Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 17.06.2024 - 03.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի N 730-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն որոշման ընդունման դեպքում ՀՀ կառավարության 2023 թվականի մայիսի 11-ի «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների պլանը (մինչև 2035 թվականը) հաստատելու մասին» N 730-Լ որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված միջոցառումները կիրականացվեն միջնաժամկետ ծախսային ծրագրի շրջանակներում։
0 1172

Քննարկվել է 15.05.2024 - 31.05.2024

«Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությամբ նախատեսված փոփոխությունների իրականացման ժամանակացույցի և չափորոշիչների սահմանման նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» Վարչապետի որոշման նախագիծ Հանքարդյունաբերության ոլորտի քաղաքականության մշակման գործընթացում շահագրգիռ կողմերի պատշաճ մասնակցության ապահովման, թափանցիկության բարձրացման, Հայաստանի Հանրապետության կառավարության և ընդերքօգտագործող կազմակերպությունների միջև համագործակցության մեխանիզմների ստեղծման նպատակով, ինչպես նաև ի կատարումն ՀՀ կառավարության 2023 թվականի մայիսի 11-ի «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների պլանը (մինչև 2035 թվականը) հաստատելու մասին» թիվ 730-Լ որոշման հավելված N 2-ով հաստատված 2.2-րդ թիրախային ուղղության 3.2-րդ կետի 6-րդ ենթակետի՝ Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությամբ նախատեսված փոփոխությունների իրականացման ժամանակացույցի և չափորոշիչների սահմանման նպատակով անհրաժեշտություն է առաջացել ստեղծել աշխատանքային խումբ։
0 1405

Քննարկվել է 24.01.2024 - 08.02.2024

«ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆՈՎ (ՄԻՆՉԵՎ 2035 ԹՎԱԿԱՆԸ) ՍԱՀՄԱՆՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2024-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾԱԽՍԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով սահմանվում են Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունում ներառված՝ 2024-2027թթ․ ժամանակահատվածում նախատեսված միջոցառումների ծախսային գնահատումները։ «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության գործողությունների պլանով  (մինչև 2035 թվականը) սահմանված միջոցառումների 2024-2027 թվականների ծախսային գնահատումը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է  ՀՀ կառավարության 2023 թվականի մայիսի 11-ի «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների պլանը (մինչեվ 2035 թվականը) հաստատելու մասին» թիվ 730-Լ որոշման 2-րդ կետի պահանջից։ Կառավարության կողմից հաստատված Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունում ներառված չէ գործողությունների պլանով սահմանված միջոցառումների համար անհրաժեշտ ծախսային գնահատումը։
1 2237

Նախագիծը չի ընդունվել

Քննարկվել է 18.08.2022 - 03.09.2022

«ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍՈՎ ՍՈՒԲՍԻԴԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ 2021թ-ի սեպտեմբերից մետաղների գները միջազգային բորսաներում բավականին բարձր էին և կարիք էր առաջացել իրականացնել ստացվող գերշահույթի արդարացի բաշխում ընկերության և պետության միջև և ՀՀ կառավարության որոշմամբ արտահանման տուրք սահմանվեց, որի համաձայն՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2603 00 000 0՝ պղնձի խտահանքեր, 2613՝ մոլիբդենի խտահանքեր, 7202 70 000 0՝ ֆեռոմոլիբդեն, 8102՝ մոլիբդեն և դրանից պատրաստված արտադրատեսակներ (բացառությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8102 97 000 0 ապրանքային դիրքին պատկանող թափոնի և ջարդոնի) ապրանքային դիրքի ծածկագրերին դասվող ապրանքների արտահանումը դեպի երրորդ երկրներ պետք է իրականացվի լիցենզիաների հիման վրա:Ներկայիս դրությամբ «Արտահանման տուրքի մասով սուբսիդիա տրամադրելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է նրանով, որ  աշխարհաքաղաքական տարատեսակ հանգամանքներով պայմանավորված` միջազգային բորսաներում տեղի է ունենում մետաղների գների նվազում, ինչպես նաև առկա է հայկական դրամի արտարժույթի նկատմամբ արժևորման գործընթաց: Ստեղծված իրավիճակում Հայաստանի Հանրապետությունում գործող հանքարդյունաբերող ընկերություններից ստացված արձագանքները փաստում են, որ սահմանված արտահանման տուրքը բացասական ազդեցություն ունի ընկերությունների ֆինանսական վիճակի վրա, որն էլ իր հերթին կարող է խաթարել այդ ընկերությունների բնականոն գործունեությունը։   Հարկ է նշել, որ այս ընթացքում ՀՀ կառավարության կողմից առաջարկվել է ռոյալթիների հաշվարկաման նոր մեխանիզմ, որը ուժի մեջ կմտնի 2023թ․-ի հունվարի 1-ից և ապագայում նման դեպքերի համար կարգավորիչ դեր կունենա։
2 2852

Քննարկվել է 17.08.2022 - 06.09.2022

«Օգտակար հանածոյի արդյունահանման նախագծին ներկայացվող նվազագույն պահանջները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանի նախագիծ Ներկայումս ընդերքօգտագործողների կողմից օգտակար հանածոների արդյունահանման նախագիծը ներկայացվում է ազատ ոճով, երբեմն առանց անհրաժեշտ կառուցվածքն ու հիմնավորումները պահպանելու: Ներկայացված նախագծով սահմանվում են արդյունահանման նախագծի բովանդակությանը, նախագծով նախատեսված աշխատանքների հիմնավորմանը, դրանց զուգակցող գծագրական և տեքստային հավելվածներին ներկայացվող պահանջներ:
10 2839

Քննարկվել է 05.08.2022 - 21.08.2022

«ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ռազմավարության հիմնական նպատակն է ոլորտի կարգավորման ու զարգացման, ընդերքի ռացիոնալ և համալիր օգտագործման, բնապահպանական և առողջապահական ռիսկերի կառավարման ու մեղմման, եկամուտների համաչափ/արդարացի բաշխման մեխանիզմների սահմանումը, որոնք կնպաստեն Հայաստանի տնտեսության երկարաժամկետ զարգացմանը։ Այն նախանշում է ՀՀ-ում հանքարդյունաբերության ոլորտի զարգացման կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ուղղությունները: Ռազմավարությունը համապարփակ և բազմակողմանի փաստաթուղթ է, որտեղ ներկայացված են ոլորտային բարեփոխումների ուղղությունները, որոնք մանրակրկիտ ուսումնասիրվել են՝ հաշվի առնելով  ազգային առանձնահատկությունները, անհրաժեշտ և հասանելի ռեսուրսներն ու գլոբալ մարտահրավերները՝ Հայաստանում ռազմավարության իրագործելիությունը ապահովելու նպատակով:   Ռազմավարության փաստաթղթի մշակումը հիմնված է Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050թ. ռազմավարության, Կառավարության 2021-2026 թվականի ծրագրի, ինչպես նաև տնտեսության զարգացման գերակայությունների, առաջնահերթությունների ու հնարավորությունների վրա՝ այն համապատասխանեցնելու պետության կողմից վարվող քաղաքականությանը, Կառավարության ծրագրով սահմանվող ընդհանուր ուղենիշներին` սահմանելով դրանց համահունչ զարգացման ռազմավարական նոր ուղղություններ:
0 4084