Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 07.09.2020 - 28.09.2020

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայացված նախագծով առաջարկվում է լրացնել Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 1.2-րդ հոդվածը լրացնել նոր ենթակետով՝  սահմանելով «Բնապահպանական ծրագիր» հասկացությունը։ Հասկացության սահմանման համար հիմք են հադիսացել Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության (OECD) և  ՄԱԿ-ի Բնապահպանական ծախսերի հաշվարկման համակարգի (SEEA) կողմից մշակված բնապահպանական ծրագրերի դասակարգիչները։
Մնաց {days} օր
1 4834

Քննարկվել է 13.11.2018 - 29.11.2018

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 238–Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը: ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի <<Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության և ուսուցման, դոկտորանտուրայի և հայցորդության ձևակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 20-ի N 662 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> հմ. 238-Ն որոշման հավելվածում լրացում և փոփոխություն կատարելու մասին:
Մնաց {days} օր
1 10379

Քննարկվել է 18.06.2018 - 03.07.2018

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 23-ի N 1191-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծը: ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 23-ի N 1191-Ն որոշման <<Կառավարում>> մասնագիտության 28 կրթական ծրագրերի շրջանավարտներին (մագիստրատուրա) շնորհվում է <<Կառավարման մագիստրոս>>-ի որակավորում, որը միջազգային կրթական համակարգում չի նույնականացվում գործարար վարչարարության մագիստրոսի որակավորման հետ: Արդի ժամանակաշրջանում կառավարման ոլորտում լայն ճանաչում ունեցող մասնագիտություններից է <<Գործարար վարչարարությունը>>՝ <<Գործարար վարչարարություն>> մագիստրոսի որակավորմամբ, որն ուղղված է հաստատությունների արդյունավետ կառավարմանը և որն ընդգրկված չէ ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 23-ի N 1191-Ն որոշմամբ հաստատված մասնագիտությունների ցանկում: Ելնելով վերոշարադրյալից անհրաժեշտություն է առաջացել մասնագիտությունների ցանկը լրացնելու նոր՝ <<Գործարար վարչարարություն>> մասնագիտությամբ:
Մնաց {days} օր
0 11949

Քննարկվել է 07.11.2017 - 24.11.2017

ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 26-ի №116-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Սույն որոշման ընդունման նպատակն է կազմակերպությունների մրցանակաբաշխության հետ կապված մի շարք տեխնիկական խնդիրների լուծումը և կառավարության կազմի փոփոխությունների հիման վրա մրցանակաբաշխության հանձնաժողովի նոր կազմի ձևավորումը, ինչի արդյունքում հնարավոր կլինի սահմանված կարգով և ժամկետներում իրականացնել արտադրանքի և ծառայությունների մատուցման որակի ասպարեզում Հայաստանի Հանրապետության կառավարության ամենամյա մրցանակաբաշխությունը:
Մնաց {days} օր
0 10130

Քննարկվել է 07.11.2017 - 25.11.2017

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է տեխնիկական կանոնակարգման ոլորտում մի շարք գործընթացների, գործընթացի արդյունքում տրամադրվող փաստաթղթերի ձևաթղթերի (դրանց կից հավելվածների) հստակեցմամբ, համակարգող մարմնի լիազորությունների, համակարգող մարմնի կողմից իրականացվող գործընթացների և վերջինիս կողմից սահմանվող կամ հաստատվող փաստաթղթերի առկա որոշակի տարբերությունների/փոփոխություններ հետ:
Մնաց {days} օր
0 10560

Քննարկվել է 07.11.2017 - 24.11.2017

«Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է Հավատարմագրման ազգային մարմնի եվրոպական և միջազգային կազմակերպություններին անդամակցության, ինչպես նաև ԵԱՏՄ միանալու պայմանագրերում առկա մի շարք փոփոխությունների և փոփոխությունների հետ:
Մնաց {days} օր
0 10552
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: