Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 17.07.2024 - 02.08.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 13-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆՍԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-328-Ն օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ Կապան համայնքի Չափնի գյուղի Ըրկենանց թաղամասը, որպես «գյուղ Ըրկենանց»՝ առանձին վարչատարածքային միավոր, ընդգրկվել է ՀՀ Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի բնակավայրերի ցանկում և իր սահմաններով համադրվում է 2016թ. դեկտեմբերի 29-ի ԼՎ-232 լեռնահատկացման ակտով «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերությանը հատկացված տարածքի սահմանների հետ։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկվում է Ըրկենանց գյուղը ևս ներառել «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության ազդակիր բնակավայրերի ցանկում։
0 828