Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 21.08.2020 - 07.09.2020

«Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրին (մինչև 2040թ.) հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Սույն ռազմավարությունը հիմք է հանդիսացել Էներգետիկայի բնագավառի ծրագիր-ժամանակացույցի մշակման համար, որում մինչև 2040 թվականը ժամանակահատվածի համար սահմանվել են ռազմավարության իրագործումն ապահովող առանձին թիրախային ցուցանիշներ և գործողությունների ցանկ։ Որոշման նախագծի ընդունմամբ կսահմանվեն մինչև 2040թ. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման հիմնական ուղղությունները և դրա իրագործումն ապահովող միջոցառումները՝ Կառավարության որդեգրած քաղաքականությանը համահունչ:
0 7515

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 03.07.2020 - 20.07.2020

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2020–2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման ռազմավարությունը (այսուհետ՝ Ռազմավարություն) մշակվել է՝ ի կատարումն ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշման N 1 հավելվածի 1-ին կետի: Այն համապարփակ ռազմավարական փաստաթուղթ է, որի նպատակն է՝ ներկայացնել սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող քաղաքականության հայեցակարգային շրջանակը, առկա հիմնախնդիրները, դրանց լուծումներն ու անհրաժեշտ կառուցակարգերը։ Սույն ռազմավարության մշակման համար հիմք են ընդունվել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, սոցիալական պաշտպանության ոլորտի իրավական ակտերը, ՄԱԿ, ԵԽ, ԵԱՏՄ շրջանակներում սոցիալական պաշտպանությանը վերաբերող կոնվենցիաներն ու խորհրդատվական դրույթները, սոցիալական պաշտպանության միջազգայնորեն ընդունված սահմանումը, ոլորտի վերաբերյալ իրականացված հետազոտություններն ու վերլուծությունները, ոլորտում իրականացվող ընթացիկ բարեփոխումները, դրանց վերաբերյալ հանրային քննարկումների արդյունքները, ինչպես նաև սոցիալական պաշտպանության ոլորտին փոխառնչվող այլ ռազմավարական փաստաթղթերը և կորոնավիրուսի համավարակի հետևանքով սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմանն ուղղված ծրագրերի իրականացումից քաղած դասերը: Սույն ռազմավարության մեջ սահմանվում են սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման հետևյալ հիմնական գերակայությունները. Բնակչության սոցիալական պաշտպանության օրենսդրական երաշխիքների ապահովում` բացառելով խտրականության որևէ դրսևորում, աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում ռիսկերի ու գիտակիրառական արդյունքների վերլուծության վրա հիմնված քաղաքականության մշակման և իրականացման համար նախատեսված ինստիտուցիոնալ կառույցների շարունակական զարգացում, անձի բնականոն զարգացման ու սոցիալական ներառման համար անհրաժեշտ նվազագույն պայմանների երաշխավորում նրա ողջ կյանքի ընթացքում, աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում մշտադիտարկման, արդյունավետության գնահատման և կայուն ֆինանսավորման միջոցով գործող ծրագրերի հետևողական բարելավում, ծառայությունների ու ծրագրերի ծածկույթի ընդլայնում, նոր ծրագրերի ներդրում, աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում բնակչությանը և հատկապես՝ խոցելի խմբերին մատուցվող ծառայությունների որակի, ամբողջականության, մատչելիության, հասցեականության և դիմակայունության շարունակական բարելավում, այդ թվում՝ «պետություն‒մասնավոր հատված» համագործակցության միջոցով: Սույն ռազմավարության մեջ ամրագրված գերակայությունները վերաբերում են սոցիալական պաշտպանության բոլոր ենթաոլորտներին և մինչև 2025 թվականն ուղենիշ կլինեն պետական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության ինստիտուցիոնալ շրջանակի և միջազգային գործընկերների համար՝ ներառյալ աղետների ու ցնցումների ժամանակ ոլորտում իրականացվող քաղաքականության շուրջ ջանքերի համախմբման համար: Սույն ռազմավարության մշակման և իրագործման համար հիմք է ծառայում նաև ՄԱԿ-ի կայուն զարգացման համապարփակ օրակարգը:[1] Սույն ռազմավարության իրագործելիությունը մեծապես պայմանավորված է շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ համապատասխան պետական կառավարման համակարգի մարմինների և քաղաքացիական հասարակության ինստիտուցիոնալ շրջանակի միջև շարունակական և արդյունավետ համագործակցությամբ, ինչն արտացոլված է սույն ռազմավարության հավելված 2-ում՝ միջոցառումների իրականացման գլխավոր պատասխանատուների և համակատարողների սահմանմամբ։   [1] A/RES/70/1 - Transforming our world: the 2030 Agenda for Sustainable Development, 2015.
24 11488

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 03.03.2020 - 19.03.2020

«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր Ներկայացված փաթեթում «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Ոստիկանության մասին» օրենքում» փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքներով իրավական հիմք է ստեղծվում ՀՀ ոստիկանության կազմում «Պարեկային ոստիկանություն» ծառայության ստեղծման, պարեկային ոստիկանների հրամանագրման և նրանց գործունեության կազմակերպման նպատակով անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտերի ընդունման համար։ Նախագծերով սահմանվում են, թե ինչպես են նոր կազմավորվող պարեկային ոստիկանությունում ծառայության անցնելու քաղաքացիները, ինչպես նաև ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողների՝ պարեկային ոստիկանության ծառայողի պաշտոնում նշանակվելու պահանջները։  
4 9440

Քննարկվել է 20.02.2020 - 07.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻԳՐԱՑԻՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ՝ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԻՆՏԵԳՐՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ 2021-2031 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ Ներկայացվող նախագծով սահմանվում  են  ինտեգրման և վերաինտեգրման  քաղաքականության  ութ  ռազմավարական նպատակներ, որոնք բխում են թիրախ խմբերի կարիքներից, քաղաքականության սկզբունքներից և սույն ռազմավարությամբ սահմանված ինտեգրման և վերաինտեգրման ձևակերպումից ու չափումներից:   Փաստաթղթով ամրագրված ռազմավարական նպատակներն են՝ Ինտեգրման և վերաինտեգրման կազմակերպման համակարգային բարեփոխումներ Կացարանի և բարենպաստ կենցաղային պայմանների հասանելիություն Իրավունքների պաշտպանություն և սոցիալական աջակցություն Կրթության և առողջապահության հասանելիության ապահովում Զբաղվածություն և տնտեսական ներգրավվածության աջակցություն Մշակութային ինտեգրում և վերաինտեգրում (ներառյալ լեզվին և առօրեական պրակտիկաներին տիրապետում) Հասարակությունում ընդունման միջավայրի ստեղծում Ինտեգրման և վերաինտեգրման գործում ներգրավված կառույցների հզորացում և աշխատակիցների կարողությունների զարգացում: Ռազմավարական նպատակներից յուրաքանչյուրն ունի համապատասխան ուղղությունների  իր խումբը։
0 7756

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 24.12.2019 - 08.01.2020

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ Սույն ռազմավարությունը նախանշում է քաղաքաշինության բնագավառի կանոնակարգման նպատակային զարգացման վերաբերյալ հիմնական ուղենիշեր, առաջադրում է մինչև 2023 թվականն ընդգրկող ժամանակահատվածում դրանց իրագործումն ապահովող առաջնահերթ միջոցառումներն ու անհրաժեշտ գործիքակազմը։
5 7765

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 11.12.2019 - 27.12.2019

ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ Բարձր‌ ‌տեխնոլոգիական‌ ‌արդյունաբերության‌ ‌զարգացման‌ռազմավարությանը,‌ Հայաստանի‌ թվայնացման‌  ռազմավարությանը‌ ‌և‌ ‌Ռազմական‌ արդյունաբերության‌ ‌համալիրի‌ ‌զարգացման‌ ‌ռազմավարությանը‌ ‌հավանություն‌ տալու‌ ‌մասին
3 11482

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 06.12.2019 - 21.12.2019

ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիր (մինչև 2040թ՚) ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036թ.) զարգացման ուղիները  փաստաթուղթն ընդունվել է 2015թ.ին: Հաշվի առնելով վերջին տարիների ընթացքում էներգետիկ համակարգում կատարված աշխատանքներն ու արձանագրված զարգացումները, ինչպես նաև 2020-2024թթ. համար նախատեսվող ծրագրերի իրականացումը, անհրաժեշտություն է առաջացել մշակել նոր ռազմավարական ծրագիր: Ռազմավարական ծրագրի մշակումը ներառված է ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի № 650-Լ որոշմամբ հաստատված Կառավարության 2019- 2023 թվականների գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկում:  
2 12490

Քննարկվել է 12.11.2019 - 10.12.2019

«Հայաստանի զբոսաշրջության ռազմավարությանը հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Հայաստանի զբոսաշրջության զարգացման 2020-2030 թվականների ռազմավարության հիմքում ընկած է ոլորտի տեսլականը և ռազմավարական նպատակները։ Հայաստանի Զբոսաշրջության զարգացման 2020-2030 ռազմավարությամբ նախատեսվում է էլ ավելի արդյունավետ դարձնել զբոսաշրջության ոլորտում պետական քաղաքականության իրականացումը, ներգրավելով նաև այլ շահագրգիռ կողմերին։ Ռազմավարությամբ սահմնվել է Հայաստանի զբոսաշրջության տեսլականը, առաքելությունը և հետագա աճի հնարավորությունները մինչև 2030 թվականը։ Զբոսաշրջության զարգացման այս փաստաթղթի նպատակն է ձևավորել նպատակներ և գործողությունների ծրագիր, որը կսահմանի թե ինչպես կարելի է Հայաստանի զբոսաշրջային ներուժը վերածել ներքին և միջազգայնորեն գրավիչ և մրցունակ զբոսաշրջության արդյունաբերության: Ռազմավարության կարգավորման նպատակն է զբոսաշրջության կայուն զարգացման միջոցով նպաստել. Հայաստան այցելուների թվի ավելացմանը  և ներքին զբոսաշրջության խթանմանը զբոսաշրջային առաջարկների բազմազանեցմանը և զբոսաշրջիկների փորձառությունների ընդլայմանը Հայաստանում զբոսաշրջիկների գտնվելու ժամանակահատվածի երկարածգմանը և ծախսի հնարավորությունների ընդլայնմանը ենթակառուցվածքների և մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը համաշխարհային զբոսաշրջային քարտեզում Հայաստանի դիրքը բարելավմանը զբոսաշրջության ոլորտի կրթության և մասնագիտական որակավորման համակարգի ամրապնդմանը։
9 14712

Քննարկվել է 05.11.2019 - 20.11.2019

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ կապահովվեն Սահնամանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված իրավական հիմքերը՝ կրթության զարգացման պետական ռազմավարությունը ՀՀ կառավարության կողմից, իսկ կրթության կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հաստատելու համար: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել ՀՀ կրթական համակարգի պետական վարչական ռեգիստրների վարման իրավական հիմքերը:
0 9126