Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 18.01.2019 - 02.02.2019

«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Նախագծի ընդունման նպատակն է վերացնել որդեգրման գաղտնիքի հետ կապված Ընտանեկան օրենսգրքի և Քաղաքացիական կացության ակտերի մասին օրենքի միջև առկա հակասությունը և  18 տարին լրացած անձանց համար երաշխավորել անխոչընդոտ կերպով որդեգրման փաստի և այլ հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ ստանալու իրավունքը:  
Մնաց {days} օր
0 8318

Քննարկվել է 18.01.2019 - 03.02.2019

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել լրացումներ, համաձայն որի օրենքով սահմանել հավելավճար՝ փրկարար ծառայության ծառայողներին տրվող որակավորման դասերի համար: Ընդ որում՝ հավելավճարի վճարման դեպքերը, չափերը և կարգը նախատեսվում է սահմանել Կառավարության որոշմամբ:
Մնաց {days} օր
0 12368

Քննարկվել է 18.01.2019 - 05.02.2019

ԴԱՏԱՎՈՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴԱՏԱՎՈՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ, ԴԱՏԱՎՈՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1184-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Իրավական ակտի ընդունմամբ կհստակեցվի հիվանդությունների ցանկը,  կներդրվի դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության կամ առկայության մասին սահմանած կարգով տրվող փաստաթղթի ձևը և տրամադրման կարգը
Մնաց {days} օր
0 10619

Քննարկվել է 17.01.2019 - 02.02.2019

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԻԱ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ԲԱԺՆԵՄԱՍԻ (ԲԱԺՆԵՏՈՄՍԻ, ՓԱՅԻ) ԿԱՄ ԴՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՕՏԱՐՄԱՆ, ԱՅԼ ԿԵՐՊ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՄ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳՈՒՅՔԻ ԿԱՄ ԴՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՕՏԱՐՄԱՆ, ԱՅԼ ԿԵՐՊ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՄ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՆԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Էներգետիկայի բնագավառում լիցենզավորված ունեցող անձի բաժնեմասի (բաժնետոմսի, փայի) կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման, ինչպես նաև լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման համաձայնեցման ընթացակարգի կանոնակարգման մասին
Մնաց {days} օր
0 9954

Քննարկվել է 17.01.2019 - 01.02.2019

Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 15-ի N 1299-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին Որոշման ընդունումը պայմանավորված է հիմնադրամի կառավարումն առավել արդյունավետ դարձնելու, ինչպես նաև  հսկողության առավել բարձր մակարդակ ապահովելու նպատակով: 
Մնաց {days} օր
0 10973

Քննարկվել է 17.01.2019 - 08.02.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի սեպտեմբերի 24-ի ՀՕ-419-Ն օրենքը (այսուհետ` օրենք) լրացնել 8.1-րդ հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ. «Հոդված 8.1. Ռեգիստրում մշակվող անհատական տվյալները Հայաստանի Հանրապետությունում գործող ֆինանսական կազմակերպություններին փոխանցելը. Ռեգիստրում առկա տվյալները տրամադրվում են ֆինանսական կազմակերպություններին, եթե նրանք՝...
Մնաց {days} օր
0 13318

Քննարկվել է 16.01.2019 - 01.02.2019

«ԽՈՇՈՐ ԱՂԵՏՆԵՐԻ ԿԱՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՄԻԳՐԱՑԻՈՆ ՀՈՍՔԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ ՀՀ կառավարության 2017 թվականի մարտի 23-ի նիստի N 12-16 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած ՀՀ միգրացիայի քաղաքականության 2017-2021 թթ. ռազմավարության  և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրների համաձայն, որպես սահմանային կառավարման մեխանիզմների բարելավում, նախատեսված է Խոշոր աղետների կամ ռազմական գործո­ղությունների հետևանքով առաջացած միգրացիոն հոսքերի կառավարման գործողությունների պլանի մշակում: Խոշոր աղետների կամ ռազմական գործողությունների հետևանքով առաջացած միգրացիոն հոսքերի հանրապետության տարածք մուտք գործելու և հետագա միջոցառումներն իրականացնելու համար անհրաժեշտ է կանոնակարգել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործողություններն ու դրանց իրականացման կարգը:
Մնաց {days} օր
1 11738

Քննարկվել է 15.01.2019 - 30.01.2019

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվում է փոխոխություններ և լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում, մասնավորապես՝ առաջարկվում է պատասխանատվություն նախատեսել փաստաբանին կամ նոտարին՝ կապված նրա մասնագիտական գործունեության կամ լիազորությունների իրականացման հետ, վիրավորանք հասցնելու կամ նրա նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու, ինչպես նաև նրա ընտանիքի անդամի սպանության, առողջությանը վնաս պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիք ներկայացնելու համար: սահմանել պատասխանատվություն փաստաբանին զրպարտելու համար:
Մնաց {days} օր
5 9224
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: