Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 26.09.2019 - 12.10.2019

«Պետական տուրքի ամսական դրույքաչափերի կիրառման համար սահմանամերձ գյուղերի ցանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 8-ի թիվ 111-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով սահմանվում է թեթև մարդատար մեքե­նայով ուղևո­րա­փո­խադ­րում­ների կազ­մակերպման, մետաղադրամով և (կամ) թղթա­դրա­մով շահա­գործվող ավտո­մատ­ների միջո­ցով սննդի առևտրի կազմակերպման և մետա­ղադրամով շահագործվող ավտո­մատ­ների միջո­ցով խաղերի (բացառությամբ շահու­մով խաղերի և խաղատների գործու­նեու­թյան) կազ­մա­կերպ­ման գոր­ծու­նեու­թյան տեսակ­­ների մասով արտոնագիր տրա­մադ­րելու նպա­տա­կով պետա­կան տուրքի ամսա­կան դրույքաչափի կիրառման համար հիմք հան­դի­սա­ցող սահ­մա­­նամերձ գյու­ղերի ցանկը:
0 8008

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 18.06.2019 - 04.07.2019

ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ Միևնույն իրավական կարգավիճակ ունեցող պաշտոնատար անձանց մասով իրավական անհամաչափությունը շտկելու նպատակով՝ առաջարկվող օրենսդրական փոփոխությամբ` հարկային մարմնի հատկապես կարևորագույն գործերով քննիչի և հարկային մարմնի ավագ քննիչի պաշտոնները հարկային ծառայության առաջատար պաշտոններից փոփոխվել են հարկային ծառայության գլխավոր պաշտոնների
0 7562

Քննարկվել է 02.11.2018 - 22.11.2018

««Հարկային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է ներքին արտադրողի համար արդյունաբերական գոտում ավելի արդյունավետ պայմանների ստեղծմամբ։        Ներկայումս Հայաստանի Հանրպետությունում չեն ձևավորվել արդյունաբերական գոտիներ և նրանց գործունեության պայմանները ավելի գրավիչ դարձնելու նպատակով առաջարկվում է տրվող հնարավոր արտոնությունները տարածել նաև արդյունաբերական գոտիներում վարձու աշխատողների եկամտային հարկի վրա։ Ուստի նման արտոնությունները խթան կհանդիսանա արդյունաբերական գոտիներում օտարերկրյա ներդրողների համար, հատկապես թեթև արդյունաբերության ոլորտում։
2 10676

Քննարկվել է 02.11.2018 - 22.11.2018

««Արդյունաբերական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ         Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է ներքին արտադրողի համար արդյունաբերական գոտում ավելի արդյունավետ պայմանների ստեղծմամբ։ Ներկայումս Հայաստանի Հանրպետությունում չեն ձևավորվել արդյունաբերական գոտիներ և նրանց գործունեության պայմանները ավելի գրավիչ դարձնելու նպատակով առաջարկվում է տրվող հնարավոր արտոնությունները տարածել նաև արդյունաբերական գոտիներում վարձու աշխատողների եկամտային հարկի վրա։
1 8370

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 03.10.2018 - 18.10.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նկատի ունենալով  Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածում ամրագրված իրավական որոշակիության սկզբունքը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառավարության նոր որոշում ընդունելու իրավական հիմքը ՀՀ հարկային օրենսգրքում բացակայում է, հարցը լիարժեք կարգավորելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել ՀՀ հարկային օրենսգրքի 35-րդ հոդվածում՝ հստակ սահմանելով կառավարության որոշման ընդունման համար անհրաժեշտ իրավական հիմքը: Նախագծով հստակեցվել է, որ պետական մարմիններին տրամադրվող հարկային գաղտնիք համարվող տեղեկատվությունը պետք է սահմանված լինի օրենքով:
0 8506

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 29.08.2018 - 13.09.2018

ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Oրենքի նա­խագծի ընդունումը պայմանա­վոր­ված է 2018 թվականի մարտի 23-ին ընդունված «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքների ընդունմամբ, և նշված օրենքը համապատասխանեցվում է վերոնշյալ օրենքներին:
0 7452

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 28.08.2018 - 12.09.2018

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Oրենքի նա­խագծի ընդունումը պայմանա­վոր­ված է 2018 թվականի մարտի 23-ին ընդունված «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքների ընդունմամբ, և նշված օրենքը համապատասխանեցվում է վերոնշյալ օրենքներին:
0 8648

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 14.08.2018 - 30.08.2018

ՀՀ -ում լիզինգային գործունեությունը զարգացնելու նպատակով մշակված մի շարք իրավական ակտերի նախագծերի փաթեթներ Նշված նախագծերի փաթեթի ներկայացման անհրաժեշտությունը պայմանավորված է լիզինգի բնագավառում առկա խնդիրների լուծման անհրաժեշտությամբ: Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխություններն ուղղված են լիզինգային գործունեության զարգացմանը ՀՀ-ում:
1 12445

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 14.08.2018 - 30.08.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է գինու արտադրությամբ զբաղվող տնտեսավարողներին թույլ տալ գործել նաև որպես շրջանառության հարկ վճարող կամ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ՝ միաժամանակ համարվելով ակցիզային հարկ վճարող:
4 9000