Լրամշակման փուլում է Քննարկվել է 21.10.2022 - 07.11.2022 ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ԳԾԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ №363-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի №634-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Էլեկտրահաղորդման գծերի անվտանգության գոտիների կանոնները հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի №363-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և 2021 թվականի ապրիլի 22-ի №634-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության 2021թ. ապրիլի 22-ի №634-Ն որոշման պահանջներն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով: Նպատակն է ընդունել նոր իրավական ակտ, որը չի հանդիսանա տեխնիկական կանոնակարգ, և կապահովի ոլորտի կարգավորման շարունակականությունն ու անընդհատությունը: 2 2 0 2668
Լրամշակման փուլում է Քննարկվել է 21.10.2022 - 07.11.2022 ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ՑԱՆՑԵՐԻ ՋԵՐՄԱՈՒԺԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ №144-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի №634-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Էլեկտրակայանների և ջերմային ցանցերի ջերմաուժային սարքավորումների շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի №144-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և 2021 թվականի ապրիլի 22-ի №634-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության 2021թ. ապրիլի 22-ի №634-Ն որոշման պահանջներն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով: Նպատակն է ընդունել նոր իրավական ակտ, որը չի հանդիսանա տեխնիկական կանոնակարգ, և կապահովի ոլորտի կարգավորման շարունակականությունն ու անընդհատությունը: 3 0 0 2495
Քննարկվել է 14.10.2022 - 29.10.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1275-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1936-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայումս Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի «Ստոմատոլոգիական կենտրոնների, պոլիկլինիկաների և կաբինետների գործունեության համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները հաստատելու և հայաստանի հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 17-ի N 1662-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1275-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Պոլիկլինիկաների (խառը, մեծահասակների և մանկական), առանձին մասնագիտացված կաբինետների, ընտանեկան ավագ բուժաշխատողի գրասենյակների, բժշկական ամբուլատորիաների, գյուղական առողջության կենտրոնների, բուժակ-մանկաբարձական կետերի, կանանց կոնսուլտացիաների և հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության ու սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները հաստատելու մասին» N 1936-Ն որոշումներով սահմանված են բժշկական օգնության իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական, գույքային և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները: Քանի որ դեղատնային գործունեության իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական, գույքային և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները, ինչպես նաև լիցենզավորման կարգը միաժամանակ սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշմամբ, կարծում ենք առավել նպատակահարմար է, որ բժշկական օգնության և սպասարկման լիցենզավորման կարգը և դրան վերաբերող պայմաններն ու պահանջները նույնպես սահմանվեն մեկ նորմատիվ իրավական ակտով: 0 2 0 3081
Քննարկվել է 08.09.2022 - 24.09.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1071-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է հստակեցնել Տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողության շրջանակը՝ հնարավորությու տալով վերահսկողություն իրականացնել նաև տեխնիկական կանոնակարգման հետ կապված հարաբերությունները կարգավորող այլ նորմատիվ իրավական ակտերով, այդ թվում` տեխնիկական կանոնակարգերով, տեխնիկական անվտանգության նորմերով, կանոններով և հրահանգներով սահմանված դեպքերում և կարգով: ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (այսուհետ՝ Տեսչական մարմին) վերահսկողություն է իրականացնում ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) շահագործման նվազագույն պահանջների պահպանման նկատմամբ ՀՀ կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի թիվ 730-Ն որոշման N 1 Հավելվածով սահմանված ստուգաթերթի հիման վրա, որի մշակման համար հիմք է հանդիսացել ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի N 1101-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգը, որն էլ իր հերթին ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի N 634-Ն որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել, և ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի N 1131-Ն որոշմամբ հաստատվել են ավտոգազալցակայանների կառուցման և շահագործման տեխնիկական անվտանգության նոր կանոնները (այսուհետ՝ Կանոններ), որի նկատմամբ միաժամանակ վերահսկողություն է իրականացվում Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և Տեսչական մարմնի կողմից: Միաժամանակ, ՀՀ կառավարության 2019 թվականի թիվ 1071-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) 4-րդ կետով սահմանված իրավակարգավորումների համաձայն՝ ոչ պարենային արտադրանքի նկատմամբ Տեսչական մարմինը վերահսկողական գործառույթներ կարող է իրականացնել միայն եթե այդ պահանջները սահմանված են տեխնիկական կանոնակարգերով: Վերոգրյալ իրավական կարգավորումների համաձայն Կանոնները չեն հանդիսանում տեխնիկական կանոնակարգ, հետևաբար ավտոգազալիցքավորման ճնշակայանների շահագործման նվազագույն պահանջների պահպանման նկատմամբ Տեսչական մարմինը գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու լիազորությամբ օժտված չէ: Հաշվի առնելով վերոգրյալը, անհրաժեշտություն է առաջացել Որոշման մեջ կատարել համապատասխան լրացում, որի միջոցով կապահովի Տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողության հետ կապված իրավական հիմքերը: 6 2 0 3735
Քննարկվել է 10.08.2022 - 26.08.2022 ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Հարկ է նշել, որ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքով տուգանքներ նախատեսված են աշխատանքի առողջ և անվտանգ կատարման պահանջներ սահմանող "տեխնիկական կանոնակարգերը" խախտելու համար, այլ ոչ "տեխնիկական անվտանգության կանոնները": Հետևաբար վերահսկողություն իրականացնելու համար անհրաժեշտություն է առաջանում համապատասխանեցնել վերոնշյալ ձևակերպումները: Նշված փոփոխությունը հիմնավորվում է այն հանգամանքով, որ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման պահանջներ են սահմանվում վերոգրյալ տեխնիկական անվտանգության կանոնները հաստատելու մասին կառավարության որոշումներով: Միաժամանակ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 188-րդ հոդվածով և ՀՀ կառավարության 2019 թվականի թիվ 1071-Ա որոշմամբ սահմանված իրավակարգավորումների համաձայն՝ հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի նկատմամբ ՇՎՏՄ վերահսկողական գործառույթներ կարող է իրականացնել միայն եթե այդ պահանջները սահմանված են տեխնիկական կանոնակարգերով: Վերոգրյալ իրավական կարգավորումների համաձայն Կանոնները չեն հանդիսանում տեխնիկական կանոնակարգ, հետևաբար վարչական իրավախախտումների վերաբերյալ ԱԱՏՄ և ՇՎՏՄ գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու լիազորությամբ օժտված չէ: Հաշվի առնելով վերոգրյալը, անհրաժեշտություն է առաջացել Օրենսգրքում կատարել համապատասխան լրացում, որի միջոցով կապահովեն ԱԱՏՄ և ՇՎՏՄ կողմից իրականացվող վերահսկողության համար անհրաժեշտ իրավական հիմքերը:Նախագծով նախատեսվում է հստակեցնել ԱԱՏՄ և ՇՎՏՄ կողմից իրականացվող վերահսկողության շրջանակը՝ հնարավորություն տալով վերահսկողություն իրականացնել նաև տեխնիկական կանոնակարգման հետ կապված հարաբերությունները կարգավորող այլ նորմատիվ իրավական ակտերով, այդ թվում` տեխնիկական կանոնակարգերով, տեխնիկական անվտանգության նորմերով, կանոններով և հրահանգներով սահմանված դեպքերում և կարգով: Միաժամանակ, ՇՎՏՄ կողմից օրենսդրությամբ սահմանված վերահսկողության արդյունավետությունը և գործառույթների որոշակիությունը ապահովելու նպատակով, Նախագծով նախատեսվում է շտկել ՇՎՏՄ վերապահված վարչական պատասխանատվության ենթարկելու լիազորությունը այն ոլորտներում, որոնք ըստ էության ՇՎՏՄ վերահսկողության ոլորտներից դուրս են կամ համապատասխան գործիքակազմի և բավարար ռեսուրսների բացակայության, ինչպես նաև առավել արդյունավետ վերահսկողություն իրականացնելու նպատակահարմարության պատճառով ՇՎՏՄ կողմից դրանց նկատմամբ հնարավոր չէ իրականացնել պատշաճ վերահսկողություն: 6 3 0 3704
Քննարկվել է 01.08.2022 - 16.08.2022 ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ 2022 թվականի հուլիսի 24-ից գործում են Կառավարության կողմից ընդունված որոշ տեխնիկական կանոններ, որոնցում ներառված են դրույթներ, աշխատանքի առողջ և անվտանգ կատարման պահանջներ, որոնց խախտման համար ներկա պահին առկա չէ պատասխանատվություն սահմանող իրավական նորմ: Նշվածով պայմանավորված` անհրաժեշտություն է առաջացել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում կատարել լրացում՝ սահմանելով համապատասխան իրավական նորմ, որոնցով տեսչական մարմինները կկարողանան կիրառել պատասխանատվության միջոցներ ոչ միայն տեխնիկական կանոնակարգերով, այլ նաև տեխնիկական կանոններով, նորմերով կամ հրահանգներով սահմանված աշխատանքի առողջ և անվտանգ կատարման պահանջները խախտելու համար: 0 0 0 3898
Քննարկվել է 29.07.2022 - 13.08.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է բժշկական օգնության և սպասարկման հիվանդանոցային` հեմոդիալիզային տեսակով թույլ տալ գործունեություն ծավալել նաև մինչև 2014 թվականը (ներառյալ) 8 տարվա անընդմեջ համապատասխան աշխատանքային փորձով մասնագետներին` վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստման առկայությաբ: Նշված փոփոխությամբ կլուծվի մի շարք մարզերում առկա կադրային խնդիրը, քանի որ համապատասխան կադրերի պակասն առկա է մի շարք բժշկական հաստատություններում: Լիցենզավորման գործընթացում հաճախակի հանդիպում են խնդիրներ կապված հիվանդանոցային բաժանմունքների կառուցվածքային ստորաբաժանումների տեխնիկական և գույքային հագեցվածության հետ, այսպես` միևնույն բաժանմունքի տարբեր կառուցվածքային տարրեր ներկայացվում են միևնույն շենքի տարբեր հարկերում կամ մասնաշենքերում, ինչն անթույլատրելի է: Առաջարկվում է սահմանել պահանջ, որ նշված դեպքերում առնվազն բժշկի կաբինետը, վիրակապարանը (միջամտությունների կաբինետ), hերթապահ բուժքրոջ կետը պետք է առկա լինեն յուրաքանչյուր հարկում: 0 0 0 3422
Քննարկվել է 14.07.2022 - 31.07.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԱՌՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՎԱՅՐԵՐԸ, ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԱՌՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՎԱՅՐԵՐԸ, ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 0 3869
Քննարկվել է 08.07.2022 - 29.07.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 607-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի N 607-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նշված որոշմամբ հաստատված հավելվածով նախատեսված օբյեկտ հանդիսացող Հայաստանի Հանրապետություն այլ երկրներից ներմուծվող նոր արտադրատեսակների առկայությամբ, ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակներում 2021 թվականի N 80 ԵՏՀ խորհրդի որոշմամբ հաստատված նոր ԱՏԳ ԱԱ ծածկագրերի փոփոխությամբ։ Միաժամանակ, հարցի հրատապությունից, տվյալ արտադրանքի անվտանգության ապահովման անհրաժեշտությունից ելնելով, ինչպես նաև գործարարար միջավայրին աջակցելու նպատակով՝ որոշման նախագծի 3-րդ կետով նախատեսվել է անմիջապես գործողության մեջ դնել արտադրանքի ցուցանիշներին վերաբերող որոշ դրույթներ։ 0 1 0 3523