Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

27.03.2026 13.04.2026
«Սահմանային շերտում և սահմանային գետի ափերին գտնվող հանքերևակումներում և հանքավայրերում ընդերքօգտագործում իրականացնելու վերաբերյալ ազգային անվտանգության, արտաքին գործերի և պաշտպանության բնագավառների, իսկ մաքսային հսկողության գոտու կարգավիճակ ունեցող տարածքներում՝ նաև մաքսային բնագավառի պետական լիազորված մարմինների՝ իրենց իրավասությունների շրջանակներում համաձայնությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծ   Նախագծով սահմանվում է սահմանային շերտում և սահմանային գետերի ափերին գտնվող հանքերևակումներում և հանքավայրերում ընդերքօգտագործման իրականացման համար անհրաժեշտ՝ պետական լիազորված մարմինների կողմից համաձայնությունների տրամադրման կարգը։ Նախատեսվում է կանոնակարգել ազգային անվտանգության, արտաքին գործերի և պաշտպանության բնագավառների, իսկ մաքսային հսկողության գոտու կարգավիճակ ունեցող տարածքներում՝ նաև մաքսային բնագավառի պետական լիազորված մարմինների կողմից համաձայնությունների տրամադրման ընթացակարգը:   
Մնաց {days} օր
0 61

27.03.2026 13.04.2026
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի Հուլիսի 2-ի N 1129-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի N 1129-Ն որոշման մեջ՝ ոչ մետաղական օգտակար հանածոների հանույթի միանգամյա թույլտվության տրամադրման կարգավորումները տարածելով նաև գետերի հուների արգելապատնեշների կառուցման դեպքերի վրա։ Ներկայումս գործող կարգավորումները չեն ընդգրկում նշված գործունեությունը, ինչի արդյունքում առաջանում են իրավական բացեր։ Նախագծի ընդունմամբ կապահովվի համապատասխան գործունեության իրավական կարգավորում, կբարձրանա ենթակառուցվածքների շահագործման և շրջակա միջավայրի պաշտպանության մակարդակը, ինչպես նաև կնվազեն բնական և տեխնածին ռիսկերը։
Մնաց {days} օր
0 162

26.03.2026 10.04.2026
«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1911-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ    «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի  2-ի N 1911-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Գեղարքունիքի մարզի առողջապահական համակարգերում փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությամբ։ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի առողջության առաջնային պահպանման կազմակերպությունների կողմից իրականացվող ծառայությունների արդյունավետության և որակի բարձրացման նպատակով, ավելի հմուտ և օպտիմալ կառավարման համար առաջարկվում է միաձուլման եղանակով վերակազմակերպել առողջության առաջնային պահպանման կենտրոնները՝ «փնջերի»:      Միաձուլման արդյունքում ակնկալվում է վարչական անձնակազմի կրճատում, որը կհանգեցնի «փնջի» վարչական անձնակազմի աշխատավարձի բարձրացմանը, արդյունքում որակապես նոր մակարդակի վրա կդրվի մարզում առողջության առաջնային պահպանման օղակում կառավարումը՝ ավելի մրցունակ կառավարման համակարգ ունենալուն: Առաջարկվող վերակազմակերպումը կնպաստի           բժիշկ-մասնագետների (ներկայումս զբաղեցնում է երկու և ավելի դրույք՝ ներառյալ տնօրենի մեկ դրույքը)՝ բացառապես բժշկական գործունեությամբ զբաղվելուն և առավել որակյալ, հասանելի ու մատչելի բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելուն ազգաբնակչությանը՝ առողջապահական ցուցանիշների ապահովմանը և բնակչության գոհունակության բարելավմանը:  Ինչպես նաև կառաջանան տնտեսված, միավորված և խնայված ֆինանսական միջոցներ, որն էլ կուղղվի կազմակերպության արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ սարքավորումներով վերազինմանը՝ դարձնելով որոշակի ծառայություններ ավելի հասանելի բնակչությանը (այդ ծառայությունները կմատուցվեն տեղում):
Մնաց {days} օր
0 382

26.03.2026 10.04.2026
«Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի մի շարք բժշկական կազմակերպություններ միաձուլման ձևով վերակազմակերպելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի մի շարք բժշկական կազմակերպություններ միաձուլման ձևով վերակազմակերպելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Արարատի մարզի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող 36 ամբուլատորիաների վերակազմակերպման (միաձուլում) նպատակահարմարությամբ։ Հաշվի առնելով այն փաստը, որ Արարատի մարզը առավել խիտ բնակչություն ունեցող մարզ է, ինչպես նաև  ելնելով արդյունավետ կառավարման սկզբունքից, և նպատակ ունենալով ապահովել որակյալ բժշկական օգնության  և  սպասարկման  ծառայություններ՝  նախատեսվում  է  36 ամբուլատորիաները միաձուլման ձևով վերակազմակերպել 11 ամբուլատորիաների:     «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի մի շարք բժշկական կազմակերպություններ միաձուլման ձևով վերակազմակերպելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը կապահովի բժշկական հաստատությունների արդյունավետ կառավարումը և ազգաբնակչությանը որակյալ բժշկական ծառայությունների տրամադրումը։
Մնաց {days} օր
0 200

25.03.2026 10.04.2026
ՀՐԱՄԱՆ ԱԶԴԱԿԻՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Ազդակիր բնակավայրերի ցանկը սահմանելու  մասին» ՏԿԵ նախարարի հրամանի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 10-րդ մասի պահանջով: Սույն նախագծով ներկայացվում է 2024 թվականին վճարված ռոյալթիներից ազդակիր բնակավայրերին ու ազդակիր բնակավայրեր ներառող համայնքներին համայնքային մասհանումների բաշխումը և սահմանվում է ազդակիր բնակավայրերի փոփոխված ցանկը:
Մնաց {days} օր
0 273

24.03.2026 15.04.2026
ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ – ԾՐԱԳԻՐ 3-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԵՎ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակն է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 3-ի շրջանակներում Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի վրա առկա հաղորդակցուղիների տեղափոխման համար անհրաժեշտ տարածքները ճանաչել հանրության գերակա շահ։
Մնաց {days} օր
0 181

24.03.2026 15.04.2026
ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ-ԾՐԱԳԻՐ 2-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակն է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2-ի շրջանակներում Աշտարակ-Թալին (34 կմ) ճանապարհահատվածի  վերակառուցման նպատակով ՀՀ Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներ ճանաչել հանրության գերակա շահ։  
Մնաց {days} օր
0 209

19.03.2026 03.04.2026
«ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»   ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ Հանրային քննարկման է ներկայացվում և ««Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին» օրենքի նախագիծը։  ««Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին» օրենքի նախագծով օրենքի գործողության ժամկետը երկարաձգվում է ևս 3 տարով, որը հնարավորություն կտա սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին օգտվելու ՀՀ կառավարության 18.12.2014թ. N1444-Ն որոշմամբ սահմանված աջակցության ծրագրերից։
Մնաց {days} օր
0 420

19.03.2026 03.04.2026
«ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ Հանրային քննարկման է ներկայացվում ««Սահմանամերձ տարածաշրջանների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» օրենքի նախագիծը։ ««Սահմանամերձ տարածաշրջանների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» օրենքի նախագծով վերանայվում է սույն օրենքով սահմանված տարեկան ծրագրի ներկայացման և հաստատման կարգը։ Փոփոխությամբ առաջարկվում է տարեկան ծրագիրը պետական բյուջեի մասին օրենքի նախագծի կազմում Ազգային ժողով ներկայացնելու պահանջը փոխարինել դրանց՝ պետական բյուջեի հաստատումից հետո Կառավարության կողմից հաստատմամբ։  Կարգավորման նպատակն է չծանրաբեռնել պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը հավելյալ ծրագրերով և ապահովել ծրագրերի հաստատման ավելի արդյունավետ և ճկուն գործընթաց։ 
Մնաց {days} օր
0 341
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: