Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 10.04.2017 - 30.04.2017

«Գույքի փոխանակության թույլտվություն տալոը, գույք հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը գումար հատկացնելու, Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-Ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» «Գույքի փոխանակության թույլտվություն տալու, գույք հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը գումար հատկացնելու,  Հայաստանի Հանրապետության  2017 թվականի պետական բյուջեում և  Հայաստանի Հանրապետության կառավարության  2016 թվականի դեկտեմբերի 29-Ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ  և լրացումներ կատարելու մասին»
0 8017

Քննարկվել է 10.04.2017 - 01.05.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԻՆ ՈՒ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ Հավանություն է տրվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության համակարգերի 2017 թվականի նախապատրաստման կազմակերպական ցուցումներին ու ուղղություններին Հավանություն է տրվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության ու արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2017 թվականի հիմնական միջոցառումների պլանին Պետական կառավարման մարմինների (բացառությամբ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության) ղեկավարներին` մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը լիազոր մարմնին ներկայացնել տեղեկատվություն սույն որոշմամբ իրականացված միջոցառումների վերաբերյալ Առաջարկվել է Երևանի քաղաքապետին մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը լիազոր մարմնին ներկայացնել տեղեկատվություն սույն որոշմամբ իրականացված միջոցառումների վերաբերյալ Լիազոր մարմնի ղեկավարին` մինչև 2017 թվականի դեկտեմբերի 20-ը ՀՀ կառավարություն ներկայացնել տեղեկատվություն սույն որոշմամբ իրականացված միջոցառումների վերաբերյալ
0 9882

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 07.04.2017 - 28.04.2017

«Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու եվ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշ­ման նախագիծ  «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու եվ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշ­ման նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Գնումների մասին» 16.12.16թ. N ՀՀ-21-Ն ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` ՀՀ տարածքից դուրս գնումների կատարման, գնումների պլանավորման, գնման առարկայի բնութագրերի հաստատման, գնումների նախնական հսկողության, պայմանագրերի կատարման, կառավարման և ֆինանսավորման, գնահատող հանձնաժողովի կազմավորման և գործունեության, օրենքով նախատեսված գնում կատարելու ընթացակարգերի կիրարկման կարգի և դրանց առանձնահատկությունների, փակ պարբերական մրցույթներով գնումների հետ կապված հարաբերությունների կարգավորման, «գնման գին» և «փոխկապակցված անձինք» հասկացությունների, փոխկապակցված անձանց կողմից գնման ընթացակարգերին մասնակցության սահմանափակման դեպքերի,  ինչպես նաև հրավերի և պայմանագրի հիմնական պայմանների սահմանման անհրաժեշտությամբ:
12 12159

Քննարկվել է 05.04.2017 - 20.04.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի № 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակը Օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մարզիկներին և նրանց մարզիչներին Հայաստանի Հանրապետության Նախագահի անվանական թոշակի հատկացումն ապահովելն է:
0 8669

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 05.04.2017 - 26.04.2017

Ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլանների և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանների օրինակելի ձևերը հաստատելու մասին Մշակվել են ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլան­ների և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանների օրինակելի ձևերը 
0 9075

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 05.04.2017 - 26.04.2017

Ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանների բովանդակությունը, ինչպես նաև ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման միջոցառումները սահմանելու մասին Մշակվել են ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլան­ների բովանդակությունը, ինչպես նաև ընդերքօգտագործ­ման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման միջոցառումները
0 9507

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Քննարկվել է 05.04.2017 - 26.04.2017

Ընդերքօգտագործման թափոնների և ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների՝ ըստ վտանգավորության դասակարգման կարգը սահմանելու մասին Մշակվել է ընդերքօգտագործման թափոնների և ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների՝ ըստ վտանգավորության դասակարգման կարգը 
0 10041

Քննարկվել է 04.04.2017 - 23.04.2017

«Ֆինանսական երաշխիքի բովանդակությունը և դրան ներկայացվող չափորոշիչները, դրանց ներկայացվող որակական չափանիշների գնահատման, ինչպես նաև ֆինանսական երաշխիքի հաշվարկման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի նպատակն է ապահովել ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայությունը և դրանց բավարար լինելը նախատեսվող գործունեության համար:
0 8212

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 31.03.2017 - 21.04.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2017/2018 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑ¬ՄԱՄԲ (ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջով, ինչպես նաև նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2017/2018 ուսումնական տարվա անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ) ընդունելության տեղերի հաստատմամբ և պետական ուսումնական հաստատություններում ընդունելության գործընթացի կազմակերպմամբ: Սույն որոշման ընդունումը հնարավորություն կընձեռի ուսումնական հաստատություններում մրցութային կարգով անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) տեղերում ընդունել բարձր առաջադիմություն ունեցող դիմորդներին և պատրաստել աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագետներ:
0 9158