Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 25.10.2024 - 10.11.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 22-ի N 437-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախատեսվող փոփոխությունը նպատակ ունի դիտարկել հանքի շահագործման ընթացքում խախտված հողատարածքների և ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների երկարաժամկետ տեղադրման տարածքների աստիճանական (փուլային) ռեկուլտիվացիան, որի արդյունքում ռեկուլտիվացիայի ամբողջ ծավալը չի մնա շահագործման ավարտին։ Ռեկուլտիվացման աշխատանքների ողջ ծավալը վերջում թողնելու դեպքում ընդերքօգտագործողի վրա առաջանում է թե՛ ֆինանսական,  թե՛ տեխնիկական հսկայական բեռ, իսկ վերահսկող մարմնի կողմից կատարվող աշխատանքների պատշաճ վերահսկողության համար մարդկային և տեխնիկական ռեսուրսների անբավարարություն։
0 492

Քննարկվել է 17.06.2024 - 03.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի N 730-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն որոշման ընդունման դեպքում ՀՀ կառավարության 2023 թվականի մայիսի 11-ի «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների պլանը (մինչև 2035 թվականը) հաստատելու մասին» N 730-Լ որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված միջոցառումները կիրականացվեն միջնաժամկետ ծախսային ծրագրի շրջանակներում։
0 1172

Քննարկվել է 24.01.2024 - 08.02.2024

«ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆՈՎ (ՄԻՆՉԵՎ 2035 ԹՎԱԿԱՆԸ) ՍԱՀՄԱՆՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2024-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾԱԽՍԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով սահմանվում են Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունում ներառված՝ 2024-2027թթ․ ժամանակահատվածում նախատեսված միջոցառումների ծախսային գնահատումները։ «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության գործողությունների պլանով  (մինչև 2035 թվականը) սահմանված միջոցառումների 2024-2027 թվականների ծախսային գնահատումը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է  ՀՀ կառավարության 2023 թվականի մայիսի 11-ի «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների պլանը (մինչեվ 2035 թվականը) հաստատելու մասին» թիվ 730-Լ որոշման 2-րդ կետի պահանջից։ Կառավարության կողմից հաստատված Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունում ներառված չէ գործողությունների պլանով սահմանված միջոցառումների համար անհրաժեշտ ծախսային գնահատումը։
1 2239

Քննարկվել է 05.08.2022 - 21.08.2022

«ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ռազմավարության հիմնական նպատակն է ոլորտի կարգավորման ու զարգացման, ընդերքի ռացիոնալ և համալիր օգտագործման, բնապահպանական և առողջապահական ռիսկերի կառավարման ու մեղմման, եկամուտների համաչափ/արդարացի բաշխման մեխանիզմների սահմանումը, որոնք կնպաստեն Հայաստանի տնտեսության երկարաժամկետ զարգացմանը։ Այն նախանշում է ՀՀ-ում հանքարդյունաբերության ոլորտի զարգացման կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ուղղությունները: Ռազմավարությունը համապարփակ և բազմակողմանի փաստաթուղթ է, որտեղ ներկայացված են ոլորտային բարեփոխումների ուղղությունները, որոնք մանրակրկիտ ուսումնասիրվել են՝ հաշվի առնելով  ազգային առանձնահատկությունները, անհրաժեշտ և հասանելի ռեսուրսներն ու գլոբալ մարտահրավերները՝ Հայաստանում ռազմավարության իրագործելիությունը ապահովելու նպատակով:   Ռազմավարության փաստաթղթի մշակումը հիմնված է Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050թ. ռազմավարության, Կառավարության 2021-2026 թվականի ծրագրի, ինչպես նաև տնտեսության զարգացման գերակայությունների, առաջնահերթությունների ու հնարավորությունների վրա՝ այն համապատասխանեցնելու պետության կողմից վարվող քաղաքականությանը, Կառավարության ծրագրով սահմանվող ընդհանուր ուղենիշներին` սահմանելով դրանց համահունչ զարգացման ռազմավարական նոր ուղղություններ:
0 4086

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 19.12.2018 - 25.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ 2018-2038 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2018-2038 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ Մշակվել է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական համակարգում իրավիճակը բարելավելու, ինչպես նաև ոլորտի շարունակական զարգացումն ապահովելու համար նախատեսված ռազմավարությունը և դրա իրականացման 2018-2038 թվականների միջոցառումների ծրագիրը:
4 9492