Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 06.06.2025 - 27.06.2025

«Աղետների ռիսկի կառավարման ոլորտում տիեզերահեն տեղեկատվության օգտագործման և գործիքակազմի ձևավորման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Աղետների ռիսկի կառավարման ոլորտում տիեզերահեն տեղեկատվության կիրառման նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետությունում աղետներին և կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարտահրավերներին դիմակայուն պետության կայացմանն ու զարգացմանը, ապահովել որակյալ աշխարհատարածական տեղեկատվության ու տիեզերական ծառայությունների ժամանակին և համակարգված կերպով հասանելիությունն աղետների ռիսկի կառավարման բոլոր փուլերում (ռիսկի նվազեցում, արձագանքում, հետաղետային վերակնգնում)՝ որոշումների կայացմանն ու գործողություններին աջակցելու համար: Հայեցակարգի անհրաժեշտությունն ու արդիականությունը պայմանավորված են բոլոր մակարդակներում տիեզերահեն տեղեկատվությամբ և տեխնոլոգիաներով աղետների ռիսկի կառավարմանը նպատակաուղղված աշխատանքներ իրականացնելու, պետությանը սպառնացող աղետների ռիսկի բացահայտման ու գնահատման, ոլորտային զարգացման ծրագրերում աղետների ռիսկի կառավարման բաղադրիչների ներառումն ապահովելու, դիմակայուն երկրի կառուցման և կայուն զարգացման անհրաժեշտությամբ:
Մնաց {days} օր
1 2387

Քննարկվել է 06.06.2025 - 21.06.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 17-ի N 1986-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Քանի որ ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 17-ի N 1986-Ն որոշումն ուժի մեջ է մտնելու 2025 թվականի հուլիսի 1-ից, իսկ համապատասխան տեխնիկական բնութագրերով էլեկտրոնային հսկողության միջոցներ դեռևս ձեռք չեն բերվել, ուստի անհրաժեշտ է որոշման ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգել։
Մնաց {days} օր
0 1588

Քննարկվել է 05.06.2025 - 26.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 355-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կարգավորման նպատակն է խթանել տեքստիլ արդյունաբերության ոլորտի մրցունակության բարձրացումը, նպաստել հայկական արտադրանքի միջազգային շուկաներում հասանելիության ապահովմանը, խրախուսել հայ արտադրողին ապահովել մրցունակ արտադրանքի ներկայացվածությունը և արտաքին առևտուրը միջազգային շուկաներում՝ նոր, ավելի գրավիչ շուկաներ մուտք գործելով և ապահովելով ոլորտի կայունության զարգացումը՝ հումքի ներկրման և միջազգային էլեկտրոնային հարթակներում առևտրի խթանման միջոցով։ Ներկայումս օնլայն հարթակներում առևտուրը դարձել է կարևոր գործոն՝ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկաներում հայկական արտադրանքի տեսանելիությունն ու հասանելիությունը բարձրացնելու գործում։ Տեխնոլոգիական զարգացման արագ տեմպերը ստեղծում են նոր հնարավորություններ ապրանքների վաճառքի համար տարբեր շուկաներում և շատ արտադրողներ կարող են օգտագործել այս հարթակները՝ ընդլայնելով իրենց արտահանումը և ավելացնելով միջազգային վաճառքների ծավալները։ Նախագծի ընդունումը  հնարավորություն կտա Հայաստանում տեքստիլ արդյունաբերության բարձրորակ աճ և զարգացում ապահովել՝ խթանելով տնտեսավարողների կայունությունը, արդյունավետությունը և մրցունակությունը։ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է դիվերսիֆիկացնել մատակարարման շղթան՝ խթանելով հումքի ներմուծումը և տեքստիլ արտադրանքի արտահանումը, բարձրացնել և հավասարակշռել շուկայի կայունությունը, նպաստելով տեքստիլ ոլորտի արտադրողականության բարձրացմանը, խթանել հայկական ապրանքանիշերի զարգացումն ու արդյունավետ կառավարումը, ապահովել և խրախուսել հայկական ապրանքանիշերի ներկայացվածությունը նոր սպառողական շուկաներում՝ ապահովելով տեքստիլ ոլորտում կայունության զարգացում։
Մնաց {days} օր
0 1302

Քննարկվել է 05.06.2025 - 20.06.2025

«ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի 2025 թվականի ապրիլի 15-ի «Օդի աղտոտվածության նվազեցման կատարողականի հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը հաստատելու մասին» N 27-Ա որոշման,  Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը հաստատելու մասին» N 666-Լ որոշմամբ սաhմանված ԵՄ օրենսդրությանը  մոտարկման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության  Սահմանադրության 6-րդ հոդվածի ապահովման պահանջներից։  «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքը լրամշակվել է 2022 թվականին։ Սակայն օրենքով սահմանված դրույթների կիրարկման արդյունքում, մասնավորապես, արտանետումների կառավարման, սահմանափակման և գույքագրման գործընթացը ճշգրիտ ապահովելու համար, ինչպես նաև միջազգային պարտավորությունների կատարման ընթացքում, անհրաժեշտություն առաջացավ օրենքում կատարել փոփոխություն և լրացումներ։   
Մնաց {days} օր
0 1816

Քննարկվել է 05.06.2025 - 21.06.2025

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ապահովագրական գործունեության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ Նախագծի ընդունման դեպքում էապես կբարելավվի իրավապահ համակարգի կողմից բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման գործընթացը։
Մնաց {days} օր
0 1996

Քննարկվել է 05.06.2025 - 20.06.2025

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Գնահատման գործունեության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծեր «Հայաստանի Հանրապետության հողային օրենքսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Գնահատման գործունեության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է՝ մի շարք իրավակարգավորող դրույթների հստակեցմամբ, մասնավորապես՝ աճուրդներ անցկացնելու մասով լրացուցիչ գործիքակազմեր ներգրավելու, հողը աճուրդով վաճառելու մեկնարկային գինը վերանայելու անհրաժեշտությունից ելնելով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական հողերի կադաստրային արժեքի գնահատման համար հիմք են հանդիսանում շուրջ 30 տարվա տվյալները, հետևաբար գործող պայմաններում ողջամիտ չէ աճուրդով վաճառքի մեկնարկային գնի ստորին սանդղակը դիտարկել կադաստրային արժեքի համապատասխանաբար 100, 50 և 30 տոկոսները, այդ կապակցությամբ նախագիծը առաջադրել է կադաստրային արժեքը փոխարինել գնահատված շուկայական արժեքով:
Մնաց {days} օր
1 1519

Քննարկվել է 05.06.2025 - 21.06.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի ապրիլի 17-ի N 422-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով նախատեսվում է կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմում ընդգրկված վնասվածքաբան Արտակ Կարապետի Գրիգորյանի փոխարեն հանձնաժողովի կազմում ընդգրկել «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ի բժիշկ Թեյրան Ֆրիկի Նավիկյանին:
Մնաց {days} օր
0 1571

Քննարկվել է 05.06.2025 - 21.06.2025

«Օտարերկրացիների մասին օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է կարգավորել իրավասու մարմինների կողմից օտարերկրացի մեղադրյալից և ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված օտարերկրացուց անձնագիր վերցնելու և վերադարձնելու գործողությունները:
Մնաց {days} օր
0 1644

Քննարկվել է 04.06.2025 - 20.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԻՆՎԱՐԻ 23-Ի N 75-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 23-ի N 75-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիների կրթության անըհդհատականությունը և շարունակականությունը ապահովելու նպատակով:
Մնաց {days} օր
0 1625
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: