Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 21.04.2020 - 12.05.2020 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 8-ի N 752-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի հավակնորդին ԲՈՒՀ-ում կրթությունը շարունակել երկրորդ կուրսում` առկա ուսուցմամբ, ինչպես նաև նախարարության կողմից հատկացված տեղերի թվից ավելի հավակնորդների միջև անցկացնել հավասար պայմաններով մրցույթ 1 0 0 7881
Քննարկվել է 09.09.2019 - 24.09.2019 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 1009-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի N 1009-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված փոփոխություններով (08.05.2019, ՀՕ-31-Ն): 6 1 1 8234
Քննարկվել է 26.12.2017 - 19.01.2018 «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ 1) վճարովի ուսուցմամբ մատուցվող ծառայությունները հնարավորություն կտան ուսումնական հաստատություններին ձևավորել արտաբյուջե` կանոնադրական նպատակներով օգտակործելու համար: 2) Լրացումը հնարավորություն կընձեռնի միջին մասնագիտական կրթության արվեստի, առողջապահության և սպորտի ոլորտի մասնագիտությունների գծով բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտներին կրթությունը շարունակել բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ` երկրորդ կուրսում` առկա ուսուցմամբ: 6 2 1 10936
Քննարկվել է 13.12.2017 - 28.12.2017 «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Օրենքի ընդունումը հնարավորություն կընձեռնի միջին մասնագիտական որակավորում ունեցող ուսուցիչների, որոնք ունեն երկար տարիների աշխատանքային ստաժ և սովորողների հետ կրթական և դաստիարակչական աշխատանքների մեծ փորձ, շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը մինչև 2028 թվականի օգոստոսի 20-ը: 12 5 2 15405
Նախագիծը չի ընդունվել Քննարկվել է 18.07.2017 - 07.08.2017 Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման 2017-2021 թվականների բարեփոխումների ծրագրին հավանություն տալու մասին Ն(Ա)ՄՄԿ ոլորտում իրականացնելով արմատական բարեփոխումներ` էականորեն բարձրացնել նախնական և միջին մասնագիտական կրթության որակը, կառավարման համակարգի արդյունավետությունը, հզորացնել ինստիտուցիոնալ և մարդկային կարողությունները, արդիականացնել բովանդակությունը` ապահովելով դրա համապատասխանությունը աշխատաշուկայի արդի պահանջներին, բարձրացնել նշված ոլորտի ծախսային արդյունավետությունը, ինչպես նաև երկխոսությունը սոցիալական գործընկերների հետ: Ծրագրում ներառված են նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման 2017-2021թթ բարեփոխումների հիմնական ուղղությունները և դրանց իրականացման ժամանաակցույցը: 0 0 0 8981