Քննարկվել է 24.01.2024 - 08.02.2024 «ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆՈՎ (ՄԻՆՉԵՎ 2035 ԹՎԱԿԱՆԸ) ՍԱՀՄԱՆՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2024-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾԱԽՍԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով սահմանվում են Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունում ներառված՝ 2024-2027թթ․ ժամանակահատվածում նախատեսված միջոցառումների ծախսային գնահատումները։ «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության գործողությունների պլանով (մինչև 2035 թվականը) սահմանված միջոցառումների 2024-2027 թվականների ծախսային գնահատումը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2023 թվականի մայիսի 11-ի «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների պլանը (մինչեվ 2035 թվականը) հաստատելու մասին» թիվ 730-Լ որոշման 2-րդ կետի պահանջից։ Կառավարության կողմից հաստատված Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունում ներառված չէ գործողությունների պլանով սահմանված միջոցառումների համար անհրաժեշտ ծախսային գնահատումը։ 1 7 1 2237