28.04.2025 13.05.2025 Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1815-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ նախատեսվում է դադարեցնել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրին դասվող ընտանի տեսակի կենդանի խոզերի՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման ժամանակավոր քանակական սահմանափակումը, որը թույլ կտա կարգավորել հանրապետության ներքին շուկայում խոզի մսի առաջարկ - պահանջարկ համամասնությունը։ 1 0 0 181
25.04.2025 10.05.2025 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՑԵՄԵՆՏԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծով սահմանվում է երրորդ երկրներից ցեմենտի ներմուծման լիցենզավորման ընթացակարգը: 3 3 0 299
23.04.2025 08.05.2025 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N355-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Տնտեսության արդիականացման նպատակային ծրագրերը հաստատելու մասին» N355-Լ որոշման N 2 Հավելվածը (Բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման նպատակային ծրագիրը)։ 0 0 0 348
23.04.2025 09.05.2025 «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը Նախագծով առաջարկվում է Հայաuտանի Հանրապետության հարկային օրենսգրքի (ՀO-165) 64-րդ հոդվածով սահմանված ավելացված արժեքի հարկի արտոնությունը երկարաձգել ևս երկու տարով՝ մինչև 2028 թվականի հունվարի 1-ը՝ սահմանելով արտոնություն ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702 40 000, 8703 80 000 և 8711 60 ծածկագրերին դասվող՝ այն էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման կամ օտարման հանդեպ, որոնց թողարկման պահից անցել է 2 տարուց ոչ ավելի: 10 1 0 760
18.04.2025 03.05.2025 ««Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ ««Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) մշակումը պայմանավորված է կառուցապատման ոլորտում գործունեություն իրականացնող բազմաթիվ ընկերությունների կողմից գործնականում առաջացած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ, մասնավորապես՝ կառուցվող շենքի նկատմամբ անշարժ գույքի հարկով հարկման մեխանիզմը հաշվարկելու և կիրառելու մասով: Նախագծով առաջարկվում է կարգավորել դեռևս կառուցման փուլում գտնվող (անավարտ) շենքերի նկատմամբ անշարժ գույքի հարկի հաշվարկման մետեցումները։ 0 0 0 403
17.04.2025 04.05.2025 «Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական երկրորդ ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական երկրորդ ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ ծրագիր) ընդունումը պայմանավորված է՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Ծաղկավան, Կիրանց, Բերքաբեր և Խաշթառակ բնակավայրերի տնամերձ հողամասերում բարձր բերքատվությամբ, հավաստագրված կամ բուսասանիտարական անձնագիր ունեցող տնկիներով այգեհիմնման, ոռոգման ջրի խնայողաբար և արդյունավետ օգտագործման, հողօգտագործողների եկամուտների աճի ապահովման, ինչպես նաև ՀՀ վարչապետի մոտ 2025 թվականի հունվարի 14-ին կայացած գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության շրջանակներում 2024 թվականին իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվության մասին խորհրդակցության N Վ/05-2025 արձանագրության 2-րդ կետի առաջին մասի «ե» պարբերության (անհրաժեշտ աշխատանքներ կիրականացվեն տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման ծրագրի զարգացման ուղղությամբ Իջևան խոշորացված համայնքը դարձնելով 1 ամբողջական կլաստեր) հանձարարականի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ։ 0 0 0 418
16.04.2025 12.05.2025 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 71-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման ընդունման արդյունքում կսահմանվի նաև նոր ընդունված երեք տեխնիկական կանոնակարգերի համար ԵԱՏՄ պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն: 0 0 0 280
15.04.2025 30.04.2025 «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի ապրանքների ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման ընթացակարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Նախագծի ընդունմամբ նախատեսվում է միասնական մոտեցում ձևավորել Հայաստանի Հանրապետության կառավարության առանձին որոշումներով ապրանքների ներմուծման հանդեպ ներմուծման թույլատրելի ծավալի բաշխումը իրականացնելու ժամանակ։ 0 0 0 323
15.04.2025 30.04.2025 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N 2036-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում Նախագծով առաջարկվում է կատարել լրացումներ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N 2036-Ն որոշման մեջ՝ սահմանելով սերուցքային կարագի երմուծման թույլատրելի ծավալի բաշխման նոր փուլ՝ այլ տնտեսվարողների միջև առկա մնացորդի ծավալը բաշխելու նպատակով։ 0 0 0 413