Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 16.05.2025 - 31.05.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1920-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Որոշման ընդունման արդյունքում կհստակեցվեն և կլրացվեն հողամասի նպատակային նշանակությունը փոխելու նպատակով համայնքի ղեկավարի կողմից Կոմիտեի համաձայնեցմանը ներկայացվող փաստաթղթերի ցանկը, կհստակեցվի հողամասի նպատակային նշանակության փոփոխությունների մասով ներկայացվող առաջարկությունների կազմին ու բովանադակությանը ներկայացվող պահանջները, որի նպատակն է հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունների գործընթացի ժամկետների կրճատումը:
Մնաց {days} օր
0 1784

Քննարկվել է 16.05.2025 - 09.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1499-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կապահովի 2025 թվականի մարտի 5-ի ««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-63-Ն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթի կիրարկումը և վերը նշված որոշումը կհամատասխանեցվի օրենքով սահմանված նորմերին։   
Մնաց {days} օր
0 1926

Քննարկվել է 16.05.2025 - 06.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏ, ԵՂԵԳՆԱՁՈՐ ԵՎ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՍԻՐՈՂԱԿԱՆ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության Արարատ, Եղեգնաձոր և Մարտունի համայնքներում սիրողական սպորտի զարգացման ծրագիրը՝ Հայաստանի Հանրապետության Արարատ, Եղեգնաձոր և Մարտունի համայնքներում սիրողական սպորտի զարգացման ծրագիրը հաստատելու մասին
Մնաց {days} օր
1 1393

Քննարկվել է 15.05.2025 - 30.05.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» և «էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրման կենտրոնների հավատարմագրման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 25-ի N 116-Ն և 2008 թվականի օգոստոսի 4-ի N 1594-Ն և N 1596-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծեր Նախագծերի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում նաև խելացի սարքերի միջոցով բջջային էլեկտրոնային թվային ստորագրություն կիրառելու հնարավորության ներդրման անհրաժեշտությամբ:  Առաջարկվում է կարգավորել նաև SmartID համակարգը մասնավոր հատված-քաղաքացի, մասնավոր հատված-պետություն ծառայություններում կիրառելի, կանխատեսելի և անվտանգ դարձնելու հետ կապված հարաբերությունները։ Հաշվի առնելով «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքի գործող կարգավորումները, դա հնարավոր է իրականցնել միայն հավաստագրման կենտրոնի միջոցով, որի ծառայություննների որակը հավաստվում է պետության կողմից՝ հավատարմագրման միջոցով։ Նախագծերը մշակելիս հաշվի են առնվել ԵՄ eIDAS ստանդարտի ուսումնասիրության արդյունքները: 
Մնաց {days} օր
7 1893

Քննարկվել է 15.05.2025 - 30.05.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 93-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Կոմիտեի նախագահի 2025 թվականի մարտի 31-ի N93-Ն հրամանի հավելվածում կատարված լրացումը նպատակ ունի շրջանառու բնակելի ֆոնդի <ստեղծման> համար բավարար պայմանի սահմանումը, որը կվերաբերի ոչ միայն գոյություն ունեցող և հետագա շահագործման համար պիտանի, վերակառուցվող, այլև նորակառույց սոցիալական բնակարանային ֆոնդի ստեղծման ֆինանսական մատչելիության  ապահովմանը: Նախագծով նախատեսվել է տվյալ կարգավորման գործողությունը տարածել  նաև ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշմամբ հաստատված կարգի միջին ռիսկայնության անհատական բնակելի տներին:
Մնաց {days} օր
0 1479

Քննարկվել է 15.05.2025 - 05.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1192-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ։ ԱՌԱՆՑ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ կապահովվի Օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի համապատասխանությունը Օրենքին, ինչպես նաև «Բուսասանիտարիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի 2025 թվականի հունվարի 31-ի թիվ 79-Ա որոշման ցանկի 6-րդ կետի կատարումը։ Նախագծով սահմանվում են այն դեպքերը, երբ կապահովվի լիազոր մարմնի եզրակացության հիման վրա առանց փորձաքննության ագրոքիմիկատների և պեստիցիդների ներմուծումը: Այսպիսով, ներմուծման գործընթացը դարձնելով առավել արագ և պարզ ընթացակարգով, որի հետևանքով կապահովվի համաճարակների, բռնկումների դեպքում արագ և օպերատիվ կարգով ապահովվել հանրապետությունում բուսասանիտարական կայուն վիճակը, ինչպես նաև միջազգայնորեն ճանաչված կազմակերպությունների կողմից սահմանված ձևաչափերով արտադրական պրոցես և փորձաքննություն անցած պեստիցիդների և ագրոքիմիկատների առավել արագ և անխոչնդոտ ներմուծումը։
Մնաց {days} օր
0 1924

Քննարկվել է 15.05.2025 - 30.05.2025

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի N 1485-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի N 1485-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է 2025 թվականի գյուղատնտեսական տարում Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագիրն (այսուհետ՝ ծրագիր) առավել արդյունավետ իրականացնելու, ապահովագրական ընկերությունների ռիսկերը մեղմելու և ապահովագրական պայմանագրերի կնքման գործընթացը խթանելու անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
0 1955

Քննարկվել է 14.05.2025 - 29.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1317-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունների կիրառության շրջանակները սահմանելու մասին» N 1317-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է ՀՀ վարչապետի 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 1214-Ա որոշման N 2 Հավելվածի 1-ին կետի պահանջից։ Սույն նախագծով «հաշմանդամ» եզրույթը փոխարինվում է «հաշմանդամություն ունեցող անձ» եզրույթով։ Միաժամանակ, նախագծից հանվում է հղումը Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշմանը, հաշվի առնելով, որ վերջինը ուժը կորցրած է ճանաչվել 29.06.2024 թվականին։
Մնաց {days} օր
0 1833

Քննարկվել է 14.05.2025 - 29.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի N 383-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կարգավորել բուհից հեռացված/ազատված ուսանողների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման դադարեցման գործընթացը:
Մնաց {days} օր
1 1905
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: