Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 15.05.2017 - 30.05.2017

<<Այլընտրանքային ծառայության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>>       Օրենքի նախագծի համաձայն վերանայվում են ոլորտում ՀՀ Նախագահի իրավասություններին վերաբերող դրույթները, այլ օրենքներին հղումների հետ կապված օրենքի մի շարք դրույթներ հստվերացվում են, ինչպես նաև նախատեսվում է, որ այլընտրանքային աշխատանքային ծառայողների և նրանց ընտանիքների անդամների բժշկական օգնության և սպասարկման կարգը սահմանում է կառավարությունը:
0 10237

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 12.05.2017 - 29.05.2017

«Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Հարկադիր կատարողի կողմից վարչարարության արդյունքում ֆիզիկական անձանց և կազմակերպություններին պատճառված վնասի հատուցման կապակցությամբ ծագող հարաբերությունների իրավակարգավորումը հստակցնելու և տարընկալումները բացառելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել փոփոխություն` սահմանելով, որ հարկադիր կատարողի կողմից քաղաքացիներին և կազմակերպություններին պատճառված վնասը ենթակա է հատուցման օրենքով սահմանված կարգով:
0 10319

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 12.05.2017 - 29.05.2017

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ  «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ դատարաններում այնպիսի դատական վեճերի առկայությամբ, որոնց լուծման արդյունքում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցումը ՀՀ պետական բյուջեի միջոցներից առաջացնում է լրացուցիչ` չնախատեսված միջոցների հատկացման անհրաժեշտություն:
0 9695

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 12.05.2017 - 27.05.2017

«Գնումների համակարգողների որակավորման շնորհման և նրանց շարունակական մասնագիտական վերապատրաստման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փտրվարի 12-ի N 99-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ  «Գնումների համակարգողների որակավորման շնորհման և նրանց շարունակական մասնագիտական վերապատրաստման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փտրվարի 12-ի N 99-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Գնումների մասին» 16.12.16թ. N ՀՀ-21-Ն ՀՀ օրենքով նախատեսված գնումների համակարգողների որակավորման և նրանց շարունակական մասնագիտական վերապատրաստման անցկացման հետ կապված հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությամբ: 
0 14349

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 12.05.2017 - 27.06.2017

«Դրամարկղային գործառնությունների իրականացման, դրանց փաստաթղթավորման, դրամարկղային գրքի գրանցման և դրամարկղային գրքի վարման կարգը, ինչպես նաև առհաշիվ տրված կանխիկ դրամով գումարների նկատմամբ ժամկետային սահմանափակումները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագիծն ուղղված է դրամարկղային գործառնությունների իրականաց­ման, դրանց փաստաթղթավորման, դրամարկղային գրքի՝ թղթային կամ էլեկտրոնային եղա­նակով գրանցման և վարման, կանխիկ դրամի դրամարկղ մուտքագրման և ելքագրման հետ կապ­ված հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև առհաշիվ տրված կան­խիկ գումար­­­ների նկատմամբ ժամկետային սահմանափակումների սահմանմանը:
0 19609

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 12.05.2017 - 02.06.2017

«Անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող փաստաթղթերը և դրանց ներկայացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագիծն ուղղված է անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող փաստաթղթերը և դրանց ներկայացման կարգի սահմանմանը:
0 10154

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 12.05.2017 - 29.05.2017

«Հայաստանի Հանրապետության տարածքում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողներից կամ տարայավորողներից ձեռք բերված` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու դեպքում վճարված ակցիզային հարկի գումարների փոխհատուցման կարգն ու ժամկետները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագիծն ուղղված է Հայաստանի Հանրապետության տարածքում ակցիզային հար­կով հարկման ենթակա ապրանքներ արտադրողներից կամ տարայավորողներից ձեռք բերված` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները Հայաստանի Հանրապե­տու­թյան տարածքից արտահանելու դեպքում վճարված ակցիզային հարկի գումարների փոխհատուցման կարգի ու ժամկետների սահմանմանը:
0 10078

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 12.05.2017 - 02.06.2017

«Ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունների կիրառության շրջանակները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագիծն ուղղված է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 64-րդ հոդ­վածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ, 6-րդ և 12-րդ կետերով նախատեսված գործարքների ու գործառնությունների` ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունների կիրա­ռու­թյան շրջանակների սահմանմանը:
0 9903

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 12.05.2017 - 02.06.2017

«Հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի որակական, պատահական, տեխնոլոգիական և այլ կորուստների փաստաթղթավորման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագիծն ուղղված է հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի որակական, պատա­հա­կան, տեխնոլոգիական և այլ կորուստների փաստաթղթավորման կարգի սահմանմանը:
0 11150