Քննարկվել է 29.08.2017 - 13.09.2017 Հայաստանի Հանրապետության ընդլայնված միգրացիոն պրոֆիլի կառուցվածքը և ցուցանիշների ցանկը հաստատելու մասին Միգրացիոն պրոֆիլը իրենից ներկայացնում է համապարփակ մի փաստաթուղթ, որը պարունակում է մանրամասն վիճակագրական և վերլուծական տեղեկատվություն երկրի ընդհանուր միգրացիոն իրավիճակի, երկրում վարվող միգրացիոն քաղաքականության, գործող օրենսդրության, միգրացիոն գործառույթներ իրականացնող մարմինների, միգրացիոն հոսքերի ծավալների և միգրացիոն երևույթի հետ ուղղակի կամ անուղղակի առնչություններ ունեցող այլ հարցերի վերաբերյալ: Միգրացիոն պրոֆիլը նաև միգրացիայի ոլորտում տվյալների կանոնավոր հավաքագրման և շարունակական վերլուծության ինստիտուցիոնալացված գործիք է, ինչպես նաև կարևոր աղբյուր` տեղեկությունների ստացման և տարածման համար: 3 0 0 9065
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 21.06.2017 - 06.07.2017 Հայաստանի Հանրապետության միգրացիայի քաղաքականության 2017-2021 թվականների ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին ՀՀ միգրացիոն քաղաքականության ոլորտում անցած հինգ տարիների ընթացքում իրականցվել են ՀՀ կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10–ի թիվ 1593–Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016 թվականների գործողությունների ծրագրով նախանշված միջոցառումները: Կապված ժամանակաշրջանի ավարտի, ինչպես նաև այդ տարիների ընթացքում ի հայտ եկած քաղաքական, սոցիալ-տնտեսական նոր իրողությունների հետ, անհրաժեշտություն էր առաջացել սահմանելու ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության մոտեցումները առաջիկա տարիների համար: 2017թ. մարտի 23-ին ՀՀ կառավարության արձանագրային որոշմամբ հավանության արժանացավ Հայաստանի Հանրապետության միգրացիայի քաղաքականության 2017-2021 թվականների ռազմավարությունը: Այն Հայաստանի միգրացիոն քաղաքականության սահմանման 4-րդ հիմնարար փաստաթուղթն է 2000 թ.-ից ի վեր: Ռազմավարությունում նշված են 8 հիմնորոշ ուղղություներ, որոնք պետք է իրականացվեն 78 միջոցառումների միջոցով: Եվս մեկ` 9-րդ ուղղությունը վերաբերում է ռազմավարության մոնիթորինգին և գնահատմանը: 1 0 0 10338