Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 01.07.2025 - 01.08.2025

«ԱՐՏԱԴՐՈՂԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ Նախագծերի փաթեթը կոչված է ՀՀ-ում ներդնել արտադրողի ընդլայնված պատասխանատվության ինստիտուտը, որը նախատեսում է կոնկրետ ապրանքների (արտադրանքի) (այսուհետ՝ ԱԸՊ ապրանքներ (արտադրանք)) արտադրողների և ներմուծողների (այսուհետ՝ արտադրողներ) կողմից թափոնների որոշ տեսակների (հատուկ թափոնների) հետագա պարտադիր գործածության ապահովման համակարգ։ Այդ համակարգի արդյունավետ գործառումն ապահովելու համար, ի թիվս այլնի, Նախագծերի փաթեթով առաջարկվել է էարտադրողի պատասխանատվության կազմակերպությունների (այսուհետ՝ ԱՊԿ)  ստեղծում, ֆինանսական միջոցների հավաքագրման ծախսարդյունավետ ու ինքնածախսածածկող տնտեսական մոդել, ԱՊԿ-ի փոխհարաբերությունների կանոնակարգում արտադրողների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների  հետ, ինչպես նաև ԱԸՊ ինստիտուտի գործառումն ապահովող բնապահպանական, ֆինանսական, իրավական ու տեղեկատվական գործիքակազմի։ Առաջարկվող կարգավորումներն ուղղված են ապահովելու որոշակի տեսակի թափոնների (հատուկ թափոնների) պարտադիր գործածությունը էկոլոգիապես անվտանգ եղանակներով։ Այդպիսի եղանակներ են հատուկ թափոնների տեսակավորված հավաքը (առաջնային տեսակավորում սկզբնաղբյուրում), երկրորդային տեսակավորումը (առաջնային տեսակավորում անցած թափոնի գործարանային տեսակավորում), փոխադրումը պահումը, տեղադրումը, կրկնակի օգտագործումը, մշակումը, վերամշակումը, օգտահանումը, հեռացումը և վնասազերծումը, որոնք ունեն նվազագույն ազդեցություն շրջակա միջավայրի, մարդու առողջության և կլիմայի վրա։
Մնաց {days} օր
3 3648

Քննարկվել է 01.07.2025 - 16.07.2025

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1676-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին Նախագծով առաջարկվում է, որ Միասնական սոցիալական ծառայությունը վարձու աշխատողին, անհատ ձեռնարկատիրոջը և նոտարին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ժամանակավոր անաշխատունակության, մայրության նպաստ նշանակելուց (հաշվարկելուց, վերահաշվարկելուց) հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմնին է տրամադրում, մասնավորապես, գործատուների վարձու աշխատողներին վճարված նպաստների և դրանցից պահված (հաշվարկված) և վճարված եկամտային հարկի չափի վերաբերյալ անհատական տվյալներ, որոնք մուտքագրվում են վարձու աշխատողի անհատական հաշիվ։
Մնաց {days} օր
0 1183

Քննարկվել է 30.06.2025 - 15.07.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՆԻՍԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 2 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 2 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Արմանիսի հիմնական դպրոց և «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան թիվ 2 հիմնական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով  «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան թիվ 2 հիմնական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու նպատակն է՝ ապահովել սովորողների որակյալ կրթություն ստանալու հնարավորությունը, բարձրացնել ուսման որակը՝ դպրոցը համալրելով արհեստավարժ մասնագետներով և մանկավարժներով, ուսումնադաստիարակչական աշխատանքներներն ու սովորողների կրթության ապահովման գործընթացն իրականացնել առավել բարենպաստ պայմաններում:
Մնաց {days} օր
0 1144

Քննարկվել է 30.06.2025 - 16.07.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2001-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով նախատեսվում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2025թ. սեպտեմբեր ամիսը ներառյալ:
Մնաց {days} օր
0 1245

Քննարկվել է 30.06.2025 - 16.07.2025

«Վարժական հավաքներ հայտարարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է 2025թ. սեպտեմբերի 23-ից մինչև նոյեմբերի 28-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ, սահմանվում են վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, մասնագիտությունները, քանակները, ներգրավման ժամկետները:
Մնաց {days} օր
0 2108

Քննարկվել է 30.06.2025 - 15.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 06-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Արդյունաբերական (արտադրական)  օբյեկտների սանիտարապաշտպանական գոտիների չափերի հստակեցում և կանոնակարգում։
Մնաց {days} օր
0 1362

Քննարկվել է 30.06.2025 - 15.07.2025

ՀՀՇՆ 10-01.01-2025 «ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՏՈՒԿ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Արդիական նորմատիվ փաստաթղթի ձեռքբերում, նախագծային և շինարարական օբյեկտների արդյունքային ցուցանիշների համապատասխանեցում միջազգային չափանիշներին:
Մնաց {days} օր
0 1165

Քննարկվել է 30.06.2025 - 15.07.2025

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՈՐԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ, ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՉԱՓՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ՉԱՓՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՉԱՓՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴԻՐՔԵՐԻ ԵՎ ՔԱՆԱԿՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության բնակավայրերում մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի խտությունների նորմատիվները հաստատված են  2006 թվականի  փետրվարի 2-ի կառավարության N160-Ն որոշմամբ, որը մինչ օրս օդի որակի չափանիշներ սահմանող միակ փաստաթուղթն է: Որոշմամբ սահմանված է 389  քիմիական նյութերի համար կարճաժամկետ (20-30 րոպե) և օրական միջին առավելագույն թույլատրելի կոնցենտրացիաների (ՄԹԿ) չափանիշներ։ Նախագիծը մոտարկվել է 2024/2881 հրահանգի պահանջներին, որոնք սահմանում են օդի որակի գնահատման համար աղտոտող (վնասակար) նյութերի, մասնավորապես հիմնական վնասակար նյութերի և ծանր մետաղների, մի քանի տարբեր տեսակի ստանդարտներ: Նախագծով սահմանվել են նաև մթնոլորտային օդի աղտոտվածության չափման մեթոդները և ստանդարտացված չափման մեթոդները, չափման կայանների տեղադիրքերի և քանակների միասնական չափանիշները:
Մնաց {days} օր
0 1858

Քննարկվել է 27.06.2025 - 12.07.2025

ՅՈՒՐԻԿ ՎԱՀԱՆԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Յուրիկ Վահանի Պետրոսյանն ընդգրկված է ըմբշամարտի Հայաստանի Հանրապետության երիտասարդների հավաքականի կազմում, մասնակցելու  է  հավաքականի ուսումնամարզական հավաքներին  և միջազգային մրցումներին: Ներկայումս նախապատրաստվում է մասնակցելու 2025 թվականի հուլիսին Իտալիայում անցկացվող ըմբշամարտի երիտասարդների Եվրոպայի 2025 թվականի առաջնությանը:                 Հետևաբար՝ անհրաժեշտություն է առաջացել նշված մարզիկին ազատել  շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» № 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2.1-ին ենթակետը:
Մնաց {days} օր
0 1355
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: