Լրամշակման փուլում է Քննարկվել է 02.09.2022 - 18.09.2022 «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ներկայացումը բխում է ԵՏՄ ապրանքային նշանների պայմանագրի 25-րդ հոդվածից, համաձայն որի Անդամ պետությունները սահմանում են Միության ապրանքային նշանների և Միության ապրանքների ծագման տեղանունների գրանցման, իրավական պահպանության և օգտագործման դեպքում իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների տեսակները, ինչպես նաև իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների կատարման ժամանակ վճարվող տուրքերի չափերը՝ ելնելով Միության ապրանքային նշանների և Միության ապրանքների ծագման տեղանունների գրանցման, իրավական պահպանության և օգտագործման դեպքում իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների տեսակների ցանկից և իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների կատարման համար տուրքերի դրույքաչափերից, որոնք հաստատվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից: Վերը նշված իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների կատարման ժամանակ վճարվող տուրքերի չափերի առնչությամբ անդամ պետությունների օրենսդրության մեջ փոփոխությունների կատարումն իրականացվում է անդամ պետությունների կողմից, տուրքերի դրույքաչափերի փոփոխությունների հիման վրա, որոնք հաստատվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից: Անդամ պետությունները Եվրասիական տնտեսական հանձնաժողովին գրավոր ծանուցում են իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների տեսակները և տուրքերի չափերն իրենց օրենսդրության մեջ սահմանելու մասին: Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, Եվրասիական տնտեսական միության սպասարկման նշանների և Եվրասիական տնտեսական միության ապրանքների ծագման տեղանունների գրանցման, իրավական պաշտպանության և օգտագործման ժամանակ իրավական նշանակություն ունեցող գործողությունների տեսակների ցանկը և այդպիսի իրավական նշանակություն ունեցող գործողությունների համար տուրքերի դրույքաչափերը սահմանվում են ԵՏՄ ապրանքային նշանների պայմանագրի Հրահանգի (այսուհետ՝ Հրահանգ) համաձայն: Համաձայն Հրահանգի՝ եթե Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունը Պայմանագրի 25-րդ հոդվածում նշված տուրքերի չափը սահմանում է շվեյցարական ֆրանկից տարբեր արժույթով, ապա այդ պետությունը տուրքերը սահմանում է ելնելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետության ազգային (կենտրոնական) բանկի՝ ԵՏՄ ապրանքային նշանների պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ շվեյցարական ֆրանկի փոխարժեքով (Հրահանգից քաղվածքը կցվում 1 3 1 4011
Քննարկվել է 02.09.2022 - 18.09.2022 ««Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ ««Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ներկայացումը բխում է «Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների և ապրանքների ծագման տեղանունների մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» (2021 թվականի հունվարի 20-ի ՀՕ-16-Ն) կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին ՀՀ վարչապետի 2021թ. ապրիլի 08-ի թիվ 357-Ա որոշման կատարումից: Նախագծով առաջարկվում են կատարել փոփոխություններ «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ՝ Օրենք) համապատասխանեցնելով այն «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի (այսուհետ՝ ԵՏՄ մասին պայմանագիր), ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի, ինչպես նաև «Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների և ապրանքների ծագման տեղանունների մասին» պայմանագրի (այսուհետ՝ ԵՏՄ ապրանքային նշանների Պայմանագիր) դրույթներին: Բացի այդ «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսոըհետ՝ Օրենք) նախատեսված դրույթների կիրառման պրակտիկայում ի հայտ են եկել դրանցում տեղ գտած որոշ վրիպակներ, մի շարք խնդիրներ, որոնց լուծման, ինչպես նաև այլ ընթացակարգային դրույթների կարգավորման համար անհրաժեշտ է սահմանել հստակ մոտեցումներ։ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունները կապված են ««Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման հետ: 2 1 0 4441