Քննարկվել է 05.05.2022 - 20.05.2022 ԳՆԱՀԱՏՄԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով կարգավորվում են «Գնահատման գործունեության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված Հայաստանի Հանրապետության տարածքում գնահատման գործունեության բնագավառում հայտատու ֆիզիկական անձանց որակավորման կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները: 0 0 0 4109
Քննարկվել է 18.04.2022 - 03.05.2022 ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Նոտարիատի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Իրավաբանական անձնաց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին օրենքում լրացում կատարելու մասին», ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր Նախագծերով առաջարկվում են հետևյալ կարգավորումները. 1. ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է. - սահմանել գործարքն անկանխիկ եղանակով իրականացնելը հավաստող փաստաթղթի ներկայացման պահանջ անշարժ գույքի սեփականության իրավունքի, դրա սահմանափակումների պետական գրանցում իրականացնելիս: Ընդ որում այդպիսի պահանջ առաջարկվում է նախատեսել անշարժ գույքի ձեռքբերման այն գործարքների մասով, որոնք համապատասխանում են Օրենքի 5-րդ հոդվածի պահանջներին: - անշարժ գույքի նկատմամբ տարաժամկետ վճարման հիմքով գրանցված գրավի սահմանափակման դադարման պետական գրանցման համար սահմանել նաև Օրենքի 5-րդ հոդվածի պահանջներին համապատասխանող գործարքի գնի վճարումն անկանխիկ ձևով իրականացնելը հավաստող փաստաթղթերի ներկայացման պահանջ: 2. ««Նոտարիատի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում էնոտարի համար սահմանել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման դիմումների հետ պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմին գործարքի գնի վճարումն անկանխիկ ձևով իրականացնելը հավաստող փաստաթուղթի ներկայացման պահանջ: Պահանջը գործելու է այն դեպքում, երբ կնքվել է անշարժ գույքի ձեռքբերման՝ Օրենքի 5-րդ հոդվածի պահանջներին համապատասխանող գործարք: 3. ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել իրավաբանական անձանց պետական գրանցում, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմին բաժնեմասի կամ դրա մասի ձեռքբերման գործարքի դեպքում այդ գործարքի գնի վճարումն անկանխիկ ձևով իրականացնելը հավաստող փաստաթղթի ներկայացման պահանջ: Պահանջը գործելու է բաժնեմասի կամ դրա մասի ձեռքբերմամբ պայմանավորված սահմանափակ պատասխանտվության ընկերության նոր մասնակցի կամ մասնակցի բաժնեմասի փոփոխված (ավելացված) չափի պետական գրանցում իրականացնելիս այն գործարքների դեպքում, որոնք համապատասխանում են Օրենքի 5-րդ հոդվածի պահանջներին: 4. ««Ճանապարհայիներթևեկությանանվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով. - տրանսպորտային միջոցի նկատմամբ իրավատիրոջ անվամբ իրավունքի վերաբերյալ նախնական նշման առկայության դեպքում, երբ դիմում է ներկայացվում այդ նախնական նշումը վերացնելու համար, առաջարկվում է սահմանել այդ գործարքի գնի վճարումն անկանխիկ ձևով իրականացնելը հավաստող փաստաթղթերի (այդ թվում՝ վճարման անդորրագրերի) ներկայացման պահանջ, եթե առկա է Օրենքի 5-րդ հոդվածին համապատասխանող գործարք. - առաջարկվում է տրանսպորտային միջոցի ձեռքբերման գործարքից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցման համար սահմանել նաև այդ գործարքի վճարումն անկանխիկ ձևով իրականացնելը հավաստող փաստաթղթի ներկայացման պահանջ այն դեպքում, երբ գործարքը համապատասխանում է Օրենքի 5-րդ հոդվածի պահանջներին: 3 1 2 3489
Քննարկվել է 06.04.2022 - 21.04.2022 ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Գնահատման հաշվետվությունների ուսումնասիրությունների իրականացման կարգը և դեպքերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով կարգավորվում են գնահատման հաշվետվությունների ուսումնասիրության հետ կապված հարաբերությունները: 1 0 0 4175
Քննարկվել է 06.04.2022 - 21.04.2022 ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն իրավական ակտի կարգավորման նպատակն է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանել գնահատման մասնագիտական հանձնաժողովի կանոնադրությունը: 1 1 0 4241
Քննարկվել է 04.04.2022 - 19.04.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ «Տարածական տվյալների մասին» օրենքի նախագիծը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում տարածական տվյալների ստեղծման, հավաքագրման, պահպանման, օգտագործման, տրամադրման, տարածման, փոխանակման և կառավարման հետ կապված հարաբերությունները: 5 11 0 5758
Քննարկվել է 04.04.2022 - 19.04.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքի նախագիծը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում գեոդեզիական, քարտեզագրական գործունեության իրականացման արդյունքում ծագող հարաբերությունները: 1 5 0 4957
Քննարկվել է 16.03.2022 - 31.03.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի N 672-Լ ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 505-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն իրավական ակտի կարգավորման նպատակն է «ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի N 672-Լ և 2021 թվականի ապրիլի 8-ի N 505-Լ որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով փոփոխություններ կատարելը, դրանք համապատասխանեցնելով ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված Կադաստրի կոմիտեի կողմից իրականացվելիք «Ինտեգրված կադաստրի ստեղծում» միջոցառման կատարման ժամկետներին: 0 0 0 4075
Քննարկվել է 04.01.2022 - 19.01.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 912-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածով ինքնակամ կառույցները հաշվառելու պահանջի սահմանմամբ: Նախագծով կատարվում է վերոնշյալ որոշմամբ հաստատված կարգում լրացում այն մասին, որ Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիրը, իսկ դրա բացակայության դեպքում՝ իրավունքի պետական գրանցման վկայականի կամ կառույցը հաշվառված լինելու մասին Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանքի վերաբերյալ տվյալները պետք է ներկայացվեն տեղական ինքնակառավարման մարմիններին: 1 1 0 4807
Քննարկվել է 04.01.2022 - 19.01.2022 ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի պահանջների համաձայն սահմանվել է ինքնակամ կառույցները հաշվառելու պահանջ: 7 2 6 14614