Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Քաղաքաշինության կոմիտե

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

31.03.2026 15.04.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-ի N 1018-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հուլիսի 24-ի N 1018-Ն որոշմամբ հաստատված կարգով սահմանվում են քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման և հաստատման գործընթացները, որոնք հանդիսանում են քաղաքաշինության բնագավառի իրավակարգավորման հիմք և կիրառվում են նախագծման, շինարարության, փորձաքննության և վերահսկողության փուլերում։ Գործող կարգավորման համաձայն՝ նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակումը կազմակերպվում է հիմնականում կազմակերպությունների մասնագիտական և տեխնիկական ռեսուրսների ներգրավմամբ, այսինքն կազմակերպությունների կողմից։
Մնաց {days} օր
0 109

31.03.2026 15.04.2026
ՀՀՇՆ «ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ․ ԲԵՏՈՆԵ ԵՎ ԵՐԿԱԹԲԵՏՈՆԵ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N11-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Սույն շինարարական նորմերը վերաբերում են բոլոր տեսակի ու կարգի նոր նախագծվող, կառուցվող, վերակառուցվող, լիկվիդացման ենթակա և շահագործվող բետոնե և երկաթբետոնե հիդրոտեխնիկական կառուցվածքներին (այսուհետ՝ ՀՏԿ), ինչպես նաև՝ ափապաշտպան կառուցվածքներին, խորքային հորերին, ոռոգման կոլեկտորացամաքուրդային արբիացման, ջրահեռացման համակարգերին ու դրանց կազմի ՀՏԿ-ներին, բոլոր տեսակի պոչամբարներին ու շլամակուտակիչներին, որոնք մտնում են էներգետիկական և գետային ու լճային տրանսպորտի հիդրոհանգույցների, հեղեղումների դեմ պայքարի և տարածքը ջրակալումից ու ջրածածկումից պաշտպանելու կառույցների կազմի մեջ։ Սույն շինարարական նորմերը պետք է կիրառվեն նաև շահագործվող կառուցվածքների վիճակի հաշվարկային գնահատում իրականացնելիս:
Մնաց {days} օր
0 116

30.03.2026 14.04.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 87-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Շենքերի տեխնիկական վիճակի հետազննության արդյունքների հիման վրա դրանց վերակառուցման նպատակահարմար մակարդակի որոշման չափանիշները սահմանող ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 24-ի N 87-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 20-06-2014 «Շենքերի և կառուցվածքների վերակառուցում, վերականգնում և ուժեղացում. Հիմնական դրույթներ» շինարարական նորմերի (այսուհետ՝ Նորմեր) 26-րդ կետի համաձայն՝  բոլոր տեսակի ուսումնական հաստատությունների (դպրոցներ, ուսումնարաններ, բուհեր և այլն), շենքերի հիմնական նորոգման վերաբերյալ որոշումն ընդունելու դեպքում պատվիրատուն, որպես պարտադիր պահանջ, պետք է իրականացնի նշված օբյեկտների վերակառուցում սույն շինարարական նորմերում ամրագրված դրույթներին համապատասխան:
Մնաց {days} օր
0 228

30.03.2026 14.04.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N10-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի փետրվարի 22-ի ՀՀՇՆ 21-01.01-2024 «Շենքերի և շինությունների հակահրդեհային պաշտպանության համակարգեր. Ավտոմատ հրդեհաշիջման և հրդեհային ազդանշանման կայանքներ. Նախագծման նորմեր» շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2005 թվականի մայիսի 2-ի N75-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 10-Ն հրամանի հավելվածի Աղյուսակ 11-ի 2-րդ կետի 6-րդ ենթակետի «3 հարկ կամ 2500 մ2 և ավելի՝ ջրային ինքնաշխատ» սյունակին համապատասխանող ձևակերպումը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «հրդեհաշիջման ինքնաշխատ նրբաջրային, սպրինկլերային համակարգերը, հրդեհաշիջման հիդրանտները, ջրափրփրային կամ հրդեհի ազդանշանման կայանքները, համարժեք այլընտրանքային համակարգերը նախատեսվում և ընտրվում են ըստ օբյեկտի տեխնիկական առաջադրանքի»:
Մնաց {days} օր
0 220

27.03.2026 11.04.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-ի N 1018-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հուլիսի 24-ի N 1018-Ն որոշմամբ հաստատված կարգով սահմանվում են քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման և հաստատման գործընթացները, որոնք հանդիսանում են քաղաքաշինության բնագավառի իրավակարգավորման հիմք և կիրառվում են նախագծման, շինարարության, փորձաքննության և վերահսկողության փուլերում։ Գործող կարգավորման համաձայն՝ նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակումը կազմակերպվում է հիմնականում կազմակերպությունների մասնագիտական և տեխնիկական ռեսուրսների ներգրավմամբ, այսինքն կազմակերպությունների կողմից։
Մնաց {days} օր
0 103

27.03.2026 11.04.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 04-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի «ՀՀՇՆ 30-01-2023 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմեր» N 04-Ն հրամանի հավելվածի 6-րդ կետի 7-րդ ենթակետից հանել «400-1200 մ2 և ավելի հողամասերով» բառերը:
Մնաց {days} օր
0 171

27.03.2026 11.04.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 71-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Մանկապարտեզների և նախակրթարանների մասով՝ Հ կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 3-ի N 1581-Նորոշման կիրարկումն ապահովելու նպատակով մեծ թվով դպրոցների նոր շենքերի և շինությունների  կառուցման համար  առաջիկա տարիներին շենքերի և շինությունների բազմակի օգտագործման նախագծերի կիրառման և դրանց ցանկի հաստատման պահանջով՝ հիմք ընդունելով <Քաղաքաշինության մասին> ՀՀ օրենքի 10.1 հոդվածի 3-րդ մասի 26-րդ կետը,  ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն և ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 12-ի N814-Ն որոշումներով  հաստատված կարգերը
Մնաց {days} օր
0 161

Քննարկվել է 04.03.2026 - 19.03.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 66- Լ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2021 թվականի հոկտեմբերի 28-ի «ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգով առանձին հողամասի նպատակային նշանակության փոփոխության մասով գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու նպատակով լիազոր մարմին ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի կազմման ուղեցույցը հաստատելու մասին» N 66-Լ հրամանով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
Մնաց {days} օր
0 403

Քննարկվել է 03.03.2026 - 18.03.2026

ՀՀՇՆ 32-05-2026 «ԱԵՐՈԴՐՈՄՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ Սույն շինարարական նորմերը սահմանում են նոր կառուցվող և վերակառուցվող աերոդրոմների (ուղղաթիռադաշտերի) կառույցների նախագծման պահանջները և տարածվում են դրանց վրա:
Մնաց {days} օր
0 384
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: