիծը չի ընդունվել Քննարկվել է 02.06.2023 - 17.06.2023 «Հայաստանի Հանրապետության տարածքից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ծածկագրին դասվող ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 15-ի N1932-Ն որոշմամբ սահմանվել էր արտահանման ժամանակավոր արգելք՝ /6 ամիս / Հայաստանի Հանրապետության տարածքից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ծածկագրին դասվող ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների վրա, որի գործողությունը կավարտվի 2023 թվականի հունիսի 25-ին։ Սույն որոշման նախագծով առաջարկվում է ևս 6 ամիս ժամկետով երկարաձգել արտահանման արգելքը։ 5 92 4 3323
Լրամշակման փուլում է Քննարկվել է 10.05.2023 - 25.05.2023 «ԱՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Անհատույց օգտագործման իրավունքով գույք ընդունելու մասին» և «Որպես նվիրատվություն գույք ընդունելու և ամրացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Ներքին գործերի նախարարությանը, «ԱՐԱՐԱՏ ԱՎՏՈ ՍԻԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կտրվի սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքից անհատույց օգատգործման իրավունքով օգտվելու և 6 միավոր տրանսպորտային միջոց՝ որպես նվիրատվություն ստանալու հնարավորություն։ 1 1 0 2699
Քննարկվել է 08.11.2021 - 23.11.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1565-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում կընդլայնվի հետախուզվող ՏՄ-ների հայտնաբերման գործիքակազմը, կնախատեսվեն նոր կարգավորումներ՝ հետախուզման մեջ գտնվող ՏՄ-ների փաստացի հայտնաբերման համար, ինչի արդյունքում էականորեն կնվազի հետախուզվող ՏՄ-ները թաքցնելու հնարավորությունը։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կրճատել պետական բյուջեից կատարողական վարույթի շրջանակներում հետախուզվող տրանսպորտային միջոցների հայտնաբերման, առգրավման, հատուկ պահպանվող տարածք տեղափոխելու և այնտեղ պահպանելու հետ կապված ծախսերը։Նախագծի ընդունումը կնպաստի նաև կատարողական վարույթների իրականացման արդյունավետության բարձրացմանը, իսկ Նախագծով առաջարկվող գործիքակազմի ներդրումը հնարավորություն կտա հարկադրանքի «փափուկ միջոցների» կիրառմամբ ապահովել հարկադիր կատարման ենթակա ակտերի պահանջների փաստացի կենսագործումը։ 2 2 0 4596