Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 14.08.2018 - 30.08.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է գինու արտադրությամբ զբաղվող տնտեսավարողներին թույլ տալ գործել նաև որպես շրջանառության հարկ վճարող կամ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ՝ միաժամանակ համարվելով ակցիզային հարկ վճարող:
Մնաց {days} օր
4 10554

Քննարկվել է 14.08.2018 - 29.08.2018

«Փոքր ՀԷԿ-երի կառուցման և շահագործման համար շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման չափորոշիչները հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագ Ստեղծված բնապահպանական խնդիրները լուծելու, ջրօգտագործման ժամանակ ջրաէկոհամակարգի պահպանությունը և հավասարակշռությունը ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել սահմանել փոքր ՀԷԿ-երի կառուցման և շահագործման համար չափորոշիչներ, որոնք կկանխարգելեն կամ կնվազեցնեն շրջակա միջավայրի վրա փոքր ՀԷԿ-երի վնասակար ազդեցությունները:
Մնաց {days} օր
2 10416

Քննարկվել է 10.08.2018 - 25.08.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի ԹԻՎ 166-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նկատի ունենալով ՀՀ կառավարության 2018 թվականի հունվարի 18-ի թիվ 133-Ն որոշմամբ հաստատված 1-ին հավելվածով նախատեսված միջոցառումների ծրագրի 4-րդ կետի դրույթները՜ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի մայիսի 23-ի «Մաքսային ծառայողի վարքագծի (էթիկայի) կանոնները հաստատելու մասին» թիվ 166-Ն հրամանում լրացումներ կատարելու անհրաժեշտություն է առաջացել: Նախագծի շրջանակներում նախատեսվել է պարտականություն մաքսային ծառայողների համար՝ ցուցաբերել պատշած և բարեխիղճ վերաբերմունք ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ: Միաժամանակ, նախագծի շրջանակներում մաքսային ծառայողների նկատմամբ նախատեսվել է նաև «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգապահական պատասխանատվության ՝ վարքագծի կանոնանները խատելու համար:
Մնաց {days} օր
0 9368

Քննարկվել է 13.08.2018 - 29.08.2018

<<Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման 2018 թվականի հաշվետվության /հողային հաշվեկշռի/ մասին>> Որոշման ընդունմամբ կկատարվի Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի պահանջը` տարվա ընթացքում կատարված իրավական, որակական և քանակական փոփոխություններն կարտացոլվեն 2018 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմված Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշռում:
Մնաց {days} օր
1 9640

Քննարկվել է 10.08.2018 - 25.08.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԹԻՎ 1624-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նկատի ունենալով ՀՀ կառավարության 2018 թվականի հունվարի 18-ի թիվ 133-Ն որոշմամբ հաստատված 1-ին հավելվածով նախատեսված միջոցառումների ծրագրի 4-րդ կետի դրույթները ՀՀ կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 10-ի «Հարկային ծառայողի վարքագծի կանոնները հաստատելու մասին»  թիվ 1624-Ն որոշման  մեջ փոփոխություն և լրացում կատարելու անհրաժեշտություն է առաջացել:
Մնաց {days} օր
0 9167

Քննարկվել է 10.08.2018 - 25.08.2018

«Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանվել են բռնադատվածին կամ նրա առաջին հերթի ժառանգներին բռնադատվածի կամ նրա առաջին հերթի ժառանգի վկայական տալու լիազոր մարմինը, վկայական տալու գործընթացը և վկայական ստանալու  մասին դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, վկայականը տալու համար խորհրդատվական եզրակացություն տվող հանձնաժողովի կազմում ընդգրկված մարմինների շրջանակը: Նախագծի ընդունման արդյունքում «Բռնադատվածների մասին» օրենքը կհամապատասխանեցվի Սահմանադրության և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի պահանջներին:  
Մնաց {days} օր
0 9489

Քննարկվել է 09.08.2018 - 25.08.2018

«ՀՀ կառավարության 2003 թվականի ապրիլի 10–ի N 384-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացված օրինագծով կարգավորման առարկան ՔՊ ծառայությունների ստեղծման, նախապատրաստման և գործունեության կանոնակարգումն է:
Մնաց {days} օր
0 10185

Քննարկվել է 09.08.2018 - 25.08.2018

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 15-ի N 320 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ կհստակեցվեն կրթության պետական նմուշի ավարտական փաստաթղթերի (դիպլոմների) գործող ձևերը՝ այնտեղ ներառելով նաև մասնագիտությունների կրթական ծրագրերը:    
Մնաց {days} օր
0 11007

Քննարկվել է 09.08.2018 - 29.08.2018

«ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐ Մշակվել է «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը, որն ուղղված է օրենքներում առկա հակասությունների և բացթողումների վերացմանը, ինչպես նաև նշված մարմիններում ծագող վարչաիրավական և աշխատանքային հարաբերությունների կարգավորմանը:
Մնաց {days} օր
0 8517
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: