Քննարկվել է 14.06.2023 - 30.06.2023 ԳՐԱՆՏ-ԼԵՈՆ ԱՂՎԱՆԻ ՌԱՆՈՍԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Գրանտ-Լեոն Աղվանի Ռանոսին Հայաստանի Հանրապետության նախագահի 2023 թվականի մայիսի 11-ի N ՆՀ -155-Ա հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել: Գրանտ-Լեոն Աղվանի Ռանոսը հանդես է գալիս ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմի կազմում, մասնակցելու է ֆուտբոլի ուսումնամարզական հավաքներին և միջազգային մրցաշարերին: 4 1 0 2197
Քննարկվել է 09.06.2023 - 25.06.2023 ՌԱՖԱՅԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ, ՏԻԳՐԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ, ԿԱՐԼԵՆ ՈՍԿԱՆՅԱՆԻՆ, ՍՈՒՐԵՆ ԼԵՎՈՆՅԱՆԻՆ, ՌՈՄԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ, ՏԻԳՐԱՆ ՄՈՒՂՆԵՑՅԱՆԻՆ, ԴԱՎԻԹ ԻՍՐԱԵԼՅԱՆԻՆ, ՀԱՅԿ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ, ԳՈՌ ՓԻԼԻՊՈՍՅԱՆԻՆ, ՆԱՎԱՍԱՐԴ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ, ԳԵՎՈՐԳ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21‑րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել հետևյալ անձանց՝ Ռաֆայել Գառնիկի Հարությունյանին (ծնվ.՝ 1996 թվականի դեկտեմբերի 18-ին, հաշվառման հասցեն՝ Տավուշի մարզ, ք. Իջևան, Ասլանյան փող., տուն 26): Տիգրան Կարենի Ղուկասյանին (ծնվ.՝ 1996 թվականի հոկտեմբերի 14-ին, հաշվառման հասցեն՝ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Թամազյան փող., տուն 15). Սուրեն Ռաֆիկի Լևոնյանին (ծնվ.՝ 1996 թվականի սեպտեմբերի 08-ին, հաշվառման հասցեն՝ Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Աբովյան փող., տուն 73/1 տուն). Ռոմիկ Արմենի Ղազարյանին (ծնվ.՝ 1996 թվականի սեպտեմբերի 06-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղ., 3աշ., բն. 18). Տիգրան Արմանի Մուղնեցյանին (ծնվ.՝ 1996 թվականի հուլիսի 13-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Հալաբյան փող., 23 շ., բն. 10). Դավիթ Սամվելի Իսրայելյանին (ծնվ.՝ 1996 թվականի դեկտեմբերի 27-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Ավետիսյան 70, բն. 47). Հայկ Արթուրի Դանիելյանին (ծնվ.՝ 1996 թվականի դեկտեմբերի 19-ին, հաշվառման հասցեն՝ Տավուշի մարզ, ք. Իջևան, Աբովյան փող., 28 շ., բն.16). Գոռ Արծրունի Փիլիպոսյանին (ծնվ.՝ 1997 թվականի օգոստոսի 4-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Աբելյան փող., 8/3 տուն). Նավասարդ Կարենի Վարդանյանին (ծնվ.՝ 1997 թվականի ապրիլի 08-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Վրացական 6, բն. 42). Գևորգ Տիգրանի Մնացականյանին (ծնվ.՝ 1997 թվականի հունվարի 23-ին, հաշվառման հասցեն՝ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Բաթումի փող., 15 շ., բն. 38). Կարլեն Վաղարշակի Ոսկանյանին (ծնվ.՝ 1996 թվականի սեպտեմբերի 27-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Մոլդովական 44/2 շ., բն. 23): 14 1 1 2688
Քննարկվել է 31.05.2023 - 16.06.2023 ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի շարունակական զարգացման, մարզիկների մարզական վարպետությունը բարձրացնելու, մարզական բարձր նվաճումներ ունենալու համար անհրաժեշտ է ապահովել Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի լավագույն մարզիկների մարզումային գործընթացի անընդհատությունը: Միջազգային մրցումներին մասնակցությունը սպորտի զարգացման անբաժանելի բաղկացուցիչ մասն է: Հայաստանի Հանրապետությունը անդամակցում է համաշխարհային օլիմպիական շարժմանը, և առավել բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկները միջազգային մրցասպարեզներում՝ ամառային և ձմեռային օլիմպիական խաղերում, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում (մեծահասակների, երիտասարդների, պատանիների), ամառային և ձմեռային պատանեկան օլիմպիական խաղերում, համաշխարհային ունիվերսիադաներում, միջազգային մրցաշարերում մեդալներ նվաճելով՝ բարձր են պահում մեր պետության մարզական պատիվն ու հեղինակությունը: 4 1 0 2178
Քննարկվել է 31.05.2023 - 16.06.2023 ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիների կրթության անընդհատությունը և շարունակականությունը ապահովելու նպատակով: 32 2 6 4199
Քննարկվել է 29.05.2023 - 14.06.2023 ՍԻՄՈՆ ԳԵՎՈՐԳԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության ծանրամարտի ազգային հավաքականի անդամ, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր և 2023 թվականի Երևանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնության 3-րդ մրցանակակիր Սիմոն Գևորգի Մարտիրոսյանին Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 22-ի № 1094-Ա որոշմամբ տարկետում է տրվել մինչև 2023 թվականի ամառային զորակոչը։ Սիմոն Գևորգի Մարտիրոսյանը նախապատրաստվում է մասնակցելու 2023 թվականի աշխարհի առաջնությանը և 2024 թվականի Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին և ամառային օլիմպիական խաղերին: 6 1 0 2031
Քննարկվել է 29.05.2023 - 14.06.2023 ՖՅՈԴՈՐ ՄԻԽԱՅԻԼԻ ՉԻՏԻՊԱԽՈՎՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Ֆյոդոր Միխայիլի Չիտիպախովյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության նախագահի 2022 թվականի դեկտեմբերի 9-ի N 359-Ա հրամանագրով Ֆյոդոր Միխայիլի Չիտիպախովյանին շնորհվել է քաղաքացիություն և նա ընդգրկված է Հայաստանի Հանրապետության գեղասահքի ազգային հավաքականի կազմում: 1 3 0 2014
Լրամշակման փուլում է Քննարկվել է 17.02.2023 - 05.03.2023 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի ԹԻՎ 601-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի ԹԻՎ 483-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի ԹԻՎ 3-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆԻ ԵՎ «ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՍՈՒՄՆԿԱՆ ԶԵՆՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ Սույն նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 2004 թվականի հունիսի 3-ի թիվ 601-Ն, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2004 թվականի հունիսի 3-ի թիվ 483-Ն և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2004 թվականի հունիսի 3-ի թիվ 3-Ն «Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներն ու միջին մասնագիտական ուսումնական հաստատություններն ուսումնական զենքով և ռազմամթերքով ապահովելու մասին» համատեղ հրամանը և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով սահմանել Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններին նախնական զինվորական պատրաստության նպատակով ուսումնական զենքով և ուսումնական ռազմամթերքով ապահովելու գործընթացը։ 1 2 0 3117
Քննարկվել է 29.12.2022 - 13.01.2023 ՀՐԱՉՅԱ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, ԴԱՎԻԹ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԵՎ ՎԻԳԵՆ ԽԱԼԱՏՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հրաչյա Սարգսյանին, Դավիթ Վարդանյանին և Վիգեն Խալատյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք քաղաքացիների կողմից ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջներին բավարարելու և իրենց գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտելիքների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեությունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը: 3 3 0 3312
Քննարկվել է 05.12.2022 - 20.12.2022 Կրթության և գիտության բնագավառներում գործունեության համար 2022 թվականի ձմեռային զորակոչից մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին «Կրթության և գիտության բնագավառներում գործունեության համար 2022 թվականի ձմեռային զորակոչից մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք քաղաքացիների կողմից ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջներին բավարարելու և իրենց գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտելիքների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեությունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը: 30 1 1 3862