Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 28.02.2017 - 05.05.2017 ««Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Ներկայացվող նախագծերի ընդունման նպատակն է` բարձրացնել լիազոր մարմնի գործառույթների իրականացման օպերատիվությունը` ի կատարումն ՀՀ կառավարության 06.10.2016 թ. նիստի N 39 արձանագրության 4-րդ մասով տրված հանձնարարականի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանել «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր) N 32 հավելվածով («Կանոնակարգ Եվրասիական տնտեսական միությունում սոցիալական երաշխիքների, արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին», այսուհետ` Կանոնակարգ) նախատեսված` Հանձնաժողովի կոլեգիայի անդամների, Միության դատարանի դատավորների, պաշտոնատար անձանց և աշխատակիցների կենսաթոշակի իրավունքի իրացմանը վերաբերող դրույթներ: 0 0 0 9756
Լրամշակման փուլում է Քննարկվել է 28.02.2017 - 15.03.2017 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի N 201-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի N 1384-Ն որոշման մեջ լրացում կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի N 1599-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի մշակումը պայմանավորված է՝ ՀՀ կառավարության 2007թ. փետրվարի 1-ի N 201-Ն որոշման հավելվածներում նոր աշխատանքներ ու աշխատանքի և հանգստի ռեժիմներ նախատեսելու, ինչպես նաև առկա աշխատանքների և սոցիալական պաշտպանության հաստատությունների անվանումները հստակեցնելու և 2014թ. դեկտեմբերի 17-ին ընդունված «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքին, ՀՀ կառավարության 2015թ. հոկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությանը հանձնված խնամք և սպասարկում իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքային միավորների չափորոշիչները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007թ. մայիսի 31-ի N 730-Ն և N 815-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 1292-Ն որոշմանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ. իրավակիրառական պրակտիկայից ելնելով՝ ՀՀ կառավարության 2005թ. օգոստոսի 11-ի N 1599-Ն որոշման հավելվածով, ինչպես նաև ՀՀ կառավարության 2005թ. օգոստոսի 11-ի N 1384-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված ամենամյա երկարացված և ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկերի հստակեցման անհրաժեշտությամբ, մասնավորապես՝ հատուկ տիպի տուն-ինտերնատների և հատուկ տիպի մանկատների սպասուհիների, սանիտարների համար նախատեսելով ամենամյա երկարացված արձակուրդի իրավունք, իսկ ընդհանուր տիպի տուն-ինտերնատների և ընդհանուր տիպի մանկատների համապատասխան աշխատողների համար՝ ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությանը հանձնված խնամք և սպասարկում իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպություններում աշխատողների հաստիքային միավորների ձևավորման, աշխատողների աշխատանքային ռեժիմների և վարձատրության չափերի սահմանման միասնական նոր համակարգի ներդրման աշխատանքների իրականացման շրջանակներում դուրս բերված խնդիրների լուծման անհրաժեշտությամբ: 0 0 0 11404
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 28.02.2017 - 20.03.2017 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍ¬ՏԱ¬ՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2017/2018 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱ¬ՏՈՒՑ¬ՄԱՄԲ (ԱՆՎՃԱՐ), ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ, ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐՆ` ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2017/2018 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը հաստատելու վերաբերյալ: 0 0 0 10723
Լրամշակման փուլում է Քննարկվել է 28.02.2017 - 15.03.2017 «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխություններն ու լրացումները հիմնականում ուղղված են աշխատանքային հարաբերություններում գործատուների կողմից վարվող փաստաթղթաշրջանառության բեռի թեթևացմանը, գործարար միջավայրի բարելավմանը, աշխատանքային հարաբերությունների ծագման իրավական հիմքերի կարգավորմանը, աշխատաժամանակի ռեժիմի և հանգստի ժամանակի կարգավորմանը, միջին ամսական աշխատավարձի հաշվարկման կարգի հստակեցմանը և այլ իրավակիրառական հարցերի կարգավորմանը: Մասնավորապես, փոփոխություններն ու լրացումներն իրականացվել են հետևյալ ուղղություններով. իրավակիրառական պրակտիկայի ուսումնասիրությունների, վերլուծությունների և գնահատումների արդյունքում վեր հանված խնդիրներին ամբողջական կարգավորում տալու նպատակով աշխատանքային հարաբերությունների կարգավորման մեխանիզմների պարզեցում, կիրառման տեսանկյունից տարընկալման տեղիք տվող դրույթների հստակեցում, աշխատանքային հարաբերությունների ձևավորման, փոփոխման և դադարման նոր ճկուն հիմքերի ապահովում՝ հատկապես գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուների համար, որոնց շրջանակը սահմանվում է նախագծով, աշխատանքային հարաբերությունների կարգավորման ոլորտում ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերի առանձին դրույթներին ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջների համապատասխանեցում: 0 0 0 16782
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 28.02.2017 - 20.03.2017 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱ-ՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2017/2018 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ՝ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒ-ԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ (ԱՆՎՃԱՐ) ԵՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՄԱՍՆԱԿԻ ԶԵՂՉԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ (ՎՃԱՐՈՎԻ) ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՒ ԱՆԸՆԴՀԱՏ ԵՎ ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների` բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2017/2018 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ ընդունելության տեղերը 0 0 0 11492
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 28.02.2017 - 20.03.2017 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017/2018 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ՈՒ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ԵՎ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ՈՒ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության 2017/2018 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերի բաշխման վերաբերյալ: 0 0 0 11715
Քննարկվել է 28.02.2017 - 16.03.2017 <ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի N942-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին> ՀՀ կառավարության որոշման նախագիծ <ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի N942-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին> ՀՀ կառավարության որոշման նախագիծ /<Գանձաքար> կինոթատրոնի շենքը Գանձաքարի գյուղական համայնքին ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնելու վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին/, որով գնորդի կողմից կատարվող ներդրումների ժամկետը նախատեսվում է երկարացնել մինչև 2020թ.: 0 0 0 8841
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 24.02.2017 - 16.03.2017 «Հայաuտանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում և Հայաuտանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Հայաստանի կենսապայմանների ամբողջացված հետազոտության ընդլայնման» և «Տեղական տնտեսության ենթակառուցվածքի զարգացման» դրամաշնորհային ծրագրերը ՀՀ 2017 թվականի պետական բյուջե ներառելու անհրաժեշտությամբ: Եվ ըստ ընդունված կարգի դրամաշնորհային ծրագիրը ՀՀ պետական բյուջեում ներառելու նպատակով առաջարկվում է վերաբաշխում, փոփոխություններ ու լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման համապատասխան ցուցանիշներում: 0 0 0 8198
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 24.02.2017 - 12.03.2017 «Պետական մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների փորձագիտական հանձնաժողովների և արխիվների օրինակելի կանոնակարգերը հաստատելու մասին» «Պետական մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների փորձագիտական հանձնաժողովների և արխիվների օրինակելի կանոնակարգերը հաստատելու մասին» ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի հրամանի ընդունումը պայմանավորված է «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, որի համաձայն Արխիվային գործի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը սահմանում է պետական մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների փորձագիտական հանձնաժողովների և արխիվների օրինակելի կանոնակարգերը: 0 0 0 10007