Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 04.03.2019 - 22.03.2019

«Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հստակեցնել «Դեղերի մասին» ՀՀ օրենքով ֆիզիկական անձանց կողմից և (կամ) նրանց անունով ներմուծվող անձնական օգտագործման դեղերի տեղափոխման հնարավորությունը՝ առանց համապատասխան հավաստագրի առկայության: Նախագծի կարգավորման առարկան «Դեղերի մասին» ՀՀ օրենքով ֆիզիկական անձանց կողմից կամ նրանց անունով տեղափոխվող անձնական օգտագործման դեղերի ներմուծման պայմանների հստակեցումն ու առկա տարընկալումների վերացումն է: Նախագծի մշակումը նպատակ ունի հնարավորություն ստեղծել ֆիզիկական անձանց համար ներմուծել անձնական օգտագործման դեղեր՝ անկախ նրանց փաստացի սահմանը հատելու հանգամանքից:
Մնաց {days} օր
2 9618

Քննարկվել է 04.03.2019 - 20.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի կարգավորման առարկան «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածը լրացնել նոր 7-րդ մասով, որը հնարավորություն կտա ՀՀ-ում արգելված նյութերի օգտագործումը գիտական և ուսումնական, փորձագիտական նպատակներով:
Մնաց {days} օր
5 13716

Քննարկվել է 01.03.2019 - 16.03.2019

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է  ժամանակավոր լուծում տալ հայտարարագրման համակարգին առնչվող ստեղծված օրենսդրական կազուսային իրավիճակին: Նախագծի ընդունմամբ կապահովվի հայտարարագրման համակարգի բնականոն գործունեությունը:
Մնաց {days} օր
0 7573

Քննարկվել է 01.03.2019 - 16.03.2019

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվել է , որ ՎԻՎ օրենսգրքով պատասխանատվության միջոցների կիրառման համար վաղեմության ժամկետները հաշվարկվեն նշված ստուգման ակտերն անբողոքարկելի դառնալուց հետո:
Մնաց {days} օր
2 12332

Քննարկվել է 01.03.2019 - 17.03.2019

«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2019/2020 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Սույն նախագծով նախատեսվում է հաստատել բարձրագույն ուսումնական հաստատությունների 2019/2020 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների, պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի), առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը  
Մնաց {days} օր
0 14352

Քննարկվել է 01.03.2019 - 17.03.2019

«Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2019 թվականի միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ձեռնարկատիրական զարգացման համար կարևոր է պետական կարգավորումների, ծառայությունների և վարչարարական ընթացակարգերի պարզ, թափանցիկ և քիչ ծախսատար միջավայր ձևավորելու, հավասար մրցակցային պայմաններ և գործարարությանն օժանդակող զարգացած շուկայական ենթակառուցվածքներ ապահովելու քաղաքականությունը: Չնայած մի շարք ոլորտներում Հայաստանի արձանագրած լուրջ հաջողություններին` բիզնեսով զբաղվելու համար անհրաժեշտ պայմանների բարելավումն իրականացվում է ոչ համաչափ և որոշ ոլորտներում առկա են խնդիրներ` առավելապես վարչարարական բնույթի: Այդ խնդիրները լուծելու և գործարար միջավայրի զարգացման համաչափությունն ապահովելու նպատակով առաջարկվում է իրականացնել  գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագիրը:
Մնաց {days} օր
9 13296

Քննարկվել է 01.03.2019 - 17.03.2019

Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2019/2020 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատոցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների հաստատելու մասին Կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է 2019/2020 ուստարվա մագիստրոսի կրթական ծրագրով ուսումնառությունը կազմակերպելու նպատակով ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) 1355 տեղ, որից 91-ը՝ բանակից զորացրված դիմորդների համար: Նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրոսի կրթական ծրագրով տեղերի ընդունելութունը՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան:
Մնաց {days} օր
0 10785

Քննարկվել է 01.03.2019 - 17.03.2019

«Հայաստանի Հանրապետության 2019/2020 ուսումնական տարվա ասպիրանտուրա և դոկտորանտուրա ընդունելության տեղերը և առկա ուսուցմամբ ասպիրանտուրա և դոկտորանտուրա ընդունելության տեղերի բաշխումը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է 2019/2020 ուսումնական տարվա համար Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել 140 տեղ` ասպիրանտական կրթական ծրագրով ուսումնառությունը առկա ուսուցմամբ կազմակերպելու նպատակով:
Մնաց {days} օր
0 11333
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: