Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 14.03.2017 - 29.03.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ «ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ (ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ)» ԾՐԱԳՐԻ ԳԾՈՎ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՐՏԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐՈՎ ՇՐՋԱՆԱՌՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ «ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ (ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ)» ԾՐԱԳՐԻ ԳԾՈՎ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇՎԻ  ՄԻՋՈՑՆԵՐԻ  ԾԱԽՍՄԱՆ  2017  ԹՎԱԿԱՆԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ  ՊԵՏԱԿԱՆ  ԲՅՈՒՋԵՈՒՄ  ԵՎ  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  2016  ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ  29-Ի  N  1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՎԱՐԿԱՅԻՆ   ՔԱՐՏԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐՈՎ ՇՐՋԱՆԱՌՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
0 11092

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 13.03.2017 - 28.03.2017

«Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի էլեկտրոնային փաստաթղթերի համալրման, հաշվառման, պահպանության եվ օգտագործման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի №1595-ն եվ 2010 թվականի մարտի 4-ի n 198-ն որոշումների մեջ փոփոխություններ եվ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապե­տությունում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանն առնչվող գործընթացների կանոնակարգման անհրաժեշտությամբ:
0 9441

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 10.03.2017 - 31.03.2017

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը գումար հատկացնելու,Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Նորոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը գումար հատկացնելու,Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Նորոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
0 8641

Քննարկվել է 10.03.2017 - 26.03.2017

<<Պետական գույքի կառավարման 2015-2017 թվականների ծրագրի կատարման 2016 թվականի հաշվետվության մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծ Մշակվել է <<Պետական գույքի կառավարման 2015-2017 թվականների ծրագրի կատարման 2016 թվականի հաշվետվության մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծը, որով ներկայացվում է 2016 թավականին, եռամյա ծրագրով նախատեսված, պետական գույքի կառավարման ոլորտում իրականացված միջոցառումների և գործարքների ամփոփում:
0 9484

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 10.03.2017 - 26.03.2017

«ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ           «ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի նպատակն է իրականացնել բժշկասոցիալական փորձաքննության համակարգի արմատական բարեփոխումներ՝ մասնավորապես  ապահովել համակարգի գործունեության թափանցիկությունը, տարանջատել դիմում ընդունելու և որոշում կայացնելու գործառույթները, հնարավորինս նվազեցնել հաշմանդամության գնա­հատման հայեցողական մոտեցումը, մշակել հաշմանդամության սահմանման  հստակ և հիմնավորված չափորոշիչներ՝ սահմանագծելով «հիվանդ լինելը» և «հաշմանդամությունը»։             Միաժամանակ, նախատեսվում է 2017թ. իրականացնել  անձի բազմակողմանի գնահատման` Առողջապահության համաշխարհային կազմակերպության  ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների վրա հիմնված հաշման­դամության սահմանման մոդելի փորձնական կիրառում առաջին անգամ բժշկասոցիալական փորձաքննության դիմած անձանց համար։  
0 10599

Քննարկվել է 09.03.2017 - 30.03.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1937-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ   «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է հանրակրթական և արտադպրոցական դաստիարակություն իրականացնող ուսումնական հաստատությունների հետ սուբսիդիայի հատկացման հանձնման-ընդունման ակտերը ստորագրել ֆինանսական տարվա ավարտից հետո` հաշվի առնելով ֆինանսական և ուսումնական ժամանակացույցերի տարբերությամբ պայմանավորված թղթաբանության ծավալները:
0 9613

Քննարկվել է 07.03.2017 - 29.03.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի ԹԻՎ 1810-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին
0 9652

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 06.03.2017 - 21.03.2017

«Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծով կարգավորում են ստացել այնպիսի առանցքային նշանակություն ունեցող հարցեր, ինչպիսիք են բացօթյա տարածքներում կազմակերպվող հավաքների՝ որպես հավաքի առանձին ձևի բնորոշումը, հավաքների ազատության իրավունքի՝ որպես սահմանադրորեն ամրագրված հիմնական իրավունքի սահմանափակման այնպիսի հիմքերի նախատեսումը, որոնց նպատակը այս հիմնական իրավունքի արդյունավետ գործողության և կենսագործելիության ընթացակարգային անհրաժեշտ նախադրյալի ստեղծումն է:Նախագծում ապահովվել են հավաքների ազատության իրավունքի սահմանափակման հիմքերի որոշակիությունը և հստակությունը, տարանջատվել են հավաքների ազատության իրավունքի սահմանափակման նպատակները և հիմքերը, ընդլայնվել են հավաքների ազատության իրականացման և  պաշտպանության սկզբունքները՝ մասնավորապես օրենսդրորեն ամրագրվել են այնպիսի կարևորագույն սկզբունքներ, ինչպիսիք են՝ խտրականության արգելքը, օրինականությունը, հավաքների անցկացման թույլատրելիության կանխավարկածը, պատշաճ վարչարարությունը:
0 12465

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 06.03.2017 - 24.03.2017

«Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թթ. գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման և Գործողությունների ծրագրի նախագծերի վերաբերյալ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններով ամրագրվել է, որ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են: Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից 2012 թվականի հոկտեմբերի 29-ին հաստատված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությամբ ամրագրվել է, որ մարդու իրավունքների երաշխավորումը, ապահովումը և պաշտպանությունը ժողովրդավարական, իրավական պետության, քաղաքացիական հասարակության իրավաքաղաքական ու բարոյական առաջնահերթություններից է` սահմանադրական զարգացումների և պետական ու հանրային ինստիտուտների գործունեության առանցքը:  Մարդու իրավունքների պաշտպանությունը դիտարկելով որպես առաջնահերթություն՝ ՀՀ կառավարությունն ելնում այն բանից, որ հասարակական կյանքի քաղաքական, սոցիալական, տնտեսական ոլորտներում առկա են հիմնահարցեր, որոնց հանգուցալուծումը պահանջում է գործադիր իշխանության մարմինների համակարգված աշխատանք և օրենսդրական փոփոխություններ: Ուստի, ՀՀ կառավարությունն իր գործունեության կարևորագույն ուղղություն է համարում հետևողական աշխատանքը մարդու իրավունքների երաշխիքների ամրապնդման, այդ ոլորտում առկա մարտահրավերներին գործնական լուծումներ տալու ուղղությամբ: Համապատասխանաբար, Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների այս ծրագրի ընդունումը ամրագրված է 2016 թվականին ընդունված ՀՀ կառավարության գործունեության ծրագրում:  
0 9587